Նա զբաղեցրել է Պերուի Կոնգրեսի նախագահի պաշտոնը 2020 թվականի մարտի 16-ից նոյեմբերի 9-ը։ Մինչ այդ նա եղել է Թումբեսը ներկայացնող Կոնգրեսի անդամ 2020-ից 2021 թվականներին՝ որպես ժողովրդական գործողություն կուսակցության անդամ[9]։ Նա նախկինում աշխատել է Կոնգրեսում 2001-ից 2006-ին և 2011-ից 2016 թվականներին։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Պերուի Կոնգրեսը պաշտոնանկ արեց նախագահ Մարտին Վիսկարային կաշառակերության մեղադրանքով՝ նրան հայտարարելով «բարոյապես անվճարունակ»։ Հաջորդ օրը, որպես Պերուի Կոնգրեսի նախագահ, Մերինը դարձավ Պերուի նոր նախագահը՝ համաձայն երկրի Սահմանադրության[10][Ն 1]։
Ոչ հանրաճանաչ Մերինոյի նշանակման կապակցությամբ ամբողջ երկրում սկսվել են 2000-ականների սկզբից ի վեր Պերուի խոշորագույն զանգվածային բողոքի ցույցերը[11][12], ուժայինների հետ բախումների հետևանքով զոհվել են բողոքի ակցիայի մասնակիցները։ 2020 թվականի նոյեմբերի 15-ին Մերինոն հրաժարական տվեց[Ն 2][13]։
↑Պերուի Սահմանադրությունը նախատեսում է նախագահի հետ միասին ընտրել երկու փոխնախագահներ՝ առաջին և երկրորդ։ Նախագահի մահվան կամ հրաժարականի դեպքում նրա պաշտոնը նախ անցնում է առաջին փոխնախագահին, ապա՝ երկրորդին, և միայն դրանից հետո (եթե երկու փոխնախագահներն էլ թափուր են, ինչպես տեղի է ունեցել այս դեպքում)՝ կոնգրեսի նախագահին
↑Նախագահի պաշտոնից Մերինոյի հրաժարականն իշխանության վակուում է առաջացրել, քանի որ գործող Սահմանադրությամբ ամրագրված չէ, թե ում պետք է անցնեն նախագահի լիազորությունները, եթե ոչ փոխնախագահները, ոչ Կոնգրեսի նախագահը չկարողանան կատարել նրա պարտականությունները