Մաթի Նոյես | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 25, 1997 (27 տարեկան) Corinth, Միսսիսիպի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Maty Noyes Վիքիպահեստում |
Մադլին Էշլի «Մաթի» Նոյես[1] (անգլ.՝ Madeline Ashley "Maty" Noyes, օգոստոսի 25, 1997, Corinth, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և երգահան։ Նոյեսը հայտնի է դարձել 2015 թվականին՝ մասնակցելով The Weeknd-ի «Beauty Behind the Madness» ալբոմի և Kygo-յի «Stay» երգի ձայնագրություններին։ Այդ ժամանակից նա թողարկել է երկու մինի ալբոմ` «Noyes Complaint» (2016) և «Love Songs From A Lolita» (2018):
Ծնվել է 1997 թվականի օգոստոսի 25-ին, Միսսիսիպի նահանգի Քորինֆ քաղաքում։ Ունի քույր` Էբբին և եղբայր` Գրանտը։ Վաղ տարիքում նրա մայրը գրանցել է նրան դաշնամուրի դասերի, սակայն նա որոշել է, որ դա իր համար չէ։ 12 տարեկան հասակում Նոյեսը ակուստիկ կիթառ խնդրեց և մեկ շաբաթվա ընթացքում երգեր գրեց։ Նա իր առաջին` «Bigger» ստեղծագործությունը գրել է 12 տարեկան հասակում։ Նրա վրա ազդեցություն են ունեցել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Բիթլզ խումբը, Ջոնի Քեշը, Էլվիս Փրեսլին, Մարվին Գեյը և Ջեյմս Բրաունը։ Նա ասել է, որ ատում էր դպրոցը և զգում էր, որ չէր համապատասխանում դրան, ոչ ոքի հետ չէր շփվում և դպրոցն ավարտելուց հետո չէր ցանկանում համալսարան հաճախել[2]։
16 տարեկան հասակում նա համոզել է իր ծնողներին, որպեսզի թույլատրեն իրեն Նեշվիլ տեղափոխվել` երաժշտական կարիերան շարունակելու նպատակով։ Նա հաճախ երեկույթների ժամանակ ելույթ էր ունենում և կապեր ուներ շոուբիզնեսում։ Հետագայում նա տեղափոխվեց Լոս Անջելես, որպեսզի շարունակի իր կարիերան[2]։
Դեռահաս տարիքում Նոյեսն իր վոկալն է ձայնագրել The Weeknd-ի «Angel» երգի համար, որը Գրեմմի մրցանակակիր «Beauty Behind The Madness» ալբոմից է և թողարկվել է 2015 թվականի օգոստոսին։ Նա ասել է, թե ինչպես է գրեթե անհայտ վոկալիստը հնարավորություն ստանում ելույթ ունենալ այնպիսի հաջողակ արտիստի հետ, ինչպիսին The Weeknd-ն է և որ դա հիանալի է և մեծ պատիվ[2]։
Նույն թվականին ձայնագրել է Kygo-ի «Stay» երգի վոկալը։ Սինգլը ոսկե կարգավիճակ է ստացել մի քանի երկրներում, այդ թվում Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Իտալիայում, Նոր Զելանդիայում և Լեհաստանում։ Kygo-ի հետ համատեղ համերգների ժամանակ երգը կենդանի կատարելու շնորհիվ Նոյեսը սկսեց բեմում իրեն ավելի ազատ դրսևորել ու հաղթահարել հնարավոր վախերը։ Հիվանդության պատճառով մեկ շոու բաց թողնելուց հետո Kygo-ի մենեջերը արգելել է նրան մասնակցել Hollywood Bowl-ի շոուներին[2]։ Ամերիկացի երգչուհի Կեշան պաշտպանել է նրան, նշելով, որ Նոյեսի հետ «կեղտի պես» են վարվել (անգլ.՝ "like shit")[3]:
2015 թվականին Նոյեսը թողարկել է «Haunted» երգը, որպես «Գաղտնիքը նրանց աչքերում» ֆիլմի սաունդթրեք[4]։ 2016 թվականին նա թողարկել է իր դեբյուտային` «In My Mind» սինգլը, որը նրա առաջին` «Noyes Complaint» մինի ալբոմից է[5]։ 2017 թվականին թողարկել է «Say It to My Face» սինգլը[6][7]։
Անվանում | Մանրամասներ | Նշումներ | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Noyes Complaint |
|
| |||||||||||||||||||||||||||||||
Love Songs from a Lolita |
|
|
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքը չարթում | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|
CZE [8] |
SLK [9] |
SWE [10] | |||
Haunted[11] | 2015 | — | — | — | «Գաղտնիքը նրանց աչքերում» ֆիլմի սաունդթրեք |
In My Mind[12] | 2016 | 46 | 51 | 72 [13] |
Noyes Complaint |
London[14] | 2017 | — | — | — | Ոչ ալբոմային սինգլներ |
Say It to My Face | — | — | — | ||
Goodbye[15] (Mokita-յի հետ համատեղ) |
— | — | — | ||
Spiraling Down | 2018 | — | — | — | Love Songs from a Lolita |
Lava Lamps (Beekwilder-ի հետ համատեղ) |
— | — | — | ||
Porn Star | — | — | — | ||
Wherever U Are[16] (adam&steve-ի հետ համատեղ) |
2019 | — | — | — | Ոչ ալբոմային սինգլ |
Love Don't Cost A Thang[17] (Franke and Lemaitre-ի հետ համատեղ) |
2020 | — | — | — | |
Sunlight[18] | — | — | — |
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքը չարթում | Հավաստագրումներ | Ալբոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
UK [19] |
AUS [20] |
AUT [21] |
CAN [22] |
GER [23] |
IRE [24] |
NZ [25] |
SWE [10] |
SWI [26] |
US [27] | ||||
Stay (Kygo-ն Մաթի Նոյեսի մասնակցությամբ) |
2015 | 20 | 67 | 30 | 59 | 38 | 13 | 39 | 3 | 11 | 106 | Cloud Nine | |
Too Soon (Vanic-ը Մաթի Նոյեսի մասնակցությամբ) |
2017 | — | — | — | — | — | — | — | — | — | — | Ոչ ալբոմային սինգլ | |
Higher (Lemaitre-ը Մաթի Նոյեսի մասնակցությամբ) |
— | — | — | — | — | — | — | — | — | — | Chapter One |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթի Նոյես» հոդվածին։ |
|