Մահվաշ | |
---|---|
Ծնվել է | 1921 |
Ծննդավայր | Բորուջերդ, Իրան |
Մահացել է | հունվարի 15, 1961 |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Գերեզման | Ibn Babawayh Cemetery |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | երգչուհի, պարուհի, կաբարե արտիստ, դերասանուհի և կինոդերասանուհի |
Mahvash Վիքիպահեստում |
Մահվաշ (պարսկերեն՝ مهوش), ծնյալ Մասումե Ազիզի Բորուջերդի (պարսկերեն՝معصومه عزيزى بروجردى),1921, Բորուջերդ, Իրան - հունվարի 15, 1961, Թեհրան, Իրան), 20-րդ դարի իրանցի երգչուհի, պարուհի, դերասանուհի[1]։ Աղքատ ընտանիքի զավակ լինելով՝ 1950-ական թվականներին հասել է ժողովրդական լայն ճանաչման, համբավվել որպես ժողովրդի սիրելի երգիչ ու դերասան[2]։
Մահվաշը ծնվել է Իրանի Բորուջերդ ավանում, չքավոր ընտանիքում։ Պարմանուհի է եղել, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Թեհրան։ Մայրը երիտասարդ հասակում մահացել է, և, ինչպես գրում են որոշ հեղինակներ, աղջիկն ստիպված է եղել մարմնավաճառությամբ զբաղվել Թեհրանի Շահր-է-Նով շրջանի հասարակաց տներում[3], հետո սկսել է ելույթներ ունենալ կաբարեներում, ռեստորաններում, սրճարաններում, աշխատավոր մարդկանց համակրանքին ու աջակցությանն է արժանացել։ Նրա կենսագրության այս շրջանի մասին տեղեկություններն անորոշ են, հստակ չէ, թե ինչ կատարումներով է հանդես եկել և որտեղ[3]։ Առավել տարածված է այն տեսակետը, որ համարձակ երգեր է կատարել, ընդ որում՝ նաև ռադիոյով ու կինոնկարներում[4], երգել է հասարակ մարդկանց հոգսերի ու ցավերի, դժվարությունների ու դժբախտությունների մասին, որոնք իրեն էլ էին քաջ ծանոթ[1]։ Եվ հաճախ է պատահել, երբ արտիստուհու կատարումների ժամանակ հանդիսականները ձայնակցել են նրան[4], ոգևորել։
1957 թվականին Մահվաշը լույս է ընծայել, իր խոսքերով ասած՝ ինքնակենսագրական մի գիրք, որ վերնագրել է «Սեռական կատարումների գաղտնիքներ» (Persian: Raz-e Kamyabi-ye Jensi); Դա ավելին է, քան սեքսի ձեռնարկ, պարունակում է նաև հեղինակի՝ լողազգեստով նկարներ և պատահական չէ, որ լայնորեն տարածվել է երկրով մեկ, չնայած 1960 թվականի հունիսին Մահվաշը հալածանքների է ենթարկվել այդ գրքի պատճառով[4]։
1961 թվականին արտիստուհին ավտովթարի զոհ է դարձել; Նրա հուղարկավորությանը, որ ամենաբազմամարդն է եղել այն ժամանակներում, հազարավոր իրանցիներ են մասնակցել[2]։ Ու թեև կրոնավոր ղեկավարությունն սկզբնապես դեմ է եղել մուսուլմանների գերեզմանոցում նրան թաղելուն (հայտարարում էին, որ նա «անմաքուր», «անողջամիտ» է եղել[4]), բայց հուղարկավորների բազմությունը տեսնելով՝ ստիպված է եղել նահանջել ու զիջել[4]։ Մահվուշը թաղվել է Թեհրանի Իբն Բաբավեյ գերեզմանատանը։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահվաշ» հոդվածին։ |
|