Մայքլ Ջեքսոնը մահացավ 2009 թվականի հունիսի 25-ին 21։ 26 UTC (տեղական ժամով, Երևանում ժամը 2։ 26 էր) տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա ուշաթափվեց իր վարձակալած տանը։
Հունիսի 25-ի առավոտյան Մայքլը ուշաթափվեց իր տանը։ Մայքլի անձնական բժիշկ՝ Քոնրադ Մյուրրեյը, ավելի ուշ իր փաստաբանի միջոցով հայտնեց, որ նա բարձրանալով 2-րդ հարկ, հայտնաբերեց անշունչ Մայքլին մահճակալում պառկած, սակայն Մայքլի սիրտը դեռ բաբախում էր։ Քոնրադը սկսեց սիրտ-թոքային վերակենդանացում անցկացնել[1][2]; 5-10 րոպեից նա որոշեց զանգահարել 991, սակայն ննջասենյակում քաղաքային հեռախոս չկար, իսկ բջջայինով չէր ցանկանում զանգահարել, քանզի չգիտեր Մայքլի տան հասցեն։ Մինչ նա գտավ Մայքլի թիկնապահին, որպեսզի նա իր հեռախոսից զանգահարի 911, անցավ ևս 30 րոպե[3]։ Տեղի ժամանակով ժամը 12։ 21-ին (PDT) 911-ի աշխատողի մոտ գրանցվեց կանչը Մայքլի տանից[4]։ Զանգահարողը տան անվտանգութիան աշխատողներից էր[5]։ 3 րոպե 17 վայրկյանում տեղ հասած բժիշկները գտան անշունչ Մայքլին, ում սիրտը չէր բաբախում։ 42 րոպե շարունակ նրանք փորձում էին վերակենդանացնել Ջեքսոնին։ Մյուրրեի փաստաբանի խոսքերով, UCLA-ից բժիշկը հրամայեց ադրենալինի ուղիղ ներարկում անել սրտի մեջ։ Փաստաբանը նշեց, որ այն ժամանակ, երբ Մայքլը տանն էր, նրա սիրտը բաբախում էր[5]։ Մայքլին վերակենդանացնելու փորձերը շարունակվում էին այնքան ժամակ, մինչ շտապօգնութիան մեքենան հասավ Կալիֆորնիական համալսարանի Բուժ-կենտրոն (UCLA), ինչպես նաև 1 ժամ դրանից հետո։ Մեքենան հասավ UCLA ժամը 13։ 14[1]։ Չնայած այդ փորձերին, տեղական ժամակով ժամը 14։ 26 րոպեին բժիշկները գրանցեցին Փոփ Արքայի մահը[6];
Հասարակական հրաժեշտի երեկոն տեղի ունեցավ Լոս Անջելեսի «Սթեյփլս սենթր» մարզապալատում, որը տեղավորում է 20,000 մարդ։ 17,500 անվճար տոմս պատահականության սկզբունքով խաղարկվել է բոլոր ցանկացողների միջև։ Ընդհանուր առմամբ 1,6 միլիոն մարդ դիմել է տոմսեր ստանալու ակնկալիքով[7]։ Հուլիսի 5-ին համակարգիչը գրանցված մասնակիցներից ընտրեց 8750 մասնկացից, որոնցից յուրաքանչյուրը ստացավ 2 տոմս։ 11,000 մարդու հնավորություն է տրվել ներկա գտնվել հենց «Սթեյփլս սենթրում», իսկ մտացած 6500-ը հետևում էին կատարվողին տեղադրված էկրաններից[8]։ Կարգ ու կանոնի պահպանմանը հետևում էին 3200 ոստիկան[9], այդ արարողությունը արժեցավ Լոս ԱՆջելեսի քաղաքապետարանին 1,4-4 միլիոն դոլար։
2009 թվականի հուլիսի 7-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ հրաժեշտի փակ արարողությունը՝ «Ֆորեսթ լոուն» այգում (Հոլլիվուդյան բլուրներում)։ Ավելի ուշ դագաղը տեղափոխվեց «Սթեյփլս սենթր» որտեղ և կայացավ հրաժեշտի հասարակակն երեկոն։
Հասարակական հրաժեշտի երեկոն տեղի ունեցավ «Սթեյփլս սենթրում»։ Մայքլի դագաղը դրված էր բեմահարթակի առջև։ Սթիվի Ուանդերը, Լայոնել Ռիչին, Մրայա Քերին, Ջենիֆեր Հադսոնը, Աշերը, Ջերմեյն Ջեքսոնը և Շահին Ջաֆարգոլին կատարում էին Մայքլի երգերը։ Քուին Լատիֆան կարդաց «Մենք ունեինք նրան» (անգլ. We had him)՝ պոեմա, որը գրել է Մայա Էնջելը։ Էլ Շարպտոնը դիմելով Մայքլի երեխաներին ասաց
Ձեր հոր մեջ ոչինչ տարօրինակ չէր, տարօրինակ էր այն, ինչի հետ բախվում էր նա... |
Թաղման արարողությունը անց է կացվել 2009 թվականի սեպտեմբերի 3-ին Ֆորեստ Լոուն գերեզմանատանը։ Մայքլ Ջեքսոնին թաղել են ոսկե դագաղում։ Արարողությունը փակ էր, հրավիրված էին մոտ 200 մարդ՝ Մայքլի ծանոթները, հարազատները, ընկերները։ Նրանց թվում էին Մաքալեյ Կալկինը, Էլիզաբեթ Թեյլորը և այլք։ 26 լիմուզիններից կազմված Մայքլի դիով մեքենան վերջինը մտավ գերեզմանոց։ Թաղման արարողությանը հրավիրված էին 500 լրագրող։ Խիստ անվտանգության ռեժիմը սկսել էր գործել դեռ մի քանի օր առաջ։ Մահվան պատճառը նշվում է «դեղորայքի ներարկում այլ անձի կողմից»[10]։
Կտակը կազմված էր 2002 թվականին և ըստ դրա Մայքլ Ջեքսոնի ողջ ունեցվածքը փոխանցվում իր մորը՝ Քեթրին Ջեքսոնին, կտակում նաև գրված էր «Իմ նախկին կին Դեբբի Ռոուն դիտավորյալ նշված չէ իմ կտակում», Քեթրին Ջեքսոնը նշանակվում է Մայքլ Ջեքսոնի 3 երեխաների խնամակալ, եթե Քեթրինը ինչ-ինչ պատճառներով չկարողանա խնամել երեխաներին, ապա երեխաների խնամակալությունը հանձնվում է Մայքլի վաղեմի ընկեր Դայանա Ռոսին։ Կտակի պատրաստման ժամանակ Մայքլի կարողությունը գնահատվում էր $500 մլն.։ Պլանավորվում է, որ Մայքլի ունեցվածքը կբաժանվի իր ընտանիքի, երեխաների և իր բարեգործական ֆոնդերի միջև։ 2009 թվականին նրա պարտքը կազմում էր $500 մլն., սակայն նրա ունեցվածքը գնահատվեց $2 մլրդ.։ Խոսքը 200 ձայնագրված, բայց չթողարկված երգերի, Sony/ATV Music Publishing ընկերության բաժնետոմսերի, Նևերլանդ ռանչոի և իր ունեցվածքի մասին է[11]։ 2009 թվականի նոյեմբերի 22-ին կազմակերպված աճուրդին Մայքլի ձեռնոցը վաճառվել է $335 000-ով, իսկ 1998 թվականին Bad շրջագայության ժամանակ նրա կրած բաճկոնը վաճառվել է $225 000-ով։ Աճուրդի ժամանակ Մայքլի իրերը ավելի թանկ արժեցան քան Մերլին Մոնրոյի և Էլվիս Փրեսլիի իրերը[12]։
Ջեքսոնի եկամուտը իր սոլո կարերայից գնահատվել է 500 միլիոն դոլար։ Որոշ վերլուծաբաններ գնահատել են նրա թողած մատերիալը (խոսքը չթողարկված 200 երգերի մասին է) կարող են արժենալ մի քանի միլիարդ դոլար[13][14]։ Սակայն 2007 թվականին Associated Press-ի ստացված տեղեկություններ համաձայն, Ջեքսոնի Sony / ATV-ում ունեցած բաժնետոմսերը գնահատվել են 236 միլիոն դոլար։ Ջեքսոնի մահվանից հետո, պարզ դարձավ, որ նա ունի 500 միլիոն դոլարի պարտք, սակայն միայն Մայքլ Ջեքսոն։ Ահա և վերջ ֆիլմը հավաքեց 252,3 միլիոն դոլար[15], իսկ 2010 թվականին Սոնիի հետ կապած պայմագիրը արժեցավ 250 միլիոն դոլար[16]։
Գործի հետաքննությամբ զբաղվեցին քորոներները[1]։ Մայքլի դին ուղղաթիռով տեղափոխվեց Բոյլ Հեյթս (անգլ.), որտեղ տեղակայվում է Լոս Անջելեսի քորոներների ծառայությունը[17][18]։ Դիահերձումը տեղի ունեցավ հունիսի 26-ի երեկոյան, որից հետո դին հանձնվեց ընտանիքին։ Բայց պատճառը այդպես էլ չպարզվեց[19]։ Մահվան պատճառը պարզելու համար անհրաժեշտ էին նոր անալիզներ, որոնք կխլեին ևս 6-8 շաբաթ[19][20]։ Քորոները նշեց որ բռնի սպանութիան հետքեր չեն հայտնաբերվել[19]։ Ավելի ուշ, Ջեքսոնների ընտանիքը անցկացրեց կրկնակի դիահերձում[21][22]։
Չնայած նրան, որ ի սկզբանե սպանության տարբերակը չէր դիտարկվում, Մայքլի մահվան մյուս օրը նրա մահվան գործով զբաղվեց Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը (անգլ.)(LAPD)[23]։ Քանզի LAPD-ն չէր սահմանափակում մուտքը Մայքլի տուն, և Ջեքսոնների ընտանիքը ազատ ձևով մտնում էր տուն, որոշ դիտորդներ, ինչպես փաստաբան Բրաուն Հերլանդը, քննադատեցին ոստիկանության աշխատանքը, համարելով, որ ազատ ելումուտի շնորհիվ կարող էր խախտվել պահպանվածության շղթան[24][25]։
Հուլիսի 1-ին հետաքննությանը միացավ Թմրանյութերի դեմ պայքարի դեպարտամենտը (DEA)։ DEA-ը իրավունք ուներ հետաքննել այն խնդիրները, որոնք սովորաբար պաշտպանված են «բժիշկ-պացիենտ» արտոնությամբ, DEA-ը կարող էր ստուգել այն բոլոր դեղերը որոնք դուրս են գրվել Մայքլին բժիշկների կողմից[24]։ Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Ջերրի Բրաունը պատմել է, որ DEA-ը հետաքննութիան համար օգտագործել է CURES՝ պացիենտների տվյալների բազան, որը պարունակում է ինֆորմացիա բոլոր դուրս գրված դեղերի, բժիշկների և պացիենտների մասին[26]։ Հուլիսի 9-ին Ուլիամ Բրատտոնը՝ Լոս Անջելեսի ոստիկանության ղեկավարը, հայտարարել է որ գործը դիտարկվում է իբրև սպանություն կամ էլ իբրև պատահական դոզավորման խախտում[27]։
Օգոստոսի 29/08/09 09։ 16 CET
Մայքլ Ջեքսոնի մահը սպանության հետևանք էր, այդպիսի եզրահանգման է եկել հետաքննությունը[28]։ Երգչի օրգանիզմում հայտնաբերվել է ուժեղ ցավազրկող՝ պրոպոֆոլ, և հանգստացնող դեղամիջոց՝ լորազեպամ։ Բացի դրանից հայտնաբերվել են դիազեպամի, լեդոկոինի և էֆեդրինի սիմուլյատորի հետքեր։ Հարուցված քրեական գործում, գլխավոր մեղադրյալն է Մայքլի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրրեյը։
Մայքլի մահվանից մի քանի ժամ անց նրա ալբոմների վաճառքները կտրուկ աճեցին։ Նրա Thriller ալբոմը ամերիկյան iTunes-ում գրավեց 1-ին հորիզոնականը, մինչդեռ մնացած ալբոմները բարձրացան մինչև առաջին 40-յակ[29]։ Մեծ Բրիտանիայում Amazon.com ինտերնետային կայքում առաջին 20 հորիզոնականներից 14-ը Մայքլինն էին, 1-ին տեղը զբաղեցնում էր Off the Wall ալբոմը[30]։ Amazon.com կայքում Մայքլի ալբոմների վաճառքի թիվը հունիսի 26-ին աճեց 721 անգամ[31]։ Amazon.com կայքի տնօրինությունը հայտարարեց, որ Մայքլի մահվան լուրից մի քանի րոպե անց նրանք վաճառեցին Մայքլի և Jackson 5-ի բոլոր իրենց ունեցած սկավառակները[32]։
Մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում վառվեց Մայքլի 415,000 ալբոմ, դա 40% ավել էր քան նրա մահվանից առաջ մեկ տարվա ընթացքում[33]։
{{cite episode}}
: External link in |transcripturl=
(օգնություն); Missing or empty |series=
(օգնություն); Unknown parameter |transcripturl=
ignored (|transcript-url=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite episode}}
: External link in |transcripturl=
(օգնություն); Missing or empty |series=
(օգնություն); Unknown parameter |transcripturl=
ignored (|transcript-url=
suggested) (օգնություն)