Մանհայմ գեղարվեստի սրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղագրություն | Մանհայմ[1] |
Հասցե | 68165 |
Հիմնադրվել է | 1907 |
Կայք | kuma.art |
Մանհայմ գեղարվեստի սրահ կամ Մանհայմի արվեստի սրահ (գերմ.՝ Kunsthalle Mannheim), ժամանակակից արվեստի թանգարան Գերմանիայի Մանհայմ քաղաքում։ Հիմնադրվել է 1909 թվականին։
Կունշտալեի սեփական հավաքածուն ներառում է նկարիչների 1500 աշխատանքներ, որոնց թվում են Պոլ Սեզանի և Վասիլի Կանդինսկու, ինչպես նաև Անսելմ Կիֆերի 38 ստեղծագործությունները, որոնք ապահովված են գործարար Հանս Գրոտի երկարաժամկետ վարկով[2]։
Հերման Բիլինգի նախագծով շենքը կանգնեցվել է որպես ժամանակավոր կառույց քաղաքի 300-ամյակին նվիրված 1907 թվականին «Արվեստի միջազգային ցուցահանդեսին» մասնակցելու համար։ Այն ի սկզբանե ենթադրվում էր քանդել այս ցուցահանդեսից հետո, սակայն հետագայում վերածվում է քաղաքային պատկերասրահի։
Համբուրգի ճարտարապետներ Գերկանի, Մարգի և գործընկերների կողմից 2018 թվականին բացվել է 1200 քառակուսի մետր նոր տարածք, որտեղ կան յոթ ցուցասրահներ և 22 մետր բարձրությամբ ապակե տանիք։ Բետոնի, ապակու և պողպատի կառուցվածքը պատված է բրոնզե շերտով[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանհայմ գեղարվեստի սրահ» հոդվածին։ |
|