Մաթյուրեն Վեյսիեր Լա Կրոզ Mathurin Veyssière de La Croze | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1661[1][2] Նանտ, Ֆրանսիա[3] |
Մահացել է | մայիսի 21, 1739[1][2] (77 տարեկան) Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | գրող, գրադարանավար, հայագետ, արևելագետ, բանասեր և համալսարանի դասախոս |
Գործունեության ոլորտ | քրիստոնեություն[4] |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5][4] և լատիներեն[4] |
Maturin Veyssière de La Croze Վիքիպահեստում |
Մաթյուրեն Վեյսիեր Լա Կրոզ (ֆրանս.՝ Mathurin Veyssière de La Croze) (դեկտեմբերի 4, 1661[1][2], Նանտ, Ֆրանսիա[3] - մայիսի 21, 1739[1][2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3]), ֆրանսիացի արևելագետ-հայագետ։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, պրուսական արքունի դիվանապետ։ Տիրապետել է լատիներենին, գերմաներենին, հայերենին, սեմական ու սլավոնական մի շարք լեզուների։
Լույս են տեսել Լա Կրոզի «Քրիստոնեության պատմությունը Եթովպիայում և Հայաստանում» (1739), «Գանձ լակրոզյան նամակների» (լատ., հ. 1-3, 1762-64) և այլ գործեր։ Անտիպ գիտական ժառանգության զգալի մասը նվիրված է Հայաստանի պատմությանն ու գրականությանը, հայերին։ Կազմել է «Բառարան հայ լեզվի», «Ցուցակ ազգաբանության թագավորաց հայոց Հովհաննեսիկ տեր Անվո և իշխան հայոց Մեծաց» գործերը։
Լատիներեն է թարգմանել Մեսրոպ Երեցի «Պատմութիւն մնացորդաց հայոց և վրաց»-ը (որը սխալմամբ վերագրվել է Ստեփանոս Օրբելյանին), Ներսես Շնորհալու «Հիսուս որդի» պոեմը, Հեթում թագավորի «Որ ծառայեալս եմ բիւր ախտից» տողով սկսվող պոեմը, քաղվածներ Առաքել Դավրիժեցու պատմությունից և այլն։ Լատիներեն է թարգմանել «Աշխարհացոյցի» «Ասիա» բաժինը։ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը համարել է «թագուհի թարգմանութեանց»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթյուրեն Վեյսիեր Լա Կրոզ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 477)։ |