Մայքլ Բասման | |
---|---|
Պետություն(ներ) | Միացյալ Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1946[1] |
Ծննդավայր | St Pancras, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] կամ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3] |
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 26, 2022[4] (76 տարեկան) |
Մահվան վայր | Carshalton, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5] |
Կոչում | միջազգային վարպետ[6] |
ՖԻԴԵ համար | 400505 |
365chess | Michael_J_Basman |
Chesstempo համար | 17745 |
ICCF համար | 17745 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1968[7] |
mikebasmanchess.com | |
Michael Basman Վիքիպահեստում |
Մայքլ Ջոն Բասման (անգլ.՝ Michael John Basman, Միքայել Բասմաջյան, մարտի 16, 1946[1], St Pancras, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3] - հոկտեմբերի 26, 2022[4], Carshalton, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), հայկական ծագմամբ անգլիացի շախմատիստ և շախմատային գրքերի հեղինակ, միջազգային վարպետ։ Այդ կոչումը նա ստացել է 1980 թվականին։
Մայքլ Բասմանի հայրը հայ ներգաղթյալ էր, մասնագիտությամբ հյուսն էր, որի իսկական ազգանունը Բասմաջյան էր, որը նա փոխել էր նոր հայրենիքում, իսկ մայրը անգլիացի տնային տնտեսուհի էր[8]։ Նրա ընտանիքը ճանաչել է երգչուհի Կլեո Լեյնին, որը եղել է մանուկ Մայքլի դայակը։
Մայքլն ավարտել է համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև հրավիրվել է Երևանի պետական համալսարան (1969)։ Այդ ժամանակ նա արդեն ուժեղ շախմատիստ էր, 5 անգամ խաղացել էր երկրի ուսանողական թիմի կազմում։ Բասմանի ակտիվում կային այդ առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալները[8]։
Ընտանիքը որդու Երևան տեղափոխվելու ցանկությունն ընդունեց սրերով և ոչ մի ֆունտ չուղարկեց Հայաստան։ Սակայն Բասմանը ցանկանում էր մոտիկից առնչվել խորհրդային շախմատային դպրոցին։ Հայաստանում ուսանելու տարիներին նա սովորեց հայերեն խոսել գրեթե զրոյից։ Նա ապրում էր հանրակացարանում, միայն 90 ռուբլի կրթաթոշակով[8]։
Նախապատրաստական դասընթացներից հետո Մայքլին նշանակում են բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ։ Բասմանը մասնակցում է Երևանի շախմատային մրցաշարերին, խաղում թիմային ուսանողական մրցումներում, բայց դա նրան չէր բավարարում։ Արձակուրդների ընթացքում նա ճանապարհորդում էր ԽՍՀՄ տարբեր քաղաքներում, մասնակցում մրցաշարերի և հաճախում շախմատային ակումբներ։ Բասմանը հագնվում էր հիպի ոճով, ինչի համար նրան անընդհատ նախատում էր ինստիտուտի ղեկավարությունը[8]։
1972 թվականին Մայքլն ամուսնանում է հայ ուսանողուհու հետ, որը նույնպես Անգլիայից էր, և ուսումը թողնելով՝ հեռանում է ու սկսում ապրել կնոջ ծնողների հետ[8]։
Բասմանը բեղմնավոր գրող է, որը մեծ ներդրում ունի նաև շախմատային սկզբնախաղերի ոլորտում, և հատկապես հայտնի է նրանով, որ պարտիաների ժամանակ հաճախակի է ընտրում արտառոց կամ հազվադեպ խաղացվող սկզբնախաղեր, այդ թվում` Սուրբ Գևորգի պաշտպանությունը[8] (որը հայտնի է նրանով, որ անգլիացի գրոսմայստեր Էնթոնի Մայլսը, կիրառելով այդ սկբնախաղը հաղթել է աշխարհի այն ժամանակվա չեմպիոն Անատոլի Կարպովին), Գրոբի գրոհը (սևերի և սպիտակների համար), ինչպես նաև Կլեմենցի սկզբնախաղը (a3, այնուհետև` h3, որին հաջորդում է արագ c4-ը)։ Նրա կիրառած սկզբնախաղերից մի քանիսը հետագայում կոչվել են Բասմանի անունով։
Մրցաշարերում նրա ամենամեծ հաջողությունն արձանագրվել է 1973 թվականի Բրիտանիայի շախմատի առաջնությունում, որտեղ նա բաժանել է առաջին տեղը, սակայն լրացուցիչ մրցախաղում պարտվել է Ուիլյամ Հարթսոնին[8]։
1975 թվականին Անգլիան տասը խաղատախտակի վրա Լութոնում մրցել է Ֆրանսիայի հետ[8]։ Բասմանը խաղացել է առաջին խաղատախտակի վրա` առաջ անցնելով ապագա անվանի գրոսմայստերներ Ջոն Նանից և Ջոնաթան Սփիլմենից։
Նա հիմնադրել է Միացյալ Թագավորության Chess Challenge մրցաշարը[9] բոլոր տարիքների պատանիների համար, որն ընթանում է չորս փուլով։ Գրոսմայստեր Ռեյ Քինը, անդրադառնալով Բասմանի կողմից երիտասարդական շախմատի զարգացմանը, մի անգամ գրել է. «Մայքլ Բասմանը շատ առումներով ամենակարևոր անձն է բրիտանական շախմատում»[10]։
Թեև Բասմանը երբեք չի նվաճել գրոսմայստերի կոչումը, նա նրանցից մի քանիսին հաղթել է։ Մասնավորապես, կիրառելով Գրոբի պաշտպանությունը, նա հաղթել է Ջոնաթան Սփիլմենին[11]։
Թվական | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
1965 | Սինայա | Աշխարհի 12-րդ ուսանողական թիմային առաջնություն | 6 | 1 | 5 | 8½ 12-ից | |
1966 | Էրեբրու | Աշխարհի 13-րդ ուսանողական թիմային առաջնություն | 2 | 3 | 5 | 3½ 10-ից | |
1967 | Հառախով | Աշխարհի 14-րդ ուսանողական թիմային առաջնություն | 5 | 3 | 3 | 6½ 11-ից | 3[12] |
1968 | Լուգանո | 18-րդ օլիմպիադա | 5 | 3 | 3 | 6½ 11-ից | |
1969 | Դրեզդեն | Աշխարհի 16-րդ ուսանողական թիմային առաջնություն | 4 | 4 | 4 | 6 12-ից | |
1970 | Հայֆա | Աշխարհի 17-րդ ուսանողական թիմային առաջնություն | 4 | 3 | 1 | 4½ 8-ից | 2[12] |
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1971 | 2410 | 2410 | 2410 | |||||||||||
1972 | 2385 | 2385 | 2385 | |||||||||||
1973 | 2385 | 2385 | 2385 | |||||||||||
1974 | 2400 | 2400 | 2400 | |||||||||||
1975 | 2395 | 2395 | 2395 | |||||||||||
1976 | 2390 | 2390 | 2390 | |||||||||||
1977 | 2390 | 2390 | 2390 | |||||||||||
1978 | 2395 | 2395 | 2395 | 2395 | ||||||||||
1979 | 2405 | 2405 | 2405 | 2405 | ||||||||||
1980 | 2405 | 2405 | 2405 | 2405 | ||||||||||
1981 | 2400 | 2400 | 2400 | 2400 | ||||||||||
1982 | 2400 | 2410 | 2410 | 2400 | ||||||||||
1983 | 2390 | 2390 | 2390 | 2390 | ||||||||||
1984 | 2390 | 2390 | 2390 | 2390 | ||||||||||
1985 | 2400 | 2400 | 2400 | 2400 | ||||||||||
1986 | 2395 | 2395 | 2395 | 2395 | ||||||||||
1987 | 2385 | 2385 | 2385 | 2385 | ||||||||||
1988 | 2385 | 2385 | 2385 | 2385 | ||||||||||
1989 | 2385 | 2385 | 2385 | 2385 | ||||||||||
1990 | 2370 | 2370 | 2370 | 2370 | ||||||||||
1991 | 2370 | 2365 | 2370 | 2365 | ||||||||||
1992 | 2370 | 2365 | 2370 | 2365 | ||||||||||
1993 | 2345 | 2350 | 2350 | 2345 | ||||||||||
1994 | 2365 | 2375 | 2375 | 2365 | ||||||||||
1995 | 2370 | 2360 | 2370 | 2360 | ||||||||||
1996 | 2360 | 2360 | 2360 | 2360 | ||||||||||
1997 | 2360 | 2350 | 2360 | 2350 | ||||||||||
1998 | 2350 | 2360 | 2360 | 2350 | ||||||||||
1999 | 2351 | 2350 | 2351 | 2350 | ||||||||||
2000 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | |||||||||
2001 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | ||||||||
2002 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | ||||||||
2003 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | ||||||||
2004 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | ||||||||
2005 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | ||||||||
2006 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | ||||||||
2007 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | 2350 | ||||||||
2008 | 2350 | 2350 | 2338 | 2338 | 2350 | 2338 | ||||||||
2009 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | |||||||
2010 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | ||||||
2011 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | ||||||
2012 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | |||
2013 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2329 | 2329 | 2329 | 2329 | 2340 | 2340 | 2340 | 2340 | 2340 | 2329 |
2014 | 2340 | 2340 | 2340 | 2340 | 2340 | 2340 | 2330 | 2330 | 2330 | 2330 | 2330 | 2330 | 2340 | 2330 |
2015 | 2330 | 2324 | 2324 | 2324 | 2324 | 2324 | 2324 | 2324 | 2315 | 2312 | 2312 | 2312 | 2330 | 2312 |
2016 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 |
2017 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 |
2018 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2313 | 2302 | 2302 | 2313 | 2302 |
2019 | 2302 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2302 | 2289 |
2020 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 |
2021 | 2289 | 2289 | 2289 | 2273 | 2249 | 2289 | 2249 | |||||||
2022 | 2223 | 2223 | 2223 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Բասման» հոդվածին։ |
|