Մայքլ Ուոլց | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Վիրջինիայի ռազմական ինստիտուտ և Stanton College Preparatory School? |
Մասնագիտություն՝ | գործարար, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 31, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Բոյնտոն Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կայք՝ | waltz.house.gov |
Մայքլ Ջորջ Ուոլց (անգլ.՝ Michael George Waltz; հունվարի 31, 1974, Բոյնտոն Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ)[1], ամերիկացի զինծառայող, գործարար, հեռուստամեկնաբան և հանրապետական քաղաքական գործիչ, Ֆլորիդայից ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Սպիտակ տան և Պենտագոնի նախկին աշխատակից[2]։ Աֆղանստանի պատերազմի վետերան[3][4]։
Ծնվել է Բոյնթոն Բիչում, մեծացել է Ջեքսոնվիլում։ Հունական արմատներ ունի[5][6][7]։
1996 թվականին ավարտել է Վիրջինիայի ռազմական ինստիտուտը[2][3][4]։
21 տարի ծառայել է ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերում՝ պաշտոնաթող լինելով փոխգնդապետի կոչումով։
Ջորջ Բուշի նախագահության շրջանում աշխատել Է Սպիտակ տանը և Պենտագոնում, մասնավորապես, եղել է ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի՝ Հարավային Ասիայում պաշտպանական քաղաքականության և հակաահաբեկչության հարցերով հատուկ օգնականը (2007-2009) և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Դոնալդ Ռամսֆելդը և Ռոբերտ Գեյթսը (2004-2007)[8]։
ԱՄՆ կառավարությանը ծառայություններ մատուցող Metis Solutions ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (նախկինում՝ գլխավոր գործադիր տնօրեն)[8]։
2015 թվականից ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի ավագ աշխատակից[2][4][9]։
2016-2018 թվականներին Fox News հեռուստաալիքի աշխատակից է։ Բացի Fox News-ից հանդես է եկել նաեւ CNN, MSNBC, BBC World News, PBS և Ամերիկայի ձայն հեռուստաալիքներով՝ մեկնաբանելով Ազգային անվտանգության հարցերը[8][10]։
2019 թվականից՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ[2][11]։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր[3]։