М777 ավելի փոքր է և 42 %-ով ավելի թեթև, քան Մ198 հաուբիցը, որին փոխարինում է[1][2]. նրա քաշը կազմում է 4218 կգ[3], և այն համարվում է այդ տիպի ամենաթեթև հաուբիցը[4] (համեմատության համար՝ կրակոցի նույն հեռահարությունն ունեցող M198 հաուբիցի զանգվածը կազմում է 7150 կգ), ինչը թույլ է տալիս այն տեղափոխել CH-47 ուղղաթիռով կամ MV-22 Osprey կոնվերտոպլանի օգնությամբ։ Դա զգալիորեն հեշտացնում է նաև զենքի դեսանտավորումը, սպասարկումն ու պահպանությունը[5]։ Այդպիսի քաշ հաջողվել է ստանալ նրա կառուցվածքում լայնորեն տիտանի օգտագործման շնորհիվ[6]։
Հաուբիցի անձնակազմը նվազեցվել է մինչև հինգ մարդ, ի տարբերություն М198 հաուբիցի անձնակազմի, որը ներառում էր ինը մարդ[7]։
Հաուբիցը կարող է կրակ վարել «Էքսկալիբուր» (Excalibur) ղեկավարվող արկերով, որոնց արդյունավետ կրակոցի հեռավորությունը հազնում է 40 կիլոմետրի, իսկ շրջանային հավանական շեղումը նպատակակետից կազմում է 5 մետր[8]։
M777A1 — ավելացվել են սնուցման աղբյուրներ, GPS համակարգ, իներցիալ նավիգացիա, ռադիոընդունիչ, էկրան,
M777A2 — թարմացվել է ծրագրային ապահովումը. ավելացվել է Enhanced Portable Inductive Artillery Fuze Setter «Էքսկալիբուր» արկերի օգտագործման համար[10][11],
M777ER — 52 տրամաչափի (+1,8 մ) երկարացված փողով և ավելացված զանգվածով (+450 կգ) փորձնական տարբերակ, կրակոցի հեռահարությունն ավելացվել է մինչև 70 կմ[12]։ Արդիականացումը ներառում է նաև XM1113 ակտիվ-հրթիռային արկը և XM654 լիցքը, լիցքավորման ավտոմատ և կրակի կառավարման նոր համակարգ։ Արդիականացումը նպատակ է ունեցել ԱՄՆ հրետանին դարձնել ավելի ունիվերսալ՝ այն ուղղորելով ցածր ինտենսիվության պատերազմների ոլորտից ցանկացած հակառակորդի (այդ թվում նաև տեխնոլոգիապես զարգացած) հետ պատերազմի[13]։
ԱՄՆ զինված ուժերը հաուբիցներն օգտագործել է Աֆղանստանի և Իրաքի պատերազմների ժամանակ[13]։
Ըստ The Washington Post-ի՝ GPS-նշանառությամբ արկերով որոշակի քանակության 155-միլիմետրանոց M777 հաուբիցներ են ուղարկվել ԱՄՆ ծովային հետևակի 4-րդ գնդի 1-ին գումարտակին (4th Marine Regiment), աջակցություն ցույց տալու համար, որը գտնվել է Ալ-Ռակկա քաղաքի մոտակայքում՝ մասնակցելով նր ածայրամասերում ծավալված կռվին 2017 թվականին[14]։
↑«M777 155mm Ultralightweight Field Howitzer». Army Technology (English). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին. «The construction of the M777 makes extensive use of titanium and titanium castings, enabling a weight reduction of 3,175kg (7,000lb) compared to the M198 howitzer which it replaces in the US Army and USMC inventory.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑Gooding and Kratzer, Keith and David (October–December 2008). «PEO GCS's Digitized Towed Howitzer Supports the GWOT»(PDF). US Army Acquisition Support Center. Army Acquisition, Logistics, and Technology Magazine. էջ 32. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
↑Goldman, Harvey I. (2007 թ․ հունիսի 12). «LW155 Howitzer Towed Artillery Digitization»(PDF). NDIA Armaments Technology and Firepower Symposium 12 June 2007. .dtic.mil. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.