Մաթիլդա Մարքեզի | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1821[1][2][3][…] կամ մարտի 28, 1826[4] |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանիա[5] |
Մահացել է | նոյեմբերի 17, 1913[1][5][6], հունիսի 18, 1913[7] կամ նոյեմբերի 18, 1913[4] |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | երգչուհի, օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և վոկալի մանկավարժ |
Ամուսին | Salvatore Marchesi?[8][5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[4] |
Երեխաներ | Բլանշ Մարքեզի[5] |
Mathilde Marchesi Վիքիպահեստում |
Մաթիլդա Մարքեզի (մարտի 24, 1821[1][2][3][…] կամ մարտի 28, 1826[4], Ֆրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանիա[5] - նոյեմբերի 17, 1913[1][5][6], հունիսի 18, 1913[7] կամ նոյեմբերի 18, 1913[4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), գերմանացի մեցցո-սոպրանո, երգեցողության ուսուցչուհի, բելկանտո ձայնային մեթոդի ջատագով։
Ծնվել է Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Հոր ազգանունը Գրաուման էր, իսկ հորաքույրը Բեթհովենի դաշնակահար և ընկեր Դորոթեա վոն Էրթմանն էր՝ ծնյալ Գրաուման։ Պատանեկության տարիներին ընտանիքը հայտնվել է դժվարին կացության մեջ, և 22 տարեկանում է մեկնել Վիեննա վոկալի դասեր առնելու։ Հետագայում մեկնել է Փարիզ և սովորել բարիտոն Մանուել Գարսիա II-ի մոտ, որը նրա վրա մեծ ազդեցություն է թողել։ Երգչուհու դեբյուտը կատարել է 1844 թվականին ու կարճատև կարիերա ունեցել օպերայում ու մենահամերգներում։ 1849 թվականից սկսել է դասվանդել, իսկ 1852 թվականին ամուսնացել է իտալացի բարիտոն Սալվադորե Մարքեզիի հետn (մահացել է 1908 թվականին)։
Հենց այս ասպարեզում է հանրահայտ դարձել․ դասավանդել է Քյոլնի կոնսերվատորիայում, իսկ 1870-ական թվականներին՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում, որտեղ ի թիվս այլոց, դասավանդել է նաև Մարի Ֆիլունգերին[12]։ 1881 թվականին Փարիզում բացել է իր սեփական դպրոցն ու այնտեղ անցկացրել կյանքի մնացած մասը։ Հռչակ է ձեռք բերել որպես մի շարք մեծ երգչուհիների վոկալի ուսուցիչ, որոնցից ամենահայտնին թերևս Նելլի Մելբան է, բայց դասավանդել է նաև այնպիսի ականավոր երգչուհիների, ինչպիսիք են՝ Էմմա Կալվեն, Ֆրանսեզ Ալդան, Սելմա Կուրցը և Էմմա Էյմզը։ Վախճանվել է Լոնդոնում 1913 թվականին։
Երգեցողության բելկանտո ոճի նվիրյալ ջատագովն էր․ պնդում էր, որ երգեցողության միայն երկու տեսակ գոյություն ունի՝ «լավ և վատ», և որ պատշաճ պատրաստված վոկալիստը կարող է երգել հին բելկանտո ոճում։
Ընդհանուր առմամբ երգեցողության նատուրալիստական ոճի կողմնակից էր․ ճիշտ էր համարում շնչելու բնազդային մեթոդը և պայքարում «ժպտացող» բերանային դիրքի դեմ, որն իր ժամանակակից մյուս դասավանդողներն էին նախընտրում։ Հատկապես հետաքրքրվում էր ձայնասահմանով, այն անվանելով «կանացի ձայնի ձևավորման ու զարգացման ալֆան ու օմեգան, երգեցողության բոլոր հին ու նոր մեթոդների հենասյունը»։ Բազմիցս արհամարհանք է արտահայտել այն ուսուցիչների հասցեին, որոնք առաջարկում էին մեթոդներ, ըստ որոնց ձայնն ամբողջությամբ ձևավորվում է մեկ կամ երկու տարվա ընթացքում․ ընդհակառակն, նա զգում էր, որ վոկալ մարզումներին պետք է մոտենալ դանդաղ ու մտածված տեմպով։
Դասավանդման նրա երկու տարբերակիչ առանձնահատկություններից էին «անալիտիկ մեթոդն» ու սկսնակների համար շատ կարճ պարապմունքները։ «Անալիտիկ մեթոդը» կարևորություն էր տալիս երգվածի տեխնիկական և էսթետիկ բնույթի ինտելլեկտուալ ըմբռնմանը, լինեն դրանք մեծ արիաներ, թե պարզ ձայնային վարժություններ։ Պնդում էր, թե առանց հասկանալու, հիշողությամբ պարապելը խիստ վնասակար է ձայնի արտիստիկ օգտագործման համար։ Պնդում էր նաև, որ սկսնակները պետք է կարճաժամկետ պարապմունքներ անեն, ընդամենը հինգ րոպե օրվա մեջ երեք-չորս անգամ, որն իհարկե կարող է և պետք է երկարացվի ձայնի հասունանալուն զուգընթաց։
Նրա աշակերտների թվում էին՝
(Աշակերտներից ոմանք նշված էին 1899 թվականի Anniversary Fete – հիսուն տարվա պրոֆեսորություն, Մաթիլդա Մաթքեզի, 1849–1899 պաստառի վրա)։
Դուստրը՝ կոնտրալտո Բլանշ Մարքեզին (1863–1940), նույնպես հանրահայտ երգչուհի ու ուսուցչուհի էր, որն իր դեբյուտը կատարել է երիտասարդ տարիքում։ Առաջին անգամ օպերայում հանդես է եկել 1900 թվականին Պրահայում, որից հետո՝ 1902 և 1903 թվականներին երգել Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում։ Սիրված համերգային երգչուհի էր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիլդա Մարքեզի» հոդվածին։ |
|