Մահթաբ Սերվատի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 22, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Մահթաբ Սերվատի (անգլ.՝ Mahtab Servati, պարս.՝ مهتاب ثروتی,հունվարի 22, 1992, Թեհրան, Իրան), իրանցի դերասանուհի[1][2][3]։
Նա առավել հայտնի է դարձել Չարություն գոյություն չունի (անգլ.՝ There Is No Evil, 2020) ֆիլմում իր դերով, որը Բեռլինի 70-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է Ոսկե արջ մրցանակին[4][5]:
Սերվատիին հետագայում ճանաչում և ժողովրդականություն է բերել իր՝ Մի անգամ Իրանում (անգլ.՝ Once Upon a Time in Iran, 2021–2022) և Թարգմանիչը (անգլ.՝ The Translator, 2023) ֆիլմերում ստանձնած դերերը։
Մահթաբ Սերվաթին ծնվել է 1992 թվականի հունվարի 22-ին Իրանի Թեհրան քաղաքում[6]:
Նա սկզբում սովորել է լուսանկարչություն, բայց հետագայում թողել է այն «հետաքրքրության բացակայության» պատճառով։ Լուսանկարչական գործունեությունը մեծ մասամբ ծավալել է թատրոնի և կուլիսային լուսանկարչության ոլորտում[7]։
Նա լուսանկարիչ է աշխատել Ռուհոլլահ հեռուստասերիալում, Իմ մռայլ թիթեռնիկները հիանալի գարնանային առավոտում (անգլ.՝ My Gloomy Butterflies in a Wonderful Spring Morning) թատրոնում և Վերջին շշուկը (անգլ.՝ The Last Whisper) հեռուստաֆիլմում (բոլորը՝ 2013 թվականին)[8][9]։
Նա դերասանության նկատմամբ հետաքրքրություն է ձեռք բերել Սաջադ Աֆշարյանի Իմ մռայլ թիթեռնիկները հիանալի գարնանային առավոտում պիեսում՝ դերասանուհի Անալի Շակուրիի խաղի շնորհիվ[10]։
Ներկայացումը տեսնելուց հետո Սերվատին մեկ տարի հաճախել է Սաջադ Աֆշարյանի սեմինարներին, իսկ հետո բեմ բարձրացել՝ 2014 թվականին առաջին անգամ ելույթ ունենալով[11]։
Սերվատին իր դերասանական կարիերան սկսել է Սաջադ Աֆշարյանի՝ Իրան ընդդեմ Ավստրալիա (անգլ.՝ Iran VS Australia) պիեսում, որը ներկայացվել է 2014 թվականի օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 6-ը (նա նաև համարվում էր այս պիեսի համահեղինակ)[12]:
Հետագայում նա խաղացել է Հոսեյն Հեյդարիպուրի Ի՞նչ է անում Ադել Ֆերդուսիփուրը (անգլ.՝ What is Adel Ferdowsipour doing!) պիեսում՝ 2015 թվականի ապրիլի 26-ից մինչև մայիսի 22-ը: Պիեսը բաղկացած է երեք մասից, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է ընտանիքի երեք անդամներից մեկին: Այստեղ Սերվատին հանդես է եկել գլխավոր դերում՝ կատարելով դստեր դերը, որն ամուսնացած էր և ցանկանում էր դառնալ ֆուտբոլիստ[13]:
Սերվաթին աշխատել է որպես լուսանկարիչ ռեժիսոր Ամիր Ահմադ Անսարիի Նվերը (անգլ.՝ The Gift) ֆիլմում (2015)[14]:
Նա իր հեռուսատեսային դեբյուտը սկսել է 2015 թվականի IRIB TV2-ի նկարահանած Կիմիա ռազմական սերիալում, որտեղ նա մարմնավորել է Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Կիմիայի (Մեհրավե Շարիֆինիայի մարմնավորած կերպարի) լավագույն ընկերուհու՝ Սալմայի կերպարը, որը հղի աղջիկ էր: Սալմայի դերի համար Սերվատին սովորել է Խուզեստանի բարբառը։ Սերիալը երկրորդ ամենաերկարատև իրանական հեռուստասերիալն է Կետերը (անգլ.՝ The Dots, 2003) սերիալից հետո[15]։
Չնայած քննադատների հակասական արձագանքներին՝ սերիալը դարձել է իրանական հեռուստատեսության պատմության ամենաբարձր վարկանիշ ունեցող դրամաներից մեկը: Կիմիան ստացել է 4 Հաֆեզ մրցանակի տարբեր անվանակարգեր, այդ թվում՝ «Լավագույն հեռուստասերիալ» և «Լավագույն սցենար» անվանակարգերը։ Մահբաթը նկարագարել է իր առաջին փորձառությունը որպես «վատ»՝ տեսախցիկի առջև դերասանական գիտելիքների բացակայության պատճառով[16]:
Նա աշխատել է որպես գլխավոր լուսանկարիչ 2016 թվականի Խոդաբաս (անգլ.՝ Khodabas) պիեսում[17]:
Սերվատին նկարահանվել է Ֆաթեմեհ Դադմանի Բուժքույրեր (անգլ.՝ Nurses, 2016) բժշկական հեռուստասերիալում, որի ռեժիսորն Ալիռեզա Աֆխամին է: Սերիալը S like Series Awards-ում վաստակել է երեք անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն հեռուստասերիալ»[18]:
Սերվատին նկարահանվել ռեժիսոր Սաիդ Սոլթանիի Խաղաղության որոնումներում (անգլ.՝ In Search of Peace, 2017) դրամատիկ սերիալում` Սառա Սարիի դերում։ Սերիալը 18-րդ Հաֆեզ մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Լավագույն սցենար» անվանակարգ[19][20]։
2017 թվականին նա նկարահանվել է Ռանա Ազադիվարի և Ամիր Աղայիի կողքին Գաղտնիություն (անգլ.՝ Privacy) առեղծվածային դրամայում՝ Դորսա անունով դեռահաս աղջկա կերպարում, որին իր նախկին ընկերն անընդհատ հետապնդում և սպառնում է[21]:
Սերվատին ավելի ուշ բեմ է բարձրացել՝ 2018 թվականի մայիսի 2-ից 18-ը կրկին հանդես գալով Հասան Մաջունիի Միջադեպ Մետրանպաժի հետ պիեսում[22]։
2018 թվականին Սերվատին նկարահանվել է երկու ֆիլմում՝ Պաստարիոնի և Անանունություն։ Երկու ֆիլմերն էլ հակասական արձագանքներ են ստացել։
2019 թվականին նա նկարահանվել է իր առաջին կարճամետրաժ Մի մոռացիր այսօր (անգլ.՝ Don't Forget Today) ֆիլմում` հանդես գալով գլխավոր կին դերակատարում։ Ֆիլմում նա և իր ամուսինը՝ Ռեզան (Պեդրամ Շարիֆի դերը) գնում են հիվանդանոց՝ աբորտից առաջ ստուգման համար[25]։
Սերվատին իր առաջին գլխավոր դերը ստանձնել է գեղարվեստական ֆիլմում Բեհզադ Խոդսվեյսիի Ձմեռվա դուստրերը (անգլ.՝ Daughters of Winter, 2019) ֆիլմում, որտեղ նկարահանվել է Նիլուֆարի՝ բանվոր դասակարգից մի աղջկա դերում: Ֆիլմը վերաբերում է օրգանների նվիրատվության թեմային[26]:
Հետագայում նա նկարահանվել է ևս երկու կարճամետրաժ ֆիլմերում՝ Մանուշակագույնի ստվեր (անգլ.՝ Shadow of Purple) և Ա-օրտա (երկուսն էլ՝ 2019 թվականին)[27][28]։
Սերվատին նկարահանվել է Ոզնին (անգլ.՝ Hedgehog) կատակերգությունում, որի ռեժիսորն է Մասթանե Մոհաջերը: Նկարահանումները սկսվել են 2019 թվականի հոկտեմբերին, սակայն այն հետաձգվել է COVID-19 համաvարակի պատճառով։ Նկարահանումները ավարտվել են 2020 թվականի հուլիսի 17-ին[29][30]։
Նա խաղացել է Նավիդ Մեմարի Կաթի փոշի (անգլ.՝ Powdered Milk) պիեսում՝ 2019 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի հունվարի 25-ը[31]։
2020 թվականի փետրվարին Սերվատին խաղացել է Ռամին Աքբարիի մենախոսական թատրոնում 6 ամիս պրակտիկայից հետո՝ ընդամենը 2 շոուով: Նա նկարագրում է շոուները իր երբևէ «ամենագոհացուցիչ» դերասանական փորձը[32]:
Սերվատին նկարահանվել է Մոհամմադ Ռասուլոֆի Չարը գոյություն չունի (2020) ֆիլմում՝ Նանայի դերում, որի պրեմիերան կայացել է Բեռլինի 70-րդ միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմը համընդհանուր գնահատականի է արժանացել և արժանացել Ոսկե արջ մրցանակին[33]։ Սերվատիի կերպարը՝ Նանան, որը հայտնվում է ֆիլմի երրորդ դրվագում, գյուղացի աղջիկ է, որը կապ ուներ իրենց գյուղի ուսուցչի հետ, իսկ վերջինս մահապատժի է ենթարկվել իր տարբեր հավատալիքների պատճառով[34][35]:
2020 թվականի ապրիլին նա նկարահանվել է ռեժիսոր Հադի Մողադամդուստի նկարահանած ռազմական հեռուստասերիալում՝ Մինա Մոաֆիի դերում՝ երեք տարի անց վերադառնալով փոքր էկրան[36]։
Սերվատին նկարահանվել է Մեհրան Մահդավյանի Պարվա դրամատիկական ֆիլմում, որը մասնակցել է Իսպանիայի Լեյդա միջազգային 11-րդ կինոփառատոնի «Սինեմա Դել Մոն» բաժնում 2020 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 8-ը[37]:
2021 թվականին Սերվատին նկարահանվել է վեբ-սերիալում, երկու գեղարվեստական և երեք կարճամետրաժ ֆիլմերում։
Ռեժիսոր Բաբակ Բահրամ Բեյգիի Օրվա վերջում (անգլ.՝ At the End of the Day) դրամատիկ գեղարվեստական ֆիլմում նա նկարահանվել է Հանիե Թավասոլիի և Շաբնամ Մողադդամիի կողքին: Նկարահանումները սկսվել են 2021 թվականի հունիսին և ավարտվել հաջորդ ամսին։ Ֆիլմը դեռևս չի ներկայացվել հանրությանը[38]։
Ռեժիսոր Միլադ Մանսուրի Կուլբարֆ (անգլ.՝ Kulbarf) դրամատիկ գեղարվեստական ֆիլմում նա նկարահանվել է որպես քուրդ աղջիկ և ստիպված է եղել սովորել քրդերենի բարբառներից մեկը՝ կոլբար աղջկա դերի համար[39]:
Օրվա վերապրող (անգլ.՝ Survivor of the Day) առաջին կարճամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ռասուլ Սադր Ամելիի կողմից, իսկ ռեժիսորը եղել է նրա որդին՝ Մոհամմադռեզա Սադր Ամելին:
Երկրորդ կարճամետրաժ՝ ռեժիսոր Մոսթաֆա Սոլեյմանիի Պարտեզ (անգլ.՝ Garden) ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 38-րդ միջազգային փառատոնում, Սերվատին հանդես է եկել փախած աղջկա դերում, որն օգնություն է խնդրում ծերունուց (Էսմայիլ Մեհրաբիից)[40][41]:
Երրորդ կարճամետրաժ Մթության քաղցր համը (անգլ.՝ Sweet Taste of Darkness) ֆիլմում, Սերվատին տանում է տխուր և ընկճված երիտասարդ մոր դեր, որի յոթամյա որդին նույնանում է Բեթմենի կերպարի հետ և խրախուսում իր ընկերներին ռիսկային գործողություններ կատարել[42][43]։ Այս ներկայացման համար Սերվատին արժանացել է իր առաջին՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում FFTG մրցանակաբաշխության ժամանակ` 2021 թվականին[44]։
Նա նկարահանվել է «Մի անգամ Իրանում» ռոմանտիկ պատմական դրամատիկական սերիալում, որի ռեժիսորն է Թինա Պաքրավան: Սերվատին լայն ճանաչում և ժողովրդականություն է ձեռք բերել Մարիի դերի շնորհիվ՝ իրանա-գերմանացի նկարչուհի, ում գերմանացի մայրը աքսորվել է Սիբիր խորհրդային զորքերի կողմից 1941 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անգլո-խորհրդային ներխուժումից հետո: Սերիալը արժանացավ քննադատների գնահատանքի և լայնորեն գովասանքի արժանացավ իր կատարումների համար [8][9][10]:
2022 թվականին Սերվատին նկարահանվել է Ռեժիսոր Սաիդե Դալիրեանի «Մոխիր» կարճամետրաժ ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Կանբերայի 26-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում[11]:
Սերվատին նկարահանվել է Ֆերեշթեի դերում՝ 2022 թվականի «Քաղաքը» առեղծվածային դրամայի ֆիլմում Սաեդ Սոհեյլիի կողքին, ռեժիսոր Ալի Հազրաթիի [12] : Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Ֆաջր 40-րդ կինոփառատոնում և արժանացավ 3 անվանակարգերի։[13]
Թեև ֆիլմը հակասական արձագանքների է արժանացել, սակայն քննադատները բարձր են գնահատել Սերվատիի խաղը։ Ֆիլիմոյի Քամալ Պուրկավեհը Սերվատիի կատարումը անվանեց «ուշադրության արժանի» և նրա կատարումը թվարկեց որպես ֆիլմի լավագույն 3 բաները[14]:
Սերվատին ապրում է ծնողների հետ։ Ունի եղբայր (Ամիր) և քույր (Նեգին)[45]։
Շաբ-Է-Յալդա տոնը համարում է իր սիրելի տոնը[46]։
Տարի | Վերնագիր | Դեր | Ռեժիսոր | Նոթեր | Հղում |
---|---|---|---|---|---|
2016 | Born in 1987 | Նիմայի կինը | Մաջիդ Թավաքոլի | [47] | |
2017 | Privacy | Դորսա | Ահմադ Մոազեմի | [48] | |
2018 | Pastarioni | Ֆերեշթեհ Թորաբի | Սոհեյլ Մոաֆաղ | [49] | |
Anonymity | Մոնա | Ալիռեզա Սամադի | [50] | ||
2019 | Don't Forget Today | Կինը | Ահմադ Մոնաջեմի | Կարճամետրաժ ֆիլմ | [51] |
Daughters of Winter | Նիլուֆար | Բեհզադ Խոդավեյսի | [52] | ||
Shadow of Purple | Նասիմ Սահրաի | Սոգոլ Խալեղի | Կարճամետրաժ ֆիլմ | [53] | |
A-orta | Սաիդ Զարեյ | Կարճամետրաժ ֆիլմ | [54] | ||
2020 | There Is No Evil | Նանա | Մոհամմադ Ռասուլոֆ | [55] | |
Parva | Մեհրան Մահդավյան | [56] | |||
2021 | Kulbarf | Չենուր | Միլադ Մանսուրի | [57] | |
Survivor of the Day | Մոհամմադ Ռեզա Սադրամելի | Կարճամետրաժ ֆիլմ | [58] | ||
Garden | Մոստաֆա Սոլեյմանի | Կարճամետրաժ ֆիլմ | [59] | ||
Sweet Taste of Darkness | Մայրը | Միտրա Ռաիսմոհամմադի | Կարճամետրաժ ֆիլմ | ||
2022 | Ashes | Սաիդէ Դալիրեան | Կարճամետրաժ ֆիլմ | ||
The Town | Ալի Հազրաթի | [60] | |||
2023 | Hook | Մահուր | Հոսեյն Ռիգի | [61] | |
Hedgehog | Մաստանե Մոհաջեր | [62] | |||
2024 | Nowruz | Սոհեյլ Մովաֆաղ | [63] |
Տարի | Վերնագիր | Դեր | Ռեժիսոր | Նոթեր | Հարթակ | Հղում |
---|---|---|---|---|---|---|
2021–2022 | Once Upon a Time in Iran | Մարի | Թինա Պաքրավան | Հիմնական դերակատար - 15 էպիզոդ | Նամավա | [64] |
2023 | The Translator | Ղազալեհ Սաֆավի | Բահրամ Թավաքոլ | Հիմնական դեր - 13 էպիզոդ | [65] | |
2023–2024 | Accomplice | Նասրին Նազեմի | Մազիար Միրի | Հիմնական դերը - մինի սերիալներ | [66] |
Տարի | Վերնագիր | Դեր | Ռեժիսոր | Հարթակ | Հղում |
---|---|---|---|---|---|
2015–2016 | Kimia | Սալմա | Ջավադ Աֆշար | IRIB TV2 | [67] |
2017 | Nurses | Ֆաթեմեհ Դադման | Ալիռեզա Աֆխամի | IRIB TV1 | [68] |
In Search of Peace | Սառա Սարի | Սաիդ Սոլթանի | IRIB TV5 | [69] | |
2020 | Soldier | Մինա Մոաֆի | Հադի Մոգադամդուստ | IRIB TV3 | [70] |
Տարի | Վերնագիր | Ռեժիսոր | Նոթեր | Հղում |
---|---|---|---|---|
2013 | Rouhollah | Rama Ghavidel | Հեռուստասերիալ | [71] |
My Gloomy Butterflies in a Wonderful Spring Morning | Սոգոլ Ղալաթյան | Թատրոն | [72] | |
The Last Whisper | Սաջադ Շահրիարի | Հեռուստաֆիլմ | [73] | |
2015 | The Gift | Ամիր Ահմադ Անսարի | Հեռուստասերիալ | [74] |
2016 | Khodabas | Ջավադ Խորշահ, Սալեհ Ալավիզադե | Թատրոն | [75] |
Year | Title | Դրամատուրգ | Ռեժիսոր | Բեմ | Հղոմ |
---|---|---|---|---|---|
2014 | Iran VS Australia | Իլիա Թահմատնի [76] | Սաջադ Աֆշարյան | Արասբարան մշակութային կենտրոն | [77] |
2015 | What Is Adel Ferdowsipour Doing! | Սագար Խաջե Ամիրի | Hossein Heydaripour | Նիավարան մշակույթի կենտրոն | [78] |
2016 | A Few Slips on the Edge of the Heads of a Twisted Position | Ալիռեզա Աջալի | Համուն թատրոն | [79] | |
2017 | Incident with a Metranpazh | Ալեքսանդր Վամպիլով | Հասսան Մաջունի | Սեփանդ թատրոն | [80] |
2018 | Շահրզադի թատերական համալիր | [81] | |||
2019–2020 | Powdered Milk | Վավիդ Մեմար | Iranshahr Theater | [82] | |
2020 | Stipulation Number Two | Ռամին Աքբարի | RooBeRoo Առանձնատուն | [83] | |
2024 | New Jeresy | Սալեհ Ալավի Զադե | Սաիդ Դաշտի | Մալեկ թատրոն |
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Առաջադրված աշխատանք | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|---|
FFTG Awards | 2021 | Best Actress | Մթության քաղցր համը (անգլ.՝ Sweet Taste of Darkness) | Առաջադրված | [84] |
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite web}}
: External link in |last=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |last=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |last=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |last=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |last=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |last=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |last=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |last=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |last=
(օգնություն)
|