Մանուել Բերբերյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1945 (79 տարեկան) Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | երկրաբան և ֆակուլտետ |
Հաստատություն(ներ) | Ocean County College?[1] |
Ալմա մատեր | Թեհրանի համալսարան (1968) և Քեմբրիջի համալսարան (1981) |
Կայք | manuelberberian.com |
Մանուել Բերբերյան (պարս.՝ مانوئل بربریان, հոկտեմբերի 27, 1945, Թեհրան, Իրան), իրանահայ երկրաբան, երկրաշարժերի սեյսմաբանության, ակտիվ տեկտոնիկների, մայրցամաքային տեկտոնիկների, պատմական սեյսմիկության, հնագիտական երկրաշարժերի վտանգի նվազեցման, երկրաբանական քարտեզագրման և բնապահպանական գիտության և ճարտարագիտության բնագավառների մասնագետ։
Մանուել Բերբերյանը ծնվել է 1945 թվականին Թեհրանում՝ հայոց ցեղասպանությունից փրկված հայկական ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Թեհրանի Քուշեշ և Ֆիրդուսի դպրոցներում, «Խարազմի» ուսումնական հաստատությունում։ 1968 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1981 թվականին՝ Քեմբրիջի համալսարանի գեոֆիզիկայի ֆակուլտետի երկրաշարժերի և սեյսմոլոգիայի բաժինը՝ ստանալով դոկտորի աստիճան[2]։
Եղել է Իրանի ինժեներների վարչության գլխավոր խորհրդատուն, իրականացրել է բազմաթիվ նախագծեր, այդ թվում՝ 1971 թվականին ստեղծել է երկրաբանության կազմակերպության սեյսմիկ հետազոտությունների բաժինը, 1973 թվականին՝ Իրանի սեյսմիկ կենտրոնը, 1976 թվականին՝ Իրանի տեկտոնական, Իրանի ճեղքվածքների և Իրանի մեծ երկրաշարժերի կենտրոնների առաջին քարտեզների պատրաստումը։
1985 թվականին եղել է «Թարբիաթ մոալեմ» համալսարանի երկրաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի բաժնի մասնագիտական խորհրդի ղեկավար և պատասխանատու։ Փորձագիտական աշխատանքներ է իրականացրել անապատային խորազննության, տեկտոնիկայի, սեյսմոտեկտոնիկայի, սեյսմոլոգիայի, սեյսմիկ ռիսկերի ուղղությամբ։ 1977-1987 թվականներին Իրանի երկրաբանական կազմակերպությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ[2]։
Անդամակցել է Նյու Յորքի գիտությունների ակադեմիային[3]։ Գիտական աշխատությունների և երկրաբանության, Իրանի տեկտոնական և սեյսմիկ գոտիների մասին հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են եվրոպական, ամերիկյան, կանադական հանդեսներում[2]։
Դասավանդել է Թեհրանի պետական և մանկավարժական համալսարաններում։
1990 թվականից կնոջ և որդու հետ բնակվում է ԱՄՆ-ում։
|