Մանուկների կոտորած (նկար)

Մանուկների կոտորած
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ
տարի1560[1][2]
բարձրություն109,2 սանտիմետր[3]
լայնություն158,1 սանտիմետր[3]
ուղղությունհյուսիսային Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ և բնանկար
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էՎինձոր ամրոց[4][3]
հավաքածուԹագավորական հավաքածու[4][3]
սեփականատերՉարլզ II Ստյուարտ[3] և William Frizell?[3]
հիմնական թեմաՄանուկների կոտորած
Ծանոթագրություններ
 Massacre of the Innocents by Pieter Bruegel the Elder (Hampton Court) Վիքիպահեստում

«Մանուկների կոտորած» (ֆր.՝ Le Massacre des innocents, գերմ.՝ Der Bethlehemitische Kindermord), ֆլամանդացի գեղանկարիչ և գծանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի նկարներից։ Հեղինակն այս աշխատանքը կատարել է 1565 -ից 1567 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Բրեյգելն այս նկարը յուղաներկով վրձնել է Բրյուսելում՝ փայտի վրա, որի չափերն են՝ 109,2 × 158,1 սմ։ «Մանուկների կոտորած» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Թագավորական հավաքածուում[5] (Հեմփթոն Քորթ, Միացյալ Թագավորություն

Նկարի սյուժեում ընկած է աստվածաշնչյան մի դրվագ, որի մասին խոսվում է Ավետարան ըստ Մատթեոսի (2:16) գրքում՝ Նոր Կտակարանում։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանուկների կոտորած» ստեղծագործությունը Բրեյգել Ավագը վրձնել է 1565 -ից 1567 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ կատարման նոր յուրաձևությամբ։ Նկարիչը յուղաներկը վրձնում է մեկ բազմակերպար կոմպոզիցիայով՝ հեռանալով խճանկարային ոճից, որտեղ բոլոր ֆիգուրները տեղադրված են խճանկարի տեսքով[6]։ Բեթղեհեմի փոխարեն հեղինակը սյուժեում նկարել է հլանդական գյուղական բնակավայր՝ ձմռան տեսարանով։ Ավելին, կոտորած իրականացնող զինվորները գերմանական վարձու լանդսկնեխտներն են, ովքեր Իսպանական Նիդերլանդներում իրականացրել են պատժիչ գործողություններ Ֆեռնանդո Ալբայի հրամանով։ Նկարի ամբողջ ողբերգական երանգը Բրեյգել Ավագը փոխանցել է ձիավորներին, ովքեր փակել են փախուստի բոլոր ուղիներն ու իրականացրել նախճիրը։

Երկար ժամանակ չիմանալով նկարի Ավետարանական սյուժեի մասին, սխալմամբ այն կոչում էին «Հարձակում գյուղում»։ 16-րդ դարի հայտնի քննադատ, գրող, նկարիչ Կարել վան Մանդերը նկարի մասին արտահայտվել է որպես «շատ կենդանի սյուժե, որտեղ գյուղացի ընտանիքը զինվորից խղճահարություն է հայցում, որը սպանում է իր երեխաներին»[7]։

Մանուկների կոտորածը նկարագրված է միայն Մատթեոսի Ավետարանում։ Համաձայն Ավետարանական պատմության՝ նորածնին երկրպագության եկած մոգերը չկատարեցին Հուդայի թագավոր Հերովդես Մեծի[8] խնդրանքը. չհայտնեցին նրան մանկան գտնվելու վայրի մասին։ Այդ մասին Հովսեփ Ֆլավիոսոսը հաստատում է, որ Հերովդեսը մահանում է «թագավորելով Անտիգոնեսի մահից երեսունչորս տարի հետո (Երուսաղեմի նվաճվելուց հետո)[9] և հռոմեացիների կողմից 37 տարի թագավոր ճանաչվելուց հետո»։ Դա ցույց է տալիս, որ նրա մահվան թվականը մ. թ. ա. 2 թվականն է կամ մ. թ. ա. 1 թվականը։ Հետո ավետարանիչը վկայում է, որ կոտորածը կանխագուշակված է եղել Երեմիա մարգարեի կողմից։ Ավետարանական պատմության համաձայն՝ Հիսուսը փրկվում է Եգիպտոս փախչելու շնորհիվ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. Google Arts & Culture — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.royalcollection.org.uk/collection/405787/massacre-of-the-innocents
  4. 4,0 4,1 https://www.rct.uk/collection/405787/massacre-of-the-innocents
  5. Л. Пуликова Королевский музей изящных искусств. — М: Директмедиа, 2012. — С. 31. — 95 с. — ISBN 9785871073926
  6. Т. М. Котельникова Брейгель. — Галерея гениев. — М: Олма-пресс образование, 2004. — С. 105. — 128 с. — ISBN 5-94849-557-4
  7. Т. Акимова Музей истории искусства. — Великие музеи мира (Том 26). — Директмедиа, 2014. — С. 29. — 95 с. — ISBN 9785871072677
  8. Михаил Кубеев 100 великих криминальных историй. — М: Вече, 2012. — 416 с. — ISBN 978-5-9533-5675-6
  9. Иосиф Флавий. Иудейские древности. XVII, 8.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուկների կոտորած (նկար)» հոդվածին։