Ուրվականները (անգլ.՝ Scary Celebration) Մայքլ Ջեքսոնի կարճ ֆիլմն է, որը միաժամանակ հանդիսանում է աշխարհի ամենաերկար տեսահոլովակը։ Այն թողարկվել է 1993 թվականին VHS ֆորմատով։ Ֆիլմում հնչում է 3 երգ, դրանք բոլորն էլ Մայքլ Ջեքսոնի HIStory և Blood on the Dance Floor ալբոմներից են։ Ֆիլմը պատմում է Մաեստրոի մասին, որը ունի գերբնական ուժ, ով աքսորված է քաղաքից՝ քաղաքապետի հրամանով։ Ֆիլմը պարունակում է մի քանի պար Մայքլի կատարմամբ։
- Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվելու է մեծ էկրանին Կաննի կինոփառատոնում[1]։
- 2002 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաերկար երաժշտական տեսահոլովակը պատմության մեջ[2]։
- Հեռուստատեսային ցուցադրումի համար տեսահոլովակը մոնտաժվել է և նրա տևողությունը դարձել է 3 րոպե 57 վրկ, որի մեջ միայն օգտագործվում է «Ghosts» ստեղծագործությունը։