Գյուղ | ||
---|---|---|
Մալասա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բաբերդի գավառակ | |
Այլ անվանումներ | Մալասար, Մելեզկի գյուղ, Միլեզկի, Միլեխի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 69000 | |
|
Մալասա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 10 կմ հյուսիս, Ճորոխի աջ կողմում, մի գետակի ափի մոտ։
Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1909 թվականին ուներ 45 տուն հայ և 30 տուն այլազգի բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Մալասան ուներ 580 և 1300 թվականներին կառուցված եկեղեցիներ։ Գյուղում էր գտնվում Միլեզկի Ս. Նշան վանքը։
Գյուղն ուներ դպրոց[2]։