Մայքլ Դանթե Դիմարտինո Michael Dante DiMartino | |
---|---|
![]() Մայքլ Դանթե Դիմարտինոն San Diego Comic-Con International 2011 ցուցահանդեսին | |
Ծնվել է | 20-րդ դար |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռոդ Այլենդի դիզայնի դպրոց |
Մասնագիտություն | սցենարիստ, պրոդյուսեր, մուլտիպլիկատոր |
Գործունեություն | 1997 թվականից |
Կայք | michaeldantedimartino.com |
![]() |
Մայքլ Դանթե Դիմարտինո (անգլ.՝ Michael Dante DiMartino, հուլիսի 18, 1974[1][2], Shelburne, Չիթենդեն շրջան, Վերմոնտ, ԱՄՆ[3]), անիմացիայի ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, «Nickelodeon» ալիքով ցուցադրվող «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» (անգլ.՝ Avatar: The Last Airbender) և «Լեգենդ Կոռայի մասին» (անգլ.՝ The Legend of Korra) մուլտֆիլմերի ստեղծողներից մեկը։
Մայքլը սովորել է Ռոդ-Այլենդսկիի դիզային դպրոցում Բրայան Կոնիեցկոյի հետ, ում հետ էլ ստեղծել է «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» (անգլ.՝ Avatar: The Last Airbender) և «Լեգենդ Կոռայի մասին» (անգլ.՝ The Legend of Korra) մուլտֆիլմերն։
Ավատար. Լեգենդ Աանգի մասին մուլտֆիլմի ստեղծումից առաջ Մայքը աշխատում էր քսան տարի Film Roman-ում, օգնելով ստեղծել այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսինն են Լեռան արքան (անգլ.՝ King of the Hill), Գրիֆիններ (անգլ.՝ Family Guy), և Հիլի արկածը (անգլ.՝ Mission Hill), որպես լրացում իր կարճամետրաժ «Atomic Love» մուլտֆիլմին, որը մի քանի անգամ ցուցադրվել է կինոփառատոններին։ «Ավատար. Օդի վերջին կախարդ» մուլտֆիլմի վերջին էպիզոդը Մայքլ Դանթե Դիմարտինոն նվիրել է իր հոր հիշատակին։
2012 թվականին Մայքլ Դանթե Դիմարտինոն և Բրայան Կոնիեցկոն ստեղծեցին նոր՝ «Լեգենդ Կոռայի մասին» մուլտֆիլմը[4]։
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Դանթե Դիմարտինո» հոդվածին։ |
|