Մալաթիա | |||
Ամբողջական անուն | «Մալաթիա» ֆուտբոլային ակումբ | ||
---|---|---|---|
Հիմնադրում | 1990 | ||
Երկիր | Հայաստան | ||
Քաղաք | Երևան | ||
Լիգա | Առաջին լիգա | ||
2001 | 1 | ||
|
«Մալաթիա» ֆուտբոլային ակումբ, հայկական ֆուտբոլային ակումբ Երևան քաղաքից։ Հիմնարվել է 1990 թվականին։
Հայաստանի առաջնությունում իր առաջին մրցաշրջանը թիմն անցկացրել է ոչ այնքան հաջող. նրան պակասել ընդամենը երեք միավոր, որպեսզի խուսափեր դուրս մնալուց։ Հաջորդ մրցաշրջանը թիմը պետք է անցկացներ Առաջին լիգայում, սակայն միացել է «Կիլիկիա» ակումբին (չշփոթել «Կիլիկիա» Երևան ֆուտբոլային ակումբի հետ, որն այդ ժամանակ կոչվում էր ԱՕՍՍ), որը, ի տարբերություն «Մալաթիայի», պահպանել է իր տեղը բարձրագույն լիգայում։ Թիմն սկսել է կոչվել «Մալաթիա-Կիլիկիա» Երևան։ 1993 թվականի մրցաշրջանում թիմն զբաղեցրել է վերջին տեղը։ Առաջնության ավարտից հետո ակումբը կազմալուծվել է։ Ակումբի երկրորդ վերածնունդը վերագրվում է 2001 թվականի մրցաշրջանին։ Թիմը մասնակցել է Առաջին լիգայի և՛ նախընտրական, և՛ եզրափակիչ խաղերին 1-4-րդ տեղերի համար՝ արդյունքում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Սակայն առաջնության ավարտից հետո ակումբը հրաժարվել է հաջորդ մրցաշրջանին մասնակցել Պրեմիեր լիգային։ Ակումբը կորցրել է պրոֆեսիոնալ կարգավիճակն ու վերածվել սիրողականի։
2010 թվականի սեպտեմբերին Եվրոպայի՝ սիրողական թիմերի առաջնության նախընտրական փուլում՝ Region's Cup, Հայաստանը ներկայացրել է «Մալաթիան»։ Թիմը գլխավորել է Արմեն Սանամյանը, որի ղեկավարությամբ այն կրել է երեք պարտություն իսրայելական «Կարմել Սաֆեդ» (0:5), հունգարական «Վեստ Խունգարիա» (1:2) և ռումինական Պրագովա Մունտենիա» (1:3) ակումբների դեմ խաղերում։ Արդյունքում «Մալաթիան» զբաղեցրել է վերջին՝ չորրորդ հորիզոականը և դուրս մնացել հետագա պայքարից[1]։