Մադլեն Շարաֆյան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 1, 1993 (31 տարեկան) |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր |
IMDb։ | ID 6461347 |
Մադլեն «Մեդդի» Շարաֆյան (անգլ.՝ Madeline 'Maddie' Sharafian, փետրվարի 1, 1993), հայկական ծագմամբ ամերիկացի նկարիչ-անիմատոր և մուլտիպլիկացիայի ռեժիսոր[1]։ Առաջադրվել է Օսկարի «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ «Էննի» մրցանակի կրկնակի նոմինանտ։
Երեք տարի սովորել է Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտում։ Եղել է «Ողջ ճշմարտությունը արջերի մասին» մուլտսերիալի նկարիչներից մեկը։ Ներկայումս աշխատում է Փիքսարի հետ։ Մեդդիին հայտնիություն է բերել «Օմլեթ» կարճամետրաժ մուլտֆիլմը, որը իր տիրոջը ճաշ պատրաստելով ուրախացնել փորձող շան մասին է։ 2020 թվականին թողարկվել է իր նոր նախագիծը՝ «Իմ երազանքների Նորան», որը քննադատների կողմից ստացել է բավականին դրական արձագանքներ[2][3][4]։ Դրա պրեմիերան կայացել է դեկտեմբերի 25-ին «Հոգի» մուլտֆիլմի հետ Disney+-ով[5][6]։
Ազատ ժամանակ Շարաֆյանը նախընտրում է ուսումնասիրել խոհարարական ու արվեստի մասին գրքեր։
|