Մաթիաս Բել | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1684 կամ մարտի 24, 1684[1][2] |
Ծննդավայր | Očová, Zvolen District, Սլովակիա[3][4] |
Վախճանվել է | օգոստոսի 29, 1749[5][6][1][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Բրատիսլավա, Հաբսբուրգի միապետություն[4][3] |
Գրական անուն | Milownjk Božjho Slowa[7], Meliboeus[7], Milownjk Bedliwý[7], Milownjk Božjch PřiKázánj[7] և Bujdosó Magyarfi[7] |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, աստվածաբան, մանկավարժ, բանաստեղծ, փիլիսոփա և ուսուցիչ |
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն |
Կրթություն | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Notitia Hungariae novae historico-geographica? |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Լոնդոնի թագավորական ընկերություն |
Պարգևներ | |
Matthias Bel Վիքիպահեստում |
Մաթիաս Բել (գերմ.՝ Matthias Bel; հունգ.՝ Bél Mátyás; սլովակ.՝ Matej Bel; լատին․՝ Matthias Belius, մարտի 22, 1684 կամ մարտի 24, 1684[1][2], Očová, Zvolen District, Սլովակիա[3][4] - օգոստոսի 29, 1749[5][6][1][…], Բրատիսլավա, Հաբսբուրգի միապետություն[4][3]), լյութերական քահանա և Հունգարիայի թագավորության էրուդիտ։ Նա հայտնի է նաև որպես Հունգարիայի Մեծ հերոս (Magnum Decus Hungariae): Բելն իրեն բնութագրում է «lingua Sla-vus, natione Hungarus, eruditione Germanus»-ում («լեզվով` սլավոնական, ազգությամբ` հունգարացի, Էրուդիցիայով` գերմանացի»)[8][9]։
Մաթիաս Բելը ծնվել է Օչովայում (Ocsova), Հունգարիայի թագավորություն (այժմ Očová, Սլովակիա)։
Ըստ որոշ աղբյուրների, սլովակերեն, նա իրեն համարում էր էթնիկ Սլովակ[10][11][12][][13], չնայած Բելն անվանել է իրեն «լեզվով` սլավոնական, ազգությամբ` հունգարացի, Էրուդիցիայով` գերմանացի»։ 1710 թվականին նա ամուսնացել է Հունգարիայից էթնիկ գերմանուհի Սյուզաննա Հերմանի հետ։ Նրանք ունեցան ութ երեխա։
Բելը հաճախել է Լուչենեցի (Losonc), Կալինովոյի (Kálnó) և Դոլնա Ստրեհովայի (Alsósztregova) դպրոցներ, ապա սովորել է Բանսկա Բիստրիցայի (Besztercebánya) և Պրեսբուրգի (այժմ Բրատիսլավա), որոշ ժամանակ` Վեսպրեմի գիմնազիաներում և Պապա քաղաքի կալվինական քոլեջում։ 1704-1706 թվականներին ուսանել է աստվածաբանություն, փիլիսոփայություն և բժշկություն Հալլեի համալսարանում և Մագդեբուրգի մոտ մոտ գտնվող Klosterbergen դպրոցում նշանակվել է ավագ քահանա։ Ավելի ուշ, վերադառնալով Հունգարիայի թագավորություն, դարձել է ռեկտորի օգնական, իսկ ավելի ուշ` Բանսկա Բիստրիցայի լյութերական գիմնազիայի ռեկտոր, որտեղ նա միաժամանակ նաև քահանա էր։ 1714-1719 թվականներին Լյութերական գիմնազիայի ռեկտոր էր, ապա Պրեսբուրգի գերմանական լյութերական եկեղեցու քահանա։
Բելը մահացել է 1749 թվականի օգոստոսի 29-ին։ Թաղվել է Պրեսբուրգում։
Բելը խոսում էր սլովակերեն, հունգարերեն և գերմաներեն, սակայն նրա ստեղծագործությունները հիմնականում լատիներեն էին լույս տեսնում։
Բելն իր կյանքի ընթացքում երբեք չի տպագրվել սլովակյան լեզվով[14]։ Սլովակերենի գրավոր ձևակերպման առաջին փորձը կատարվել է միայն 1787 թվականին՝ արդեն նրա մահվանից հետո։ Երկրի ներսում սլովակյան ապստամբները այդ ժամանակ օգտագործեցին այսպես կոչված աստվածաշնչյան չեխերենը, որով կատարվեց Աստվածաշնչի թարգմանությունը, հայտնի որպես Կրալիկի Աստվածաշունչ[15]։
Բելի հայտնի ստեղծագործություններից մեկը հանդիսանում է Institutiones linguae Germanicae-ն (գերմանական քերականության կանոններ), գրված լատիներեն հունգարացիների համար։ Քերականության հրատարակությունը լույս է տեսել 1730 թվականին Հալլեում Գերմանիայում սովորող հունգարացի ուսանողների համար[14]։ Նա նաև գրել է «Der ungarische Sprachmeister» («Հունգարական լեզվի ուսուցիչ») հայտնի գիրքը, գերմանացիների համար հունգարական քերականությունը[14]։
Բելն աշխատել է մանկավարժության, փիլիսոփայության, բանասիրության, պատմության և տեսական աստվածաբանության բնագավառներում, նա եղել է հունգարական աշխարհագրական գիտության հիմնադիրը, նկարագրական ազգագրության և տնտեսագիտության հիմնադիր։ Լինելով պիետիզմի առաջատար գործիչ, Բելը հոգևոր գործեր է գրել լյութերական ժամասացության լեզվով։
Որպես ուսուցիչ Բելը գրքեր է գրել բնագիտության դասերի համար, որոնց մեջ ընդգծել է տեսողական գործիքների անհրաժեշտությունը։ Նրա ուսուցման մեթոդները մեծ ազդեցություն ունեցան Հունգարիայում կրթական համակարգի կատարելագործման վրա։
Որպես բանասեր, Բելն առաջինն էր ուսումնասիրել հունգարական ռուները, ներդրում ունեցել հունգարական գրական լեզվի զարգացման մեջ, գրել է հունգարական, լատինական և գերմանական քերականություններ։
Բելի ստեղծագործությունները ճանաչման և հարգանքի են արժանացել Թագավորության սահմաններից դուրս. նա մի շարք արտասահմանյան գիտական ընկերությունների անդամ էր` Բեռլինում Պրուսիայի գիտությունների ակադեմիայի, Լոնդոնի թագավորական ընկերության[16]։
Մաթիաս Բելը բարձրացել է ազնվական աստիճանի Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ VI-ի կողմից և ստացել ոսկե մեդալիոն իր (Բելի) սեփական դիմանկարով Պապի Կլեմենտ XII-ի կողմից։
Մաթիաս Բելի համալսարանը (Univerzita Matei Bela) Բանսկա Բիստրիցայում կրում է իր անունը։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիաս Բել» հոդվածին։ |
|