Մահվան հրեշտակները | |
---|---|
Մշակող | Makoto Sanada? |
Դիստրիբյուտոր | Steam, Nintendo eShop, Google Play, App Store, Microsoft Store և PlayStation Store |
Միջերեսի լեզու | անգլերեն[1], ավանդական չինարեն[1], ճապոներեն[1][2][3], կորեերեն[1], պարզեցված չինարեն[1] և ռուսերեն[1] |
Թողարկման թվական | դեկտեմբերի 20, 2016[4] |
Պլատֆորմներ | Windows[1], Անդրոիդ, iOS և Nintendo Switch |
Շարժիչ | RPG Maker VX? |
Ժանր | քվեստ |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ[1] |
USK | USK 12 |
ESRB | 17+[5] |
Կրիչ | թվային բաշխում և թվային ներբեռնում |
Կառավարում | թաչսքրին |
🌐 | gamemaga.denfaminicogamer.jp/satsuriku/(ճապոներեն) |
«Մահվան հրեշտակները» (ճապ.՝ 殺戮の天使, անգլ.՝ Angels of Death), համակարգչային խաղ[6]։ 2015-2016 թվականներին թողարկվել է խաղի վրա հիմնված 6 հատորանոց մանգա։ 2018 թվականի հուլիսին մանգայի հիման վրա թողարկվել է անիմե[7]։
Դեպքերը տեղի են ունենում անհայտ լքված շենքում, որը լցված է ծուղակներով և մոլագար մարդասպաններով, գլխավոր հերոսներն են տասներեքամյա աղջիկ Ռեյչել Գարդները և Զաք անունով 20-ամյա երիտասարդը։
Շենքի յուրաքանչյուր հարկում կա իր տերը՝ այսպես կոչված «հրեշտակ»։ Ամբողջ տարածքի յուրաքանչյուր հարկ կոչվում է խաղային տարածք, որի շրջանակներում անցկացվում է «խաղ»։ Այս խաղում հրեշտակի նպատակն է բռնել և սպանել իր զոհին, զոհի նպատակը՝ փախչել մարդասպանից և այնտեղից դուրս գալ ողջ։
Այզեք «Զաք» Ֆոստեր (ճապ.՝ アイザック・フォスタ) գլխավոր հերոսներից մեկը, սերիական մարդասպան, B6 հարկի «հրեշտակ»։
Դեռ մանկուց տղան աչքի էր ընկնում իր դաժանությամբ։ Երբ նրա մայրը տուն է թողնում մի տղամարդու, Այզեքը կծում է նրան, դա զայրացնում է կնոջը։ Տղային տանից դուրս հանելուց առաջ, այդ տղամարդը վառում է Այզեքի մարմինը և հետո միայն հանձնում մանկատուն (այդ պատճառով Այզեքն ունի պիրոֆոբիա), որտեղից տղան հայտնվել է խնամատար ընտանիքում։ Խորթ ծնողները երեխաներին խնամակալում էին միայն փողի համար, և երբ նրանց երեխաները մահանում էին սովից, նրանք թաղում էին նրանց դիակները իրենց տան հետևի բակում։ Ֆոսթերին, ինչպես և մյուսներին, ստիպում էին սովամահ լինել, բայց նա թաքուն սնվում էր։
Ավելի ուշ խնամակալները ստիպում են, որ Այզեքը թաղի երեխաների մարմինները։ Հետագայում տղան, դիտելով մարդասպանի մասին ֆիլմ, դանակով դաժանաբար սպանում է իր խնամակալներին։
Ոստիկանությունը հայտնաբերում է սպանվածների մարմինները, իսկ որոշ ժամանակ անց նաև մահացած երեխաների աճյունները, որոնք թաղվել են տան հետևում։ Քանի որ միայն Ֆոսթերն էր մնացել ողջ, բոլոր կասկածներն ընկել էին նրա վրա։
B5 հարկում Ռեյին հանդիպելով՝ նա փոխշահավետ գործարք է կնքում աղջկա հետ։ Զաքը պետք է սպանի նրան այն բանի դիմաց, որ աղջիկն օգնում է նրան դուրս գալ շինությունից։ Ընթացքում պարզ է դառնում, որ Այզեքը ատում է սուտը և սիրում է սպանել միայն զգացմունքային մարդկանց։
Դուրս գալուց հետո տղային բռնում է ոստիկանությունը և բանտ նստեցնում, որից հետո նրան մահվան դատավճիռ է կայացվում։ Բայց հիշելով խոստման մասին՝ նա կարողանում է փախչել՝ Ռեյին դուրս բերելով հիվանդանոցից։
Հետագա ճակատագիրն անհայտ է։
Սպանության գործիքները՝ դանակ, գերանդի։
Ռեյչել «Ռեյ» Գարդներ (ճապ.՝ レイチェル・ガードナー), խաղի գլխավոր հերոսը, կախարդ, В1 հարկի տիրուհին։
Մինչ շենք հասնելը Ռեյչելը բուժվում էր իր հոգեթերապևտ Դենի Դիքենսի մոտ։ Նրա խոսքով՝ ինքը սկսել է այցելել բժշկի, քանի որ դարձել է սպանության վկա։
Խաղի վերջում նա Զաքի հետ բարձրանում է վերջին հարկ՝ B1 և պարզվում է, որ այդ հարկի տիրուհին Ռեյչելն է։ Աղջիկը հիշում է սպանության մանրամասները և որոշ այլ հիշողություններ իր կյանքից, ինչը ազդում է նրա վարքագծի վրա։ Սակայն նրանք, այնուամենայնիվ, դուրս են գալիս շենքից, որտեղ նրանց արդեն սպասում է ոստիկանությունը։ Աղջկան տանում են հոգեբուժարան, որտեղ նա որոշ ժամանակ է անցկացնում, մինչև նրա հետևից գա Ֆոսթերը։
Հետագա ճակատագիրն անհայտ է։
Սպանության գործիքը՝ ատրճանակ։
Դենի Դիքենս (ճապ.՝ ダニー), համարվում է В5 հարկի «հրեշտակը»։
Բժիշկ, Ռեյչել Գարդների հոգեթերապևտը։ Նա բավականին երկար ժամանակ հետևում էր աղջկան, հենց նրա շնորհիվ է Ռեյը հասնում իր հարկին։
Դենին սիրում է հավաքել իր զոհերի աչքերը, հատկապես նրան հիացնում էին Ռեյչելի աչքերը, որոնք շատ նման էին իր մոր աչքերին։
Տղան ծնվել է մեկ աչքով։ Նրա մայրը չի դիմացել և ինքնասպանություն է գործել՝ կախվելով։ Դրանից հետո Դիքենսը սկսել է փնտրել նրան, որը նույն աչքերն ուներ՝ «մեռած, բայց կենդանի»։ Որոնումները տևել են երկար, հետո նա գտնում է Գարդներին։
Խաղի վերջում Դենին սպանվում է Գրեյի կողմից։ Նա չի հասկանում, թե ինչով է արժանի նման ճակատագրի և ինչու է Ռեյչելը գնացել Զաքի հետ։
Էդվարդ «Էդի» Մեյսոն (ճապ.՝ エディ), տապանաքարեր և գերեզմանաքարեր պատրաստող, В4 հարկի «հրեշտակը»։
Էդին մի տղա է, որը կրում է դդումի դիմակ, քանի որ ամաչում է իր արտաքինից։ Նա ունի վառ կարմիր մազեր, պեպեններ և կանաչ աչքեր, գրեթե Ռեյչելի հասակակիցն է։ Նա Ռեյչելին է սիրահարվում գրեթե առաջին հայացքից՝ խոստանալով նրա համար լավագույն տապանաքարն անել և սպանել առանց ցավի։ Բայց դա նրան չի հաջողվում. աղջիկը չի համաձայնում լինել նրա հետ, իսկ Այզեքին դա դուր չի գալիս։ Հետևաբար, նա սպանում է տղային, թողնելով նրան գերեզմանի վրա, որը նախատեսված էր Գարդների համար։
Սպանության գործիքը՝ բահ։
Քեթրին «Քեթի» Ուորդ (ճապ.՝ キャシー), դատավոր, В3 հարկի տիրուհին։
Իր զոհերին սպանում է դանդաղ, նրա հարկում կան շատ վտանգավոր փորձարկումներ, ինչպիսիք են՝ էլեկտրական աթոռը, գազով լցված սենյակը, թույնով ներարկիչը։ Բայց կարելի է ընտրել մեկ այլ տարբերակ՝ Քեթրինն առաջարկում է Ռեյին ու Զաքին ցմահ բանտարկվել՝ խոստանալով նրանց խնամք ու հոգատարություն։ Իրականում այդ խցերում մարդիկ ողջ-ողջ հոտում են, իսկ նրանց մասին ոչ ոք չի մտածում։ Ֆոսթերը պարզում է դա հարկում գտնվելու ժամանակ։
Սպանության գործիքը՝ հրազենի։
Աբրահամ Գրեյ (ճապ.՝ グレイ), սուրբ հայր, այս շենքի հիմնական անդամներից մեկը, որը պատասխանատու է «խաղի» մարդասպանների հավաքագրման համար։ B2 հարկի տերը, որտեղ էլ գտնվում է ելքը։