Մայրամուտ հունգ.՝ Napszállta | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | սեպտեմբերի 27, 2018[2], հունիսի 13, 2019 և հունիսի 7, 2018[3] |
Լեզու | հունգարերեն և գերմաներեն |
Ռեժիսոր | Լասլո Նեմեշ |
Սցենարի հեղինակ | Լասլո Նեմեշ, Կլարա Ռոյեր և Matthieu Taponier? |
Դերակատարներ | Վլադ Իվանով, Մարցին Չարնիկ, Ջուլի Յակաբ, Սյուզաննա Վյուստ[4], Բյորն Ֆրայբերգ[4], Ուրս Ռեխն[4], Լևենթե Մոլնար[4], Քրիստիան Հարթինգ[4], Հուդիթ Բարդոս[4], Շանդոր Ժոտեր[4], Մայքլ Կորմոս[4], Միկլոշ Բ. Սեկելի[4] և Բենջամին Դինո |
Օպերատոր | Մաթիաս Տրանսիլվանիա |
Երաժշտություն | Լասլո Մելիս |
Մոնտաժ | Matthieu Taponier? |
Պատմվածքի վայր | Բուդապեշտ |
Տևողություն | 144 րոպե |
Բյուջե | 8 900 000 €[5] |
Մայրամուտ (հունգ.՝ Napszállta), հունգարացի ռեժիսոր Նեմեշ Լասլոյի երկրորդ լիամետրաժ ֆիլմը, սցենարի հեղինակներ՝ Լասլո Նեմեշ, Կլարա Ռոյեր և Մատյո։ Ֆիլմը նկարահանվել է 35 մմ կինոժապավենի վրա[6]։ «Մայրամուտ» ֆիլմը առաջադրվել էր «Օտարալեզու լավագույն ֆիլմ» կատեգորիայում, 2019 թվականին Օսկար մրցանակաբաշխության ժամանակ Հունգարիան ներկայացնելու համար[7]։
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Իրիս Լեյտերը երկարամյա բացակայությունից հետո Տրիեստից վերադառնում է Բուդապեշտ, որպեսզի աշխատի իր ծնողներին պատկանող նորաձևության տանը։ Այժմ կանացի նորաձևության խոշոր խանութները կառավարում է Օսկար Բրիլը, նա մեծ հանդիսություն է կազմակերպում խանութի հոբելյանը տոնելու նպատակով։ Բոլորը զգուշացնում են Իրիսին, որ նա պետք է հեռանա այդ վայրից, բայց աղջիկը որոշում է պարզել ինչու են մահացել իր ծնողները և որտեղից է հայտնվել նրա եղբայրը, որի մասին նա ոչինչ չի հիշում։ Ճշմարտության որոնման ժամանակ նա բացահայտում է մութ գաղտնիքներ, որոնք տարիներ շարունակ թաէցրել էին գեղեցիկ ցուցանակի տա[8]։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի 75-րդ կինոփառատոնում, 2018 թվականի սեպտեմբերի 2-ին, դառնալով 1994 թվականից մինչ այսօր առաջին հունգարական ֆիլմը, որը ընդգրկվել էր Վենետիկի կինոփառատոնի ծրագրում[10][11]։
«Մայրամուտ» ցուցադրվել է նաև Տորոնտոյի կինոփառաատոնի ժաամանակ՝ ոչ մրցութային ծրագրի շրջանակներում։ Հունգարիայում ֆիլմը էկրաններին է հայտնվել 2018 թվականի սեպտեմբերի 27-ին։ Ֆիլմը գնվել է 70 երկրների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ-ի երկրների կողմից[11]։
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Թեկնածու | Արդյունք |
---|---|---|---|---|
2018 | Վենետիկի 75-րդ կինոփառատոն | FIPRESCI մրցանակ | «Մայրամուտ» | Հաղթանակ[11] |
|