Մակամա (արաբ․՝ مقامة - «հավաքույթ, ժողով»), միջնադարյան արաբական, պարսկական, հրեական (եբրայերեն) լեզուներով գրականություններում խաբեբայական նովելների ժանր։ Մակամաները գրվում էին սաջ ոճով և խմբավորվում շարքերում, որոնք ունեին ընդհանուր պատմող, ում անունից կատարվում էր պատումը, և, որպես կանոն, ընդհանուր հերոս։ Առաջին անգամ ժանրը դրսևորվել է Բադի ալ-Զամանի մոտ, ով մոտ 1000 թվականին կազմել է մակամաների ժողովածու, ապա կատարելագործվել ալ-Հարիրի կողմից (1054—1122)։ Ժանրն ազդել է եվրոպական խաբեբայական վեպի վրա՝ Իսպանիայից անցնելով Եվրոպա[1]։
- ↑ Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 120.