Հեղինակ | Ագաթա Քրիստի |
---|---|
Տեսակ | դետեկտիվ |
Ժանր | քրեական վեպ և պատմական դետեկտիվ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Թեբե |
Նախորդ | Absent in the Spring? |
Հաջորդ | Պսպղուն ցիանիդ |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբեր 1944 |
Կայք | agathachristie.com/stories/death-comes-as-the-end(անգլ.) |
«Մահը վերջում է գալիս» (անգլ.՝ Death Comes as the End), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպ, որը հրատարակվել է 1944 թվականին ամերիկյան Dodd, Mead and Company հրատարակչության կողմից[2], իսկ Անգլիայում՝ հաջորդ տարի Collins Crime Club կազմակերպության կողմից[3]։ Սա Քրիստիի միակ աշխատությունն է, որը գրվել է պատմական դետեկտիվ ժանրում․ վեպում գործողությունները զարգանում են Թեբեում մ․ թ․ ա․ 2000 թվականին։
Սա Ագաթա Քրիստիի միակ վեպն է, որում գործողությունները տեղի են ունենում ոչ XX դարում և ոչ եվրոպացի կերպարների մասնակցությամբ։ Վեպի ստեղծման գաղափարն, անկասկած, Քրիստիին այցելել է Մերձավոր Արևելք ճանապարհորդության ժամանակ, որտեղ նա ուղեկցում էր ամուսին-հնէաբան պարոն Մակս Մելլոունին։
Սյուժեի հիմաքում ընած են 1921-1922 թվականների մագաղաթներում զետեղված պատմական աղբյուրները[4], որոնք հնէաբանների շրջաններում հայտնի են որպես «Գրիչ Հեկ-նեխտայի մագաղաթներ» (անգլ.՝ Heqanakht papyri)։ Այդ մագաղաթներն իրենցից ներկայացնում են Հեկ-նեխտայի ընտանիքին ուղղված նամակները, որտեղ նա բողոքում է նրանց հարճի նկատմամբ վարմունքից։ Նախաբանում Ագաթա Քրիստին գրում է․
…վեպի սյուժեն և գործող անձանց բնավորությունը նեշնչվել են XI դինաստիայի ժամանակաշրջանի նամակներից, որոնք գտնվել են 1920-1921 թվականներին Նյու Յորքի «Մետրոպոլիտենից»՝ հայտնաբերված Լուկսորի գետի ափի ժայռոտ դամբարանում և թարգմանված պրոֆեսոր Բատիսկոումբ Գանի կողմից թանգարանի համար։
Վեպի տարբերիչ առանձնահատկությունն է բազմաթիվ մահերի առկայությունը՝ համեմատած «Եվ ոչ ոք չմնաց...» վեպի։ Գլուխներն անվանակոչելու համար Քրիստին օգտագործել է հին եգիպտական գյուղատնտեսական օրացույցը։ Օրինակ՝ վեպի առաջին գլուխը կոչվում է «Հեղեղման երկրորդ ամիս, 20-րդ օր»։
Վեպը սկսում է Ռենիսենբի՝ երիտասարդ այրու հիշողություններից, սկսած այն ժամանակներից, երբ նրա ամուսին քուրմ Իմխոտեպը տուն բերեց նոր հարճ Նոֆրետին։ Նրա հայտնվելուց հետո ընտանիքում սկսում են տհաճ դեպքեր տեղի ունենալ։ Նոֆրետն ունի տհաճ բնավորություն և կարողանում է կռվացնել տան բոլոր անդամներին, մասնավորապես՝ տղաներին։ Նա զրպարտում է նրանց, իսկ Իմխոնեպը սպառնում է տղաների հախից գալ։ Ընտանիքը միասնական է հարճի նկատմամբ ատելության հարցում։ Երբ Նոֆրետը հայտնաբերվում է մահացած, ոչ-ոք չի կասկածում, որ դա սպանություն է։ Բոլորն ունեին սպանելու սեփական պատճառները։
Դասական գրող Ագաթա Քրիստիի համար նմանատիպ դետեկտիվ աշխատությունը բավականին լավ արձագանք ստացավ ընթերցողների և քննադատների կողմից։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մահը վերջում է գալիս կատեգորիայում։ |