Մաթիլդա Մալլինգեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1847[1][2] Գրաց, Ավստրիական կայսրություն[3] |
Երկիր | Խորվաթիա |
Մահացել է | ապրիլի 19, 1920[1][2] (73 տարեկան) Շարլոտենբուրգ[3] |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Mathilde Mallinger Վիքիպահեստում |
Մաթիլդա Մալլինգեր (գերմ.՝ Mathilde Mallinger, (ամուսնու կողմից՝ բարոնուհի Շիմմելպֆեննիգ), փետրվարի 17, 1847[1][2], Գրաց, Ավստրիական կայսրություն[3] - ապրիլի 19, 1920[1][2], Շարլոտենբուրգ[3]), խորվաթ օպերային երգչուհի (քնարական սոպրանո), երաժշտության ուսուցիչ։
Մաթիլդա Մալլինգերը ծնվել է խորվաթ հայտնի կոմպոզիտոր, երգչախմբի դիրիժոր և երաժշտության ուսուցիչ Վատրոսլավ Լիխտենեգերի ընտանիքում։ Երաժշտության և երգի իր առաջին դասերը ստացել է հորից։ Սովորել է Պրահայի կոնսերվատորիայում՝ Ջովաննի Բատիստա Գորդիջանիի մոտ, իսկ ավելի ուշ՝ Վիեննայում, Ռիչարդ Լեվիի մոտ։ Վիեննայում երգչուհին հանդիպել ու ծանոթացել է Ռիխարդ Վագների հետ, որը, լսելով Մաթիլդա Մալլինգերի երգը, նրան առաջարկել է հանդես գալ Բավարիայի օպերային թատրոնում։
1866 թվականին Մալլինգերն առաջին անգամ ելույթ է ունեցել Մյունխենում, Բավարիայի օպերայում։ Մեծ հաջողությամբ երգել է Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները», «Վալկիրիա», «Լոհենգրին», «Տանհեյզեր» օպերաներում։ 1869 թվականին տեղափոխվել է Բեռլին, որտեղ դարձել է Բեռլինի օպերայի առաջատար երգչուհիներից մեկը, որի բեմում հանդես է եկել մինչև 1882 թվականը։ Հետագայուն Մալլինգերը մեծ հաջողությամբ հանդես է եկել Բեռլինի, Դրեզդենի, Վեյմարի, Վիեննայի, օպերաներում, Պետերբուրգի Մարիինյան թատրոնում[4]։
1890-1895 թվականներին Մալլինգերն աշխատել է որպես երգեցողության ուսուցիչ Պրահայի կոնսերվատորիայում, այնուհետև մինչ իր մահը Բեռլինի կոնսերվատորիայում։ Նա դաստիարակել է մի շարք տաղանդավոր օպերային երգիչների և երգչուհիների, մասնավորապես Քսենյա Դերժինսկայային, Լոտտա Լեմանին և այլոց։ Հաշվի առնելով նրա արժանիքները՝ կայսր Վիլհելմ Երկրորդը 1916 թվականին Մալլինգերին շնորհել է «Կամմերզենգեր» պատվավոր կոչում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիլդա Մալլինգեր» հոդվածին։ |
|