Սկզբնապես Աբդին ծառայել է Քրդական բանվորական կուսակցության Սիրիայի մասնաճյուղում[5], մի քանի անգամ ձերբակալվել է Սիրիայի իշխանությունների կողմից։ 1996 թվականին նա միացել է Թուրքիայում գործող Քրդական բանվորական կուսակցությանը, Հաքյարիի մարզի Շեմդինլիի շրջանում մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների[10]։ Դրանից հետո Աբդին տեղափոխվել է Եվրոպա, որտեղ զբաղվել է քաղաքական գործունեությամբ, ապա՝ մեկնել է Իրաք, որտեղ կրկին զբաղվել է ռազմական գործունեությամբ[8]։ 2014 թվականի օգոստոսի գլխավորել է Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) պատվիրակությունը Իրանի և Միացյալ Նահանգների հետ Սուլեյմանիյեում տեղի ունեցած բանակցությունները, որից հետո նրան հաջողվել է դաշնակցային հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների հետ՝ ընդդեմ Իրաքի և Լևանտի իսլամական պետության[5]։ Որպես Սիրիայի դեմոկրատական ուժերի գերագույն հրամանատար ղեկավարում է 70 000 հոգանոց բանակ[11]։ Հայտարարել է, որ պատրաստ է Ռոժավան ընդգրկող դաշնային համակարգի ներքո համագործակցել Սիրիայի կառավարության հետ[12]։
↑CAN ACUN, BÜNYAMIN KESKIN, 2019. THE PKK’S BRANCH IN NORTHERN SYRIA PYD-YPG. SETA - FOUNDATION FOR POLITICAL, ECONOMIC AND SOCIAL RESEARCH. P19. Accessed on 15 October 2019.