Մահվան գերին անգլ.՝ Afterwards | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա ԱՄՆ Գերմանիա Կանադա |
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Q3819968? |
Թվական | 2008 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ժիլ Բրուդո |
Պրոդյուսեր | Օլիվե Դելբոսկ |
Սցենարի հեղինակ | Ժիլ Բրուդո |
Դերակատարներ | Ռոմեն Դյուրիս, Ջոն Մալկովիչ, Էվանջելին Լիլլի, Pascale Bussières? և Leni Parker? |
Օպերատոր | Մարկ Լի Փինբ Բի |
Երաժշտություն | Ալեքսանդր Դեպլա |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք, Մոնրեալ և Նյու Մեքսիկո |
Տևողություն | 104 րոպե |
Մահվան գերին (անգլ.՝ Afterwards), ռեժիսոր Ժիլ Բուրդոյի ֆիլմը, Գիյոմ Մյուսսոյի վեպի էկրանավորումը (ֆր.՝ Et après)։ Գլխավոր դերերում՝ Ռոմեն Դյուրիս և Ջոն Մալկովիչ։
Նաթանը՝ դեռ երեխա ժամանակ, ընկել է ավտոմեքենայի տակ, նա կլինիկական մահ է տանում և «թունելի վերջում լույս» է տեսնում։ Բայց բժիշկների սպասումներին հակառակ, հետո կյանք է վերադառնում։
Քսան տարի անց Նյու Յորքում Նաթանն արդեն փայլուն փաստաբան է։ Նրան տանջում է հիվանդագին ամուսնալուծությունը, և նա ամբողջությամբ խրվում է աշխատանքի մեջ՝ մեկուսանալով բոլորից։ Հեռու է ապրում իր կնոջից՝ Քլերից և աղջկանից։ Բայց նրա կյանքում հայտնվում է խորհրդավոր բժիշկ Քեյը։ Վերջինս հայտնում է, որ ունի ցանկացած անձի մահվան օրը գուշակելու ունակություն։ Մարդիկ, որոնք շուտով մահանալու են, սկսում են լույս արձակել, և բժիշկը տեսնում է այդ փայլը։ Նաթանի մտերիմների վրա ապացուցելով իր ճշմարտացիությունը՝ Նաթանի մեջ սարսափ է ներշնչում՝ կանխատեսելով նրա վաղաժամ մահը։ Քեյը վստահեցնում է, որ տեսնում է վախճանը, բայց դրա հետ ոչինչ չի կարելի անել։
Լիովին փոխելով Նաթանի պատկերացումները շրջակա աշխարհի նկատմամբ՝ Քեյը պատմում է, որ Նաթանը կյանք է վերադարձել, որ, ինչպես բժիշկը լինի ուղեկցորդ դեպի մյուս կյանք։ Նաթանը փորձում է ուղղել անցյալում կատարած սխալները և կարգավորել հարաբերությունները կնոջ հետ։ Հասնելով այդ ամենին՝ նա հանկարծ լույսարձակում է տեսնում Քլերի շուրջը։
|