Մ2 90-միլիմետրանոց զենիթային թնդանոթ | |
---|---|
Տեսակ | զենքի ընտանիք |
Ենթատեսակ | զենիթային թնդանոթ |
Երկիր | ԱՄՆ |
Ծառայության ընդունման տարի | 1940 |
Պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Մ2 90-միլիմետրանոց զենիթային թնդանոթ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ամերիկյան զենիթային թնդանոթ։
Մշակվել է ԱՄՆ-ում 1942 թվականին, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ներկրվել է ԽՍՀՄ լենդ լիզով։ Այն օգտագործվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, իսկ դրա ավարտից հետո ընդգրկված է եղել խորհրդային բանակի սպառազինության մեջ մինչև զենիթային հրթիռային համալիրների ընդունումը։
1944 թվականին ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սպառազինության կազմում ընդգրկվել է Մ2 90-միլիմետրանոց կիսաավտոմատ զենիթային թնդանոթ, որն ստեղծվել է Մ1 90-միլիմետրանոց թնդանոթի հիման վրա։ Թնդանոթի հրետասայլի մի շարք կառուցողական փոփոխությունների արդյունքում Մ2 թնդանոթը թեթևացել է երկու տոննայով, և հեշտացել է այն մարտական դիրք հասցնելը։ Զենիթի արդյունավետությունն էապես աճել է, երբ սկսել են օգտագործվել ռադիոպայթուցիչով արկեր։
Սա ԱՄՆ-ում ստեղծված վերջին զենիթային կիսաավտոմատ հրանոթն է[1]։ Հրետանային մարտկոցի նշանառման համար օգտագործվել է SCR-268 ռադիոլոկատոր, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում՝ SCR-584։
Մ2 թնդանոթի կառուցվածքը հնարավորություն է տվել փողն իջեցնել 0°-ից ցածր, ինչը թույլ է տվել օգտագործել այն նաև վերգետնյա շարժական և անշարժ թիրախների վրա կրակելու համար, այդ թվում՝ զրահատեխնիկայի վրա։ Կորեական պատերազմի ժամանակ (1950-1953) Մ2-ն ակտիվորեն օգտագործվել է մարտական գործողություններում որպես ցամաքային աջակցության գործիքներ[2]։
Թնդանոթի փակաղակը կիսաավտոմատ է, շեղբավոր։
Տրամաչափ, մմ | 90 |
---|---|
Արկի նախնական արագություն | 823 |
Բարձրացման ամենամեծ անկյունը | 80° |
Հորիզոնական կրակոցի անկյուն | 360° |
Քաշը մարտական դիրքում, կգ | Մոտ 6000 |
Քաշը տեղափոխական դիրքում, կգ | մոտ 8000 |
Արագաձգություն (առանց հավելման), | 10-12 |
Հասողություն ըստ բարձրության, մ | 11000 |
Կրակոցի առավելագույն հեռահարություն, մ | 17700 |
Արկ քաշ, կգ | |
|
9,55—10,63 |
|
10,63 |