- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադինա (այլ կիրառումներ)
Մադինա, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գտնվում է ծովի մակերևույթից 2200 մետր բարձրության վրա` Արմաղան լեռան արևելյան ստորոտին, Արգիճի գետի ձախ ափին։ Գյուղը Սևան-Մարտունի մայրուղուց գտնվում է 15 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 130 կմ։
Վերաբնակեցվել է 1925-30 թթ. Ներքին Գետաշենից (Ներքին Ադյամանից) տեղափոխված մի քանի ընտանիքներով (նրանց նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ և Մուշ գավառներից)։ Տները քարակերտ են, թեք տանիքներով։ Գյուղապետարանը տեղակայված է մշակույթի տան շենքում։ Համայնքի վարչական տարածքը կազմում է 1545.2 հա որից` բնակելի մակերեսը 95.8 հա, ցանքատարածքը 508.3 հեկտար, արոտավայրը 365.2 հեկտար։ Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ձյունառատ ու երկարատև, ձմեռը կարող է տևել մինչև 5 ամիս, ամառը զով է ու առողջարար։ Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է` անասնապահություն և հողագործություն։ Հիմնական մշակաբույսը կարտոֆիլն է։ Գյուղը Էլեկտրաֆիկացված և գազաֆիկացված է, ունի մշտական լավորակ խմելու ջուր, 1 մշակույթի տուն, 1 գրադարան, 1 փոստի բաժանմունք, 1 բուժկետ, 1 միջնակարգ դպրոց։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մադինայի մշտական բնակչությունը կազմել է 1111, առկա բնակչությունը՝ 983 մարդ[2]։ Մինչև 1922 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3], այնուհետ եղել հիմնականում հայաբնակ։
Մադինայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 131. — 184 p.
- Մադինա բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 45, available online at the website of the Internet Archive:
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|