Մանկական անկյուն (Դեբյուսի)

Մանկական Անկյուն սյուիտը դաշնամուրի համար Կլոդ Դեբյուսին գրել է 1906-1908 թվականներին և այն նվիրել է իր 3-ամյա աղջկան՝ Շուշուին։ Սյուիտը կազմված է 6 փոքր պիեսից։

Իր աղջկա խաղալիքների ազդեցության տակ էլ Դեբյուսին գրել է այս սյուիտը։ Ստեղծագործությունը գրված է երեխաների համար, բայց այն բավական բարդ է։ Առաջին անգամ այն կատարել է դաշնակահար Հարոլդ Բաուերը։ 1911 թ. Դեբյուսիի ընկեր Անդրե Կապլեն գործիքավորել է սյուիտը, և գործիքավորված տարբերակը հրատարակվել է։ Ստեղծագործությունը տևում է մոտ 15 րոպե։

Դեբյուսիի մահվանից հետո այս սյուիտը նրա աղջկա համար նվագել է մեծ դաշնակահար Ալֆրեդ Կորտոն։ Շուշուն շատ զղջացել է, որ իր հայրը չի լսել այդ նվագը։ Իր հոր մահավանից մեկ տարի անց Շուշուն մահացել է դիֆթերիայից։

Սյուիտը ունի 6 մաս՝

  1. Բժիշկ Գրադուսը և Պարնասսումը
  2. Ջիմբոյի օրորոցայինը
  3. Տիկնիկի սերենադը
  4. Ձյունը պարում է
  5. Փոքրիկ հովիվը
  6. Գոլլիվոգի քեյքվոքը