Մադավասկա (անգլ.՝ Madawaska River), գետ Կանադայի Օնտարիո նահանգում։
Մադավասկա գետը գտնվում է Օնտարիո նահանգի արևելյան մասում և համարվում է Սուրբ Լավրենտիոսի գետի համակարգի գետերից մեկը, թափվում է Անտլանտյան օվկիանոսի Սուրբ Լավրենտիոս ծոցը։ Երկարությունը կազմում է 230 կմ, մակերեսը՝ 8470 կմ²[6]։
Գետի ակունքը գտնվում է 448 մետր բարձրության վրա, Ալգոնկինսկ նահանգային պարկում գտնվող Սոուրս լճում[7], 70 մետր բարձրության վրա թափվում է Օտտավա գետ։ Գետի ափին են գտնվում նաև Ապեր-Մադավասկա-Ռիվեր (անգլ.՝ Upper Madawaska River Provincial Par) և Լոուեր-Մադավասկա-Ռիվեր (անգլ.՝ Lower Madawaska River Provincial Park) պարկերը։
- Օպեոնգո
- Յորք
- Նորթ-Մադավասկա
- Սաութ-Մադավասկա
19-րդ դարի վերջին գետը օգտագործում էին փայտամած տեղափոխելու, 20-րդ դարի 60-ական թվականներից սկսած օգտագործվում է էլեկրաէներգիայի արտադրության համար[8]։ Գետի կարգավորված տեղամասերը օգտագործել են բայդարկաներով և կանոեներով իջնելու համար։ Գետի ջրերում կա շիղաձուկ, գայլաձուկ, փոքրաբերան և մեձաբերան պերկես։
-
Պալմերի ափը Մադավասկա գետում
-
Կամուրջ Մադավասկա գետի վրա
-
Ամբարտակ և հիդրոէլեկտրակայան Մադավասկա գետի վրա
-
Պալմերի ափերը