Մանոլե Մեդելինա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Magdalena-Anca «Mădălina» Manole |
Ծնվել է | հուլիսի 14, 1967 Vălenii de Munte, Prahova County, Ռումինիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 14, 2010[1] (43 տարեկան) Otopeni, Ilfov County, Ռումինիա |
Ժանրեր | ժողովրդական երաժշտություն և փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1982-2010 |
Լեյբլ | Electrecord, Roton Music, Zone Records Polygram, Nova Music Entertainment BMG, MediaPro Music |
Կայք | madalinamanole.ro |
Մագդալենա-Անկա Մադելինա Մալոնե (ռումիներեն՝ Magdalena-Anca «Mădălina» Manole, հուլիսի 14, 1967, Vălenii de Munte, Prahova County, Ռումինիա - հուլիսի 14, 2010[1], Otopeni, Ilfov County, Ռումինիա), ռումինացի երգչուհի։
Մագդալենա-Անկա Մադելինա Մալոնեն[2] ծնվել է 1967 թվականի հուլիսի 14-ին Վելենի դե Մունտե քաղաքում, Ռումինիայում[3]։ Իոնի և Եվգենիա Մանրլեի ընտանիքում։ Մեդելինան, դաստիարակվել է հոգևոր ընտանիքում, վաղ տարիքից վաղ տարիներից սեր է ունեցել երաժշտության նկատմամբ։ Մալոնեն ոգեչնշվում էր իր մորով, որը երգում էր ազգագրական երգեր։ Լինելով երեխա նա ուզում էր սովորել նմագել կիթառ և այդ պատճառով սկսեց սովորել Անա Յոնեսկի Թաթաելայից, որը ազգագրական երգչուհի էր Պլոեշտից[4]։
15 տարեկան հասակում նա դարձավ «Cenacle Youth of Prahova» անդամ՝ Լուկիանու Ավրամեսկուի գլխավորությամբ[5]։ Միաժամանակ Մանոլեն շարունակեց սովորել Պլոեշտի քիմիական դպրոցում][6], որը նա ավարտեց գերազանց[7]։ «Băneasa School of Air Traffic Controllers» ավարտումից հետո, նա 4 տարի աշխատում էր ավիադիսպետչեր[7]։
Որպես երիտասարդ երգչուհի նա ձգտում էր երաժշտական հաջողությունների` Ստեֆանիա Գիթայի հետ ձեւավորելով մի խումբ, որը կոչվում էր Ալֆա Շի Բետա («Alfa şi Beta»)[8][9], որը մասնակցել է Կենակլուլ Ֆլաչարայի ներկայացումներին[10]։
1994 թվականին Մեդենլինը ամուսնացավ Սերբան Գեորգեսկի հետ, սակայն հետագայում նրանք բաժանվեցին։
2009 թվականի հոկտեմբերին Մեդելինը ամուսնացավ Փիթեր Միրչի հետ, այդ ժամանակ նրանք ունեին երեխա Փիթեր Միրչի կրտսերը (ծնվել է 08.06.2009)։
2010 թվականի հուլիսի 14-ին իր 43 տարեկան հասակում, իր ծննդյան օրը, նա ինքնասպանություն գործեց` խմելով կես լիտր կարբոֆուրան և նրան մահացած գտել է նրա ամուսինը՝ Փիթերը։
|