Մայա Բերեզովսկա լեհ.՝ Maja Berezowska | |
---|---|
Կեղծանուն | Ditto |
Ծնվել է | ապրիլի 13, 1898[1] կամ ապրիլի 13, 1893[2] |
Ծննդավայր | Բարանովիչի, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մայիսի 31, 1978[1] |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | նկարչուհի, նկարազարդող, ծաղրանկարիչ և բեմանկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն[3], իլյուստրացիա[3], Ծաղրանկար[3] և բեմանկարչություն[3] |
Պարգևներ | |
Maja Berezowska Վիքիպահեստում |
Մայա Բերեզովսկայա (լեհ.՝ Maja Berezowska, ապրիլի 13, 1898[1] կամ ապրիլի 13, 1893[2], Բարանովիչի, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 31, 1978[1], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]), հայտնի է նաև Դիտտո կեղծանունով (լեհ.՝ Ditto), լեհ նկարչուհի, գծանկարիչ, ծաղրանկարիչ և բեմանկարիչ։
Մայա Բերեզովսկայան ծնվել է Բարանովիչի քաղաքում 1893 կամ 1898 թվականին[4], Մայայի հայրը՝ Էդմունդ Բերեզովսկին, եղել է Ռուսական կայսերական բանակի փոխգնդապետ, Տրանսսիբիրյան երկաթուղային մայրուղու շինարարը, իսկ հետագայում՝ Լեհական բանակի բրիգադի գեներալ[5]։
Մայան սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի մասնավոր դպրոցում, բարձրագույն գեղարվեստական կրթություն է ստացել Կրակովում, Փարիզում և Մյունխենում։ Դեռ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը նա հայտնի էր իր էրոտիկ նկարներով[6]։ Մարդկային բարձր զգացմունքները, մարմնի գեղեցկությունը մշտապես եղել են նրա ստեղծագործությունների հիմնական թեման։ Նույնիսկ իր կյանքի մայրամուտին նա գրել է.
Առանց սիրո կյանք չի կարող լինել։ Ինձ համար չկա ավելի գեղեցիկ բան քան մարդկային մարմինը, քանի ես կենդանի եմ, ես կնկարեմ այն, ինչքան հնարավոր է ավելի գեղեցիկ։ Szpilki, № 34 (21 օգոստոս), 1977 |
1933-1936 թվականներին բնակվել է Փարիզում, որտեղ համագործակցել է տեղական «Le Figaro», «Le Rire» և «Ici Paris» թերթերի հետ։ 1935 թվականին վերջինիս համարներից մեկում հրապարակվել է ծաղրանկարների շարք Հիտլերի մասին՝ «Քաղցր Ադոլֆի սիրախաղը», որին անմիջապես արձագանքել է գերմանական դեսպանատունը՝ ստիպելով ֆրանսիական քրեական ոստիկանությանը նրան դատական պատասխանատվության ենթարկելու «պետության ղեկավարին վիրավորելու» համար։ Փաստաբանին հաջողվել է պաշտպանել նրան, և գործն ավարտվել է խորհրդանշական տուգանքով։ Պատերազմից առաջ վերադառնալով Լեհաստան՝ Մայան աշխատել է ծայրագավառում, բայց, վերադառնալով Վարշավա, 1942 թվականի մայիսին ձերբակալվել է գեստապոյի կողմից։ Հիտլերին վիրավորելու համար նա դատապարտվել է մահվան և ուղարկվել Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբար[7]։
Մահվան դատավճիռը չի կատարվել։ Համակենտրոնացման ճամբարում, որքանով դա հնարավոր էր, Մայան շարունակել է նկարել հիմնականում իր բախտակից ընկերուհիների դիմանկարները, որպեսզի նրանք կարողանային ապօրինի կերպով այդ նկարներն ուղարկեն իրենց ընտանիքներին[8]։ 1945 թվականի մայիսին մահվան ճամբարը ազատագրվել է Կարմիր բանակի կողմից, և Բերեզովսկայան իր մի խումբ հայրենակիցների հետ միասին Շվեդական կարմիր խաչի հրավերով մեկնել է Ստոկհոլմ՝ բուժման[5]։
1946 թվականի հունիսին Բերեզովսկայան վերադարձել է Լեհաստան, որտեղ նա հիմնականում զբաղվել է թատրոնների բեմի և բեմական հագուստների ձևավորմամբ, հրատարակել է իր ծաղրանկարները թերթերում և ամսագրերում, ինչպես նաև նկարազարդել գրքեր[5]։
1977 թվականին Մայա Բերեզովսկայան ամբողջությամբ հեռացել է պրոֆեսիոնալ կյանքից և մեկ տարի անց մահացել։ Թաղված է Վարշավայի Վոինսկիե Պովոնզկի գերեզմանոցում[5]։
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն); External link in |title=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Բերեզովսկա» հոդվածին։ |
|