Մադինա Նալվանգա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 2000 (24 տարեկան) |
Ծննդավայր | Կամպալա, Ուգանդա |
Քաղաքացիություն | Ուգանդա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Մադինա Նալվանգա (անգլ.՝ Madina Nalwanga, փետրվարի 2, 2000, Կամպալա, Ուգանդա)[1], ուգանդացի կինոդերասանուհի, ով համբավվել է Դիսնեյ ընկերության «Queen of Katwe» («Քաթվեի թագուհին») ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Ֆիոնայի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու շնորհիվ[2]։ Ֆիլմը պատմում է Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայի Քաթվե թաղամասի հետնախորշերում ապրող ուգանդացի մի աղջկա՝ Ֆիոնա Մուտեսիի մասին, որն ապրուստի միջոցներ հայթայթելու գործում իր ընտանիքին օգնելու նպատակով շախմատ խաղալ է սովորում, դառնում վարպետության թեկնածու[3]։ Այդ դերի ուշագրավ կատարման համար Մադինան 2017 թվականին արժանացել է աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակի «Ամենախոստումնալից դերասան» անվանակարգում (մրցանակաբաշխությունն անց է կացվել Նիգերիայի Լագոս քաղաքում)[4]։ Շահել է նաև NAACP Image Award, Women Film Critics Circle Award մրցանակներ, ինչպեսև՝ առաջադրվել է Critics' Choice Movie Award մրցանակով պարգևատրման[5]։
Մադինան ինքն էլ, իր մարմնավորած հերոսուհու՝ Ֆիոնա Մուտեսիի պես, ծնվել ու հասակ է առել Քաթվե թաղամասում և իր աղքատ ընտանիքին ապրուստի միջոցներ հայթայթելու գործում օգնելու նպատակով պատանեկան հասակում բոված եգիպտացորեն է վաճառել Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայի փողոցներում[6]։
|