Մանուկ Մանուկյան (գիտնական)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկ Մանուկյան (այլ կիրառումներ)
Մանուկ Մանուկյան
Ծնվել է1936 կամ 1935[1]
Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն
Բնակության վայր(եր)ԱՄՆ և Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան և  ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունճարտարագետ, մաթեմատիկոս, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)University of Texas System?, Հայկազյան համալսարան և Հարավային Ֆլորիդայի համալսարան[2][3]
Գործունեության ոլորտհրթիռաշինություն
Ալմա մատերՕսթինի տեխասյան համալսարան[4], Հարավային Ֆլորիդայի համալսարան, Հայկազյան համալսարան և Սուրբ Գեորգի դպրոց
Գիտական ղեկավարHyman Joseph Ettlinger?[4]
Կայքshell.cas.usf.edu/math/People/Faculty/manougian.html(անգլ.)

Մանուկ Մանուկյան (1935[5], Երուսաղեմ, Ենթամանդատային Պաղեստին, Միացյալ Թագավորություն), հայազգի գիտնական, պրոֆեսոր, Լիբանանի տիեզերական ծրագրի հիմնադիր[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ Մանուկյանը ծնվել է 1935 թվականին Երուսաղեմում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Գևորգի դպրոցում։ Այնուհետև ԱՄՆ Տեխաս նահանգի համալսարանում ուսումնասիրել է ֆիզիկա և մաթեմատիկա։ 1960 թվականին ամուսնացել և մեկնում Լիբանան Հայկազյան համալսարանում դասավանդելու նպատակով։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիբանանի թողարկած Cedar -ին նվիրված նամականիշ, որը թողարկվել է Լիբանանի անկախության օրը՝ 1963 թվականի նոյեմբերի 21-ին

1960 թվականի նոյեմբերին Մանուկյանը հիմնել է Հայկազյան հրթիռային միությունը։ Ֆինանսական քիչ միջոցներով Մանուկյանն իր 7 ուսանողներից բաղկացած խմբով ստեղծել և արձակել է հրթիռներ։ Հաջող փորձարկումներից հետո միությունը ֆինանսական աջակցություն է ստացել լիբանանյան կառավարության կողմից և դարձել Լիբանանի տիեզերական միություն։ Նրանք կառուցել են պինդվառելիքային 12 հրթիռ և արձակել երկինք։ Հրթիռներից մեկն այնքան հզոր էր, որ հասել է ջերմոլորտ, որտեղ այժմ գտնվում է Միջազգային տիեզերականը։ Կեդար IV հրթիռը արձակվել է Լիբանանի անկախության օրը՝ 1963 թվականի նոյեմբերի 21-ին, Բեյրութից հյուսիս գտնվող տարածքից և բարձրացել է մինչև 140 կմ։ Այդ իրադարձությունը ներկայացվել է լիբանանյան այդ ժամանակվա դրոշմանիշերի վրա։

1966 թվականին Մանուկյանը վերադարձել է ԱՄՆ։ Տեխասի համալսարանում նա արժանացել է մագիստրոսի և դոկտորական կոչման և շարունակել է գիտական գործունեությունը Հարավային Ֆլորիդիայի համալսարանում[7]։ Ներկայում նա հանդիսանում է այդ համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր։ Համալսարանի օդագնացության և հրթիռների ինժեներական ընկերության միության խորհրդատուն է, որը ներկայումս փորձում է հրթիռ արձակել Կարմանի գծից վեր[8]։

Քաղաքական և հասարակական դիրքորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Մանուկյանը, լինելով հայկական սփյուռքի ներկայացուցիչ, ակտիվորեն մասնակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Նա նաև հանդիսացել է «Ցեղասպանության գործոնը. մարդկային ողբերգություն» անվանումով չորսժամյա փաստավավերագրական ֆիլմի համահեղինակ, որը ցուցադրվել է PBS հեռուստատեսությամբ։

Մանուկյանի կարծիքով հրթիռային ոլորտն ու գիտությունը պետք է օգտագործել բացառապես խաղաղ նպատակներով։ Որպես իր դիրքորոշման հետևանք՝ նա հրաժարվել է մասնակցել մի քանի հրավերների և իր գիտելիքները օգտագործել ռազմական ոլորտում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. https://www.usf.edu/arts-sciences/departments/mathematics-statistics/documents/faculty/manougian_cv.pdf
  3. https://www.usf.edu/provost/faculty-success/professional-development/awardees-emeritus.aspx
  4. 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
  5. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. «Lebanon's forgotten space programme» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. «USF :: Department of Mathematics & Statistics». www.math.usf.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. «USF's rocket club is an underdog. Can it win a $1 million space race?». Tampa Bay Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.