Մահո | |
---|---|
Տեսակ | լողափ |
Երկիր | Սինտ Մաարտեն |
Վարչատարածք | Սինտ Մաարտեն |
Մահո լողափ (հոլ.՝ Maho Beach), լողափ Սեն Մարտեն կղզու հարավարևմտյան մասում՝ Սինտ Մաարտեն ինքնավար պետական կազմավորման տարածքում (Նիդերլանդների կազմում[1])։ Այն հայտնի է դարձել նրանով, որ Արքայադուստր Յուլիանայի օդանավակայանի թռիչքուղին կիպ է նրան, այնպես որ վայրէջք և թռիչք կատարող ինքնաթիռներն անցնում են հանգստացողների գլխավերևով՝ 10-20 մետր բարձրության վրա[2]։ Այս առումով լողափը հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում սփոթերների (ինքնաթիռների թռիչքներին հետևող, դրանք հաշվառող և նկարահանող անձինք) շրջանում[3]։ Լողափն ու թռիչքուղին միմյանցից բաժանված են երկու պարիսպներով[4] և երկու գոտի ունեցող նեղ ավտոճանապարհով։
Լողափի երկարությունը մոտ 300 մետր է, լայնությունը՝ 10-20 մետր։ Լողափին կան մի քանի սրճարաններ և խորտկարաններ, որոնցից ամենահայտնին Sunset Bar and Grill-ն է[5]։ Այնտեղ կա բարձրախոս, որը հանգստացողներին նախազգուշացնում է հաջորդ ինքնաթիռի ժամանման մասին և հաղորդում է օդանավակայանի կարգավարների և մոտեցող ինքնաթիռի օդաչուների ռադիոզրույցները։ Լողափի երկայնքով տեղադրված են տախտակներ, որոնց վրա կավիճով գրված է թռիչքների և վայրէջքների ժամանակացույցը[6]։
Լողափն ամբողջովին զուրկ է բուսականությունից, քանի որ այն պարբերաբար ենթարկվում է օդանավերի ուժեղ օդային հոսքերին[7]։ Դրանք հաճախ ուժեղ և անսպասելի ալիքներ են առաջացնում ափին, որը գրավում է վինդսերֆինգի և սքիմբորդինգի սիրահարներին։ Լողափի կենտրոնական մասում հանգստացողներին սպառնում են վնասվածքներ կամ նույնիսկ մահ, ինչի մասին տնօրենությունն անկեղծորեն զգուշացնում է, քանի որ օդանավերի ռեակտիվ շարժիչների օդի հոսքի արագությունը կարող է հասնել ժամում 160 կիլոմետրի[8], սակայն շատերը սուր զգացողություններ վայելելու համար միտումնավոր անտեսում են այդ նախազգուշացումները[9]։
2008 թվականի հոկտեմբերի 16-ին լողափը մեծապես տուժեց Օմար փոթորկից, որն ավերեց մի քանի սրճարաններ և այլ կառույցներ[10] և Մահոն դարձրեց ամբողջովին քարքարոտ՝ քշելով ամբողջ ավազը։ Հետագայում ավազը նորից բերվեց այստեղ և լցվեց լողափում։
2009-2011 թվականներին Մահո լողափում հանգստացել է ավստրիացի լուսանկարիչ Յոզեֆ Հոֆլեները, որն այնտեղ արել է ցածր թռչող ինքնաթիռների սև-սպիտակ լուսանկարներ։ Այս աշխատանքները ներառվել են նրա «Ռեակտիվ օդանավ․ ստեղծագործությունների լիակատար ժողովածու» գրքում[11]։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link), февраль 2003
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)