Մայք Կրիգեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 4, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան |
Մասնագիտություն | ճարտարագետ և գործարար |
![]() |
Մայքլ Կրիգեր (մարտի 4, 1986, Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլաամերիկացի ձեռնարկատեր և ծրագրավորող, ով Քևին Սիսթրոմի հետ միասին ստեղծել է Ինստագրամը և դարձել դրա CTO-ն։ Երբ Կրիգերը դարձել է CTO, ինստագրամը մի քանի միլիոն օգտատերերից անցում է կատարել ամսական 1 միլիարդ ակտիվ օգտատիրոջ[1]։
2018 թվականի սեպտեմբերի 24-ին հայտարարվել է, որ Կրիգերը և Սիսթրոմը հրաժարվում են Ինստագրամից։
Կրիգերը ծնվել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, իսկ 2004 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիա, որպեսզի սովորի Սթենֆորդ համալսարանում[2]։ Սթենֆորդում՝ որտեղ նա սովորում էր մաթեմատիկական լեզվաբանություն, ծանոթացել է Քևին Սիսթրոմի հետ[3]։ Երկուսով 2010 թվականին հիմնադրել են Ինստագրամը[4]։ Կրիգերը և Սիսթրոմը մտադիր էին ստեղծել check-in հավելված, որը միայն նկարների համար էր։ Առաջին օրերին ինժեներների և օգտատերերի մի մասը ստեղծվել էր Կրիգերի կողմից։ Ինստագրամի առաջին օրերի հետ կապված պատմություններից մեկը, որը գրառելել է Կրիգերը, հետևյալն է.
Մի անգամ ես արթնացա և տեսա էլեկտրոնային նամակը, որ կայքը ստեղծվել է, և ես ցանկանում էի իմանալ, թե ով է այն շտկել։ Շե՛յն, դու՞ ես շտկել։ Քև՛, դու՞ ես շտկել։ Ոչ։ Եվ, վերջապես, տերմինալում սեղմում եք և հասկանում, թե որն էր ձեր մուտքագրած վերջին բանը։ Այսպիսով, ըստ երևույթին, առավոտյան 3:30-ին ես ինչ-որ կերպ կարողացա, հարբած վիճակում, վերակենդանացնել Ինստագրամը։ Ահա, թե ինչքան էինք պայքարում այդ օրերին[5]։
Ինստագրամից հետո նա ձեռք է բերել Facebook-ը, Կրիգերը պարտավորվել է ինքնուրյույն կառուցել և զարգացնել Ինստագրամը։ Քանի որ օգտագործողների բազան ընդլայնվում էր, Կրիգերը վստահեցրել է, որ պլատֆորմը փոքր բիզնեսին հնարավորություն է տալիս զարգանալ, և որ այն շարունակում է մնալ անվտանգ դեռահասների համար[6][7]։
2020 թվականի ապրիլի 18-ին Մայք Կրիգերը Քևին Սիսթրոմի հետթիմ է կազմել և նորից սկսել իր առաջին արտադրանքը թողարկել՝ Facebook-ից, Rt.live-ից դուրս գալուց հետո։ Rt.live-ը կայք է, որը ցույց է տալիս թե որքան արագ է տարածվում COVID-19-ը յուրաքանչյուր երկրում[8]։
2015 թվականի ապրիլին Կրիգերը հայտարարել է, որ GiveWell ընկերության հետ առաջիկա երկու տարում կնվիրաբերի 750,000 ԱՄՆ դոլար։ Հիմնադրամը պետք է օգնի այն գործողություններին, որոնք 90%-ով հատկացված են «Բաց մարդասիրության նախագծի» կողմից հավանության արժանացած դրամաշնորհներին[9]։
Կրիգերն ամուսնացել է Քեյթլին Թրիգգերի հետ[10]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Կրիգեր» հոդվածին։ |
|