Մանիկ փիքսի երազների աղջիկը (ՄՓԵԱ), պահեստային հերոս է ֆիլմերում։ Ֆիլմերի քննադատ Նեյթն Ռեբինն առաջին անգամ գործածել է այս տերմինը Elizabethtown (2005) ֆիլմի Քիրստեն Դանստի հերոսին տեսնելուց հետո։ Նա բնութագրում է ՄՓԵԱ-ն որպես կենսուրախ, մակերեսային ֆիլմային արարած, որը գոյություն ունի միայն գրողների և ռեժիսորների երևակայություններում և մելամաղձոտ երիտասարդ տղամարդկանց կյանքն ու իր անվերջ առեղծվածներն ու արկածները գիտակցելու նպատակով։ ՄՓԵԱ-ները օգնում են իրենց տղամարդկանց, որպեսզի նրանք գտնեն իրենց կյանքի երջանկությունն ու իմաստը, սակայն ՄՓԵԱ-ները երբեք իրենց երջանկության մասին չեն մտածում և չեն աճում որպես հերոսներ։ Մանիկ փիքսի երազների աղջիկը համեմատվել է մի այլ պահեստային հերոսի՝ կախարդական նեգրի հետ․ նա սևամորթ է, որը գոյություն ունի միայն սպիտակամորթ պրոտագոնիստին հոգևոր և առեղծվածային օգնություն տրամադրելու համար։ Երկու դեպքերում էլ պահեստային հերոսը չունի ներքին աշխարհ և հիմնականում գոյություն ունի, որպեսզի պրոտագոնիստին կարևոր կյանքի դասեր սովորեցնի։
ՄՓԵԱ-ները անփոփոխ հերոսներ են, որոնք ունեն էքսցենտրիկ բնավորության գծեր։ Նրանք միշտ պրոտագոնիստի, որը շատ հաճախ ընկճված է, սիրային հետաքրքրությունն են։
Հերոս | Դերասան | Ֆիլմ | Տարի | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
Սյուզն Վենս | Քեթրին Հեփբըրն | Bringing Up Baby | 1938 | [1] |
Ջին Հերինգտոն | Բարբարա Սթենվիք | The Lady Eve | 1941 | [2] |
Ջերի | Կլոդեթ Կոլբեր | The Palm Beach Story | 1942 | [2] |
Շուըր «Քեյն» Քովոլչիք | Մերիլին Մոնրո | Some Like It Hot | 1959 | [2] |
Ֆրեն Քուբելիք | Շիռլի Մակլեյն | The Apartment | 1960 | [1] |
Փաթրիշա Ֆրանչինի | Ջին Սեբերգ | Breathless | 1960 | [3] |
Հոլի Գոլայթլի | Օդրի Հեփբըրն | Breakfast at Tiffany's | 1961 | [4] |
Քեթրին | Ժաննա Մորո | Jules and Jim | 1962 | [2] |
Մարիա Վոն Թրեփ | Ջուլի Էնդրյուս | The Sound of Music | 1965 | [5] |
Սարա Դիվեր | Սենդի Դենիս | Sweet November | 1968 | [6] |
Թոնի Սիմոնս | Գոլդի Հոուն | Cactus Flower | 1969 | [4] |
Մերի Էն «Փուքի» Ադամս | Լայզա Մինելլի | The Sterile Cuckoo | 1969 | [7] |
Ջուդի Մաքսվել | Բարբարա Սթրեյզանդ | What's Up, Doc? | 1972 | [1][8] |
Ջիլ Թեներ | Գոլդի Հոուն | Butterflies Are Free | 1972 | [4] |
Էնի Հոլ | Դայան Քիթոն | Annie Hall | 1977 | [1] |
Օդրի Հենքել կամ Լուլու | Մելանի Գրիֆիտ | Something Wild | 1986 | [1] |
Բել | Փեյջ Օհարա | Beauty and the Beast | 1991 | [3] |
Ֆեյ | Ֆեյ Վոնգ | Chungking Express | 1995 | [9] |
Լեյլա | Քրիստինա Ռիչի | Buffalo '66 | 1998 | [10] |
Փենի Լեյն | Քեյթ Հադսոն | Almost Famous | 2000 | [8] |
Սարա Դիվեր | Շարլիզ Թերոն | Sweet November | 2001 | [1][11] |
Սեմ | Նաթալի Փորտման | Garden State | 2004 | [8][12][13] |
Քլեր Քոլբրն | Քիրստեն Դանստ | Elizabethtown | 2005 | [12] |
Քիմ | Ռեյչլ Բիլսոն | The Last Kiss | 2006 | [1] |
Էլիսոն | Զոուի Դեշանել | Yes Man | 2008 | [14] |
Սամեր Ֆին | Զոուի Դեշանել | 500 Days of Summer | 2009 | [15][16][17] |
Մեգի Մուրդոք | Էն Հեթուեյ | Love & Other Drugs | 2010 | [18] |
Փենելոփի Լոքհարթ | Քիրա Նայթլի | Seeking a Friend for the End of the World | 2012 | [19] |
Բեյնզլի | Մելընի Թիերի | The Zero Theorem | 2013 | [20] |
Սոֆի | Աստրիդ Բերժե Ֆրիսբի | I Origins | 2014 | [21] |
Մարգո Ռոթ Սփիգլման | Կարա Դելևին | Paper Towns | 2015 | [22] |
2014 թվականի հուլիսին Ռեբինը առաջարկեց տերմինից հրաժարվել։ Նա պնդում էր, որ ՄՓԵԱ-ներին անորոշ և ընդհանուր բացատրություն տալու պատճառով մարդիկ տերմինը սկսել էին վերագրել չափազանց շատ հերոսների, չնայած, որ նրանք ՄՓԵԱ-ների բացատրությանը համապատասխանում են միայն ինքնատիպ և աշխույժ լինելով։
{{cite web}}
: Invalid |name-list-style=yes
(օգնություն)