Մագնոն

Մագնոն, փոխազդող սպինների համակարգի տարրական գրգռմանը համապատասխանող քվազիմասնիկ։ Մագնիսական մի քանի ենթացանցով բյուրեղներում կարող են գոյություն ունենալ էներգետիկ տարբեր սպեկտրներ ունեցող մի քանի տեսակի մագնոններ։ Ենթարկվում է Բոզե-Էյնշտեյնի վիճակագրությանը։ Մագնոնները փոխազդում են միմյանց և այլ քվազիմասնիկների հետ։ Գոյությունը հաստատվել է նեյտրոնների և լույսի ցրման փորձերով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 122