Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 13, 1995[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Águilas, Մուրսիա, Իսպանիա[2] | ||
Հասակ | 1,75 ± 0,001 մետր[1] | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մայտանե Լոպես Միլյան (իսպ.՝ Maitane López Millán; մարտի 13, 1995[1], Águilas, Մուրսիա, Իսպանիա[2]), իսպանացի ֆուտբոլիստ, Մադրիդի «Ատլետիկո» ակումբի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան։
2015 թվականի հունիսին «Լևանտեն» հայտարարեց Լոպեսի տեղափոխության մասին «Կոլերենսե» ակումբից[3]։ Նա թիմում անցկացրել է 5 տարի, որից հետո տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ», որտեղ անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան։ 2021 թվականի հուլիսին Լոպեսը երկու տարվա պայմանագիր կնքեց Մադրիդի «Ատլետիկոյ»ի հետ[4]։
2019 թվականի հոկտեմբերին Ամանդա Սամպեդրոյի և Վիրջինիա Տորեսիլյա Լոպեսի վնասվածքներից հետո առաջին անգամ հրավիրվել էր Իսպանիայի հիմնական հավաքական՝ Չեխիայի հավաքականի դեմ խաղին, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[5]։ Մայտանեն հավաքականի կազմում նորամուտը նշել է երկու տարի անց ՝ Մարոկկոյի հավաքականի դեմ ընկերական խաղում։
Լոպեսի հայրը բասկյան արմատներ ունի[6]։ Նրա հորեղբայրները՝ Այթորը և Լուիս Լոպեսը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ էին։
«Ատլետիկո Մադրիդ»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայտանե Լոպես» հոդվածին։ |
|