Մանկական սնունդ

Մանկական սնունդ

Մանկական սնունդ, կրծքի կաթի փոխարինիչ։ Պատրաստվում է արդյունաբերական հիմքով՝ Codex Alimentarius-ի չափանիշներին համապատասխան։ Նախատեսված է մինչև 4-6 ամսական երեխաների համար և հարմարեցված է նրանց ֆիզիոլոգիական հատկանիշներին[1]։ Մանկական սնունդ կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում, և այդ պարագայում այն անվանում են «տնական խառնուրդ»։ Առաջին անգամ արհեստական սննդային խառնուրդ պատրաստել է շվեյցարացի դեղագործ Հենրի Նեստլեն 1867 թվականին[2]։

Մանկական սնունդը կարելի է բաժանել երկու տեսակի՝ կաթնային և ոչ կաթնային։

Կովի կամ այծի կաթի հիմքով մանկական կաթնային խառնուրդները համարվում են հարմարեցված, քանի որ դրանց բաղադրությունից հանված են կենդանի սպիտակուցները, որոնք դժվարությամբ են մարսվում նորածնային տարիքի երեխաների կողմից[3]։ Կովի կաթից պատրաստված մանկական սնունդը կարող է ծանրաբեռնել երեխայի՝ դեռևս չհասունացած մարսողական համակարգը, ինչը կարող է բացասական ազդեցություն թողնել նրա առողջության վրա։ Այդ իսկ պատճառով եթե անհնար է կերակրել բնական եղանակով, մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխային կերակրելու համար օգտագործել հարմարեցված մանկական սնունդ։

Մանկական ոչ կաթնային խառնուրդները պատրաստվում են հատուկ այն երեխաների համար, որոնց հակացուցված է կազեինը (կովի կաթի սպիտակուց)։ Ոչ կաթնային մանկական սնունդը պարունակում է այն նույն սննդային նյութերը, ինչպես սովորական հարմարեցված խառնուրդները՝ բացառությամբ կաթնային շիճուկի։ Այն փոխարինվում է այլընտրանքային բաղադրիչով՝ սոյայի սպիտակուցով, որն ունի սննդային բարձր արժեք, ալերգիա առաջացնելու հավանականությունը ցածր է և հեշտությամբ է յուրացվում երեխայի՝ դեռ չհասունացած մարսողական համակարգի կողմից։

Կաթնաթթվային մանկական խառնուրդներն օգտագործվում են մանկական սննդի մեջ՝ որպես լրացում սովորական հարմարեցված սննդին փորկապությունը կանխարգելելու նպատակով, կամ որպես մանկական սննդի հիմնական տեսակ, եթե երեխան ունի մշտական խնդիրներ՝ կապված մարսողության հետ։ Մանկական բուժիչ-կանխարգելիչ խառնուրդները օգտագործվում են մանկական սննդում նորածնային տարիքի երեխաների զարգացման տարատեսակ խանգարումները շտկելու և բուժելու նպատակով։ Մանկական կերերը (հատկապես բուժիչ-կանխարգելիչները) օգտագործվում են միայն բժշկի նշանակմամբ։

Կաթնային խառնուրդի դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխայի տարիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 0-1 տարեկան
    • 1-3, 3-5, 5-7, 7-9, 9-12 ամսական
  • 1-3 տարեկան

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • առողջ երեխաների համար
  • վաղածին երեխաների համար՝ քիչ չափաբաժնով
  • հիվանդ երեխաների համար
  • չոր փոշենման արտադրանք
  • հեղուկ
  • մածուցիկ

Փաթեթավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ստվարաթղթե
  • ապակյա
  • պլաստիկե
  • թիթեղյա

Մշակման եղանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • պաստերիզացում (հեղուկ և մածուցիկ մթերքներ)
  • մանրեազերծում (հեղուկ մթերքներ)
  • սուբլիմացում (չոր փոշենման մթերքներ)

Մասնագիտացված դեղորայքային արտադրանք (հիվանդ և վաղածին երեխաների համար)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործման ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • անձնական օգտագործման համար (կերակրել)
  • կազմակերպված մանկական խմբերի կերակրման համար
  • հարստացված սննդամթերք

Հիվանդության տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ժառանգական էնզիմոպաթիա (ֆենիլկետոնուրիա, կաթնաշաքարի պակաս և այլն)
  • աղեստամոքսային հիանդություն (դիարեիա, կաթնային սպիտակուցներից ալերգիա և այլն)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Arikpo, Dachi; Edet, Ededet Sewanu; Chibuzor, Moriam T.; Odey, Friday; Caldwell, Deborah M. (2018 թ․ մայիսի 18). «Educational interventions for improving primary caregiver complementary feeding practices for children aged 24 months and under». The Cochrane Database of Systematic Reviews. 5: CD011768. doi:10.1002/14651858.CD011768.pub2. ISSN 1469-493X. PMID 29775501.
  2. Siega-Riz AM, Deming DM, Reidy KC, Fox MK, Condon E, Briefel RR (December 2010). «Food consumption patterns of infants and toddlers: where are we now?». J Am Diet Assoc. 110 (12): S38–51. doi:10.1016/j.jada.2010.09.001. PMID 21092767.
  3. Samour, Patricia; King, Kathy (2011 թ․ հունվարի 7). Pediatric Nutrition. Jones & Bartlett Publishers. էջ 92. ISBN 9780763784508. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկական սնունդ» հոդվածին։