Մալինովկա (լատիշ․՝ Maļinova), բնակավայր է, որը գտնվում է Լատվիայի Դաուգավպիլս տարածաշրջանում։ Մալինովկայի ծխական համայնքի վարչական կենտրոն։ Գտնվում է Ա13 ավտոճանապարհի մոտ։ Դաուգավպիլս քաղաքից հեռավորությունը կազմում է 20 կմ[2]։ Ըստ 2015 թվականի տվյալների այնտեղ ապրում էր 402 մարդ[3]։ Այնտեղ կա գավառական վարչակազմ, մշակույթի տուն, գրադարան, բուժկետ և Իլիա Մարգարեի անվամբ ուղղափառ եկեղեցի։
Խորհրդային ժամանակներում բնակավայրը եղել է Դաուգավպիլսկի շրջանի Մալինովկա գյուղի գյուղսովետի կենտրոնը։ Գյուղում գտնվում էր «Հոկտեմբերիան դրոշակ» կոլտնտեսությունը[2]։