Մ40 անհետգլորք թնդանոթ[1][2][3][4], թեթև քաշով[5] թնդանոթ, որը մշակվել է 1950-ական թվականների սկզբին և ԱՄՆ բանակում սկսվել է օգտագործվել 1953 թվականին։ Նախատեսված է հակառակորդի կրակակետերը և կենդանի ուժերը ոչնչացնելու, ինչպես նաև զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար։ 1970-ական թվականների սկզբին՝ սպառազինության մեջ TOW հակատանկային համակարգն ընդունելուց հետո, այն դուրս է բերվել սպառազինությունից։
Մ40-ը դրսևորվել է որպես արդյունավետ զենք։ Այն իր դասի աշխարհում ամենատարածված մոդելներից մեկն է։ Մ40-ն աշխարհի ավելի քան 50 երկրների բանակների սպառազինության մասն է կազմում։
Թնդանոթն ունի ակոսավոր փող և մխոցային փակաղակ՝ ելքային 4 ծայրափողակներով։ Այս սարքում օգտագործվել է փոքր բացվածքներով հորատման պարկուճ։ Գազի մի մասը անցնել է դրա միջով և հետ շպրտվել հատուկ ծայրափողակների միջով՝ դրանով իսկ ստեղծելով ռեակտիվ պահ, որը ճնշում է հետահրման ուժը։
Մ40-ն առաջին անհետգլորք թնդանոթն է, որն ունի նշանոցի հարմարություն ինչպես ուղիղ նշանառությամբ, այնպես էլ փակ կրակակետերից կրակելու համար։ Ուղիղ նշանառությամբ և փակ դիրքերից կրակելու համար թնդանոթի վրա տեղադրված է հեռադիտակային նշանոց։ Թնդանոթի դարձկեն և ամբարձիչ մեխանիզմներին կցված են ձեռքի շարժակներ։
M79 հրետասայլը սարքավորված է երեք շարժական հրետասայլերով, որոնցից մեկին կցված է անիվ, իսկ մյուս երկուսին՝ ծալովի բռնատեղ։
Բացի այդ, Մ40 անհետգլորք թնդանոթը հաճախ տեղադրվել է բարձր անցանելիությամբ ավտոմեքենաների և զրահատեխնիկայի վրա. M38A1, M151, AIL «Storm» «ջիպեր», «Land Rover» և HMMWV, M113 ACAV զրահավոր փոխադրիչ մեքենաներ, ինչպես նաև «Օնտոս» և «տիպ 60» ինքնագնաց հրետանային սարքերի վրա։
Կրակելու համար թնդանոթի վերևում տեղադրվել է Մ8 12,7 միլիմետրանոց նշանափորձման գնդացիր (որն օգտագործվում է բալիստիկ հատուկ փամփուշները կրակելու համար՝ 106 միլիմետրանոց Մ40-ի կրակոցի հետագծին համապատասխան)։
1968 թվականի վերջին ԱՄՆ-ում Մ40 անհետգլորք թնդանոթի համար ստեղծվել է գիշերային նշանոց[6]։
M346A1 High Explosive Plastic-Tracer (HEP-T) – զրահահար-ֆուգասային կրակոց, այն «Composition A3» պլաստիկ պայթուցիկ նյութով լիցքավորված բեռնարկղ է։ Մարտագլխիկի զանգված՝ 7,9 կգ, արկի սկզբնական արագություն՝ 498 մ/վ։
M581 Antipersonnel (Canister) – հակահետևակային հետագծող բեկորային կրակոց։ Այն բարակապատ կոնտեյներ է, որը պարունակում է 13 գրան քաշով և պողպատե նետերի տեսքով 6000 հատ խոցող տարրեր։
RAT 700 – կումուլյատիվ հակատանկային կրակոց։
M-DN11 – ֆուգասային կրակոց։
PFF – բեկորա-ֆուգասային կրակոց, նախատեսված է հետևակի, ոչ զրահապատ և թեթև զրահապատ մեքենաների դեմ պայքարի համար։
106 3A – կումուլյատիվ հակատանկային կրակոց։ Արտադրվում է «Bofors» կորպորացիայում։ Ներթափանցումը՝ 700 մմ[17]։
Մ40-ի ռազմամթերք արտադրվել և արտադրվում են նաև Ավստրիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և մի շարք այլ երկրներում։
↑«Archived copy»(PDF). Արխիվացված(PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)