Մանուել Պատակյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5 1929 |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 18 2021 |
Մահվան վայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրոն | ![]() |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս |
Աշխատանք | Առաքյալ ԱՄՆ-ի և Կանդայի եքսարքոս |
Աշխատատու | Կիլիկիայի հայոց պատրիարքարան (կաթողիկե) |
Զբաղեցրած պաշտոններ | auxiliary bishop? և տիտղոսավոր եպիսկոպոս |
Անդամություն | Նարեկի Տիրամոր հայ կաթողիկե թեմի առաջնորդարան (Գլենդել) |
Մանուել Պատակյան (անգլ․՝ Manuel Batakian, I.C.P.B., նոյեմբերի 5, 1929, Աթենք, Հունաստան - հոկտեմբերի 18, 2021), կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս։ 1995-2000 թվականներին ծառայել է որպես Հայ Կաթողիկե եկեղեցու օժանդակ եպիսկոպոս, 2000-2005 թվականներին որպես ԱՄՆ-ի և Կանադայի առաքելական էքզարխատի երրորդ եքսարքոս, և որպես Հայ կաթողիկե թեմի առաջին եպիսկոպոս 2005-2011թթ.
Պատակյանը ծնվել է Հունաստանի թագավորության մայրաքաղաքում՝ Աթենքում։ Քահանա է ձեռնադրվել Զմմառի Սուրբ Տիրամոր վանքում 1954 թվականի դեկտեմբերի 8-ին։ Որպես քահանա տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Պատակյանը 1978 թվականից մինչ 1984 թվական ծառայել է որպես Զմմառի պատրիարքության հոգևորական ինստիտուտի Պատրիարքական Փոխանորդ։ Այնուհետև նա ծառայել է որպես Փարիզի Հայ Կաթողիկե տաճարի ռեկտոր և Սեն-Կրուա դը-Փարիի թեմի ընդհանուր փոխանորդ։ 1990 թվականին նշանակվել է Հռոմի Հայրապետական հայկական քոլեջի ռեկտոր[1]։
Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II- ը Պատակյանին նշանակել է Կապադովկիա դեգլի Արմենիի Կեսարիայի տիտղոսավոր եպիսկոպոս և 1994 թվականի նոյեմբերի 11-ին Կիլիկիայի օժանդակ եպիսկոպոս։ Եպիսկոպոս է ձեռնադրվել 1995 թվականի մարտի 12-ին Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Հովհաննես Պետրոս ԺԸ Գասպարյանի կողմից։ Սենթ-Կրուա դը-Փարիի հիմնական համաօծիչներն էին եպիսկոպոսներ Գրեգուար Ղաբրոյանը և, Կիլիկիայի օժանդակ եպիսկոպոսի օգնական, Անդրե Բեդողլույանը[2]։ Հռոմի Պապ Հովհաննես Պողոսը 2000 թվականի նոյեմբերի 30-ին Պատակյանին նշանակել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի էքզարխ։ Նա դարձավ Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմի առաջին պատարիարք, երբ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI- ը հյուսիսամերիկյան եկեղեցին վերափոխեց թեմի։ Գրիգոր Պատակյանը Նյու Յորքում ծառայում էր որպես եպիսկոպոս մինչև 2011 թվականի մայիսի 21-ին, երբ Հռոմի Պապ Բենեդիկտոսը ընդունեց ընդունեց իր հրաժարականը[3]։ Պատակյանը մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 18-ին[4]