Մանվել Գամբուրյան | |
---|---|
Ծնվել է | Մանվել Գամբուրյան մայիսի 8, 1981 (43 տարեկան) Հայկական ԽՍՀ Գյումրի, ՀԽՍՀ |
Այլ անուններ | Պիտբուլ Զնդան |
Երկիր | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Հասակ | 1,65 մ |
Քաշ | 66 կգ |
Կարգ | Գերթեթևքաշային Թեթևքաշային Երկրորդ կիսամիջինքաշային |
Տիրույթ | 1,70 մ |
Թիմ | «Team Hayastan» «Glendale Fighting Club» «S.K. Golden Boys» |
Դաս | Սև գոտի երրորդ դան (ձյուդո) Սև գոտի երկրորդ դան (Կյոկուշին կարատե) |
Ակտիվ շրջան | 1999-այժմ |
Խառնամարտ | |
Ընդհանուր | 14 |
Հաղթանակներ | 13 |
Նոկաուտով | 2 |
Հանձնվեցնելով | 6 |
Որոշմամբ | 5 |
Պարտություններ | 8 |
Հանձնվելով | 1 |
Որոշմամբ | 5 |
Որակազրկմամբ | 1 |
Չկայացած | 1 |
Այլ տեղեկություն | |
Ազգականներ | Կարո Փարիզյան (զարմիկ) |
Մանվել Գամբուրյան (մայիսի 8, 1981[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի մենամարտիկ։
Հանդես է եկել մի շարք այնպիսի հաջողված մարտական ակումբներում, ինչպիսիք են «King of the Cage»-ը և «Ultimate Fighting Championship»-ը (UFC)։
Մենամարտիկ Կարո Փարիզյանի զարմիկն է։
Մանվել Գամբուրյանը ծնվել է 1981 թվականի մայիսի 8-ին, Գյումրիում։ Տասը տարեկան հասակում ծնողների հետ մշտական բնակության է տեղափոխվել ԱՄՆ, որտեղ սկսել է լրջորեն զբաղվել ձյուդոյով, բազմիցս դարձել պատանեկան տարբեր մրցումների հաղթող և մրցանակակիր, ստացել է սև գոտի և երկրորդ դան այդ մարզաձևում։ Տասնհինգ տարեկանից տիրապետել է նաև կիոկուսին կարատեի։ Վերապատրաստվել է Հյուսիսային Հոլիվուդի Hayastan MMAA Academy-ում մարզիչներ Գոքոր Չիվիչյանի և Ջին Լեբելի ղեկավարությամբ[2]։
Խառը մենամարտերում պրոֆեսիոնալ մակարդակով Գամբուրյանն իր դեբյուտը կատարել է դեռևս 17 տարեկանում՝ 1999 թվականի փետրվարին։ Մի երեկո նա ստիպել է երկու հակառակորդի միանգամից հանձնվել՝ առաջինին 17 վայրկյանում, երկրորդին 16 վայրկյանում։ Նա մարտնչել է փոքր ամերիկյան KageKombat և Reality Submission Fighting խթանիչներով ։ 2001 թվականի մարտին նա կրեց իր առաջին պարտությունը պրոֆեսիոնալ կարիերայում՝ միավորներով պարտվելով UFC-ի ապագա չեմպիոն Շոն Շերկին։
2003 թվականի օգոստոսին նա մասնակցել է King of the Cage մրցաշարին, որտեղ 21 վայրկյանում նոկաուտի է ենթարկել հայտնի բրազիլացի Խորխե Սանտյագոյին։ Նրա զարմիկ Կարո Փարիզյանը նրան տվել է «Պիտբուլ» մականունը՝ հակառակորդից ամուր կառչելու ունակության համար։
2007 թվականին իր մարզական կարիերայի երկար ընդմիջումից հետո Գամբուրյանը դարձել է հանրահայտ The Ultimate Fighter մարտական ռեալիթի շոուի հինգերորդ սեզոնի մասնակից՝ միանալով մարզիչ Յենս Պալվերի թիմին։ Միևնույն ժամանակ նրան տրվել է նոր մականուն՝ «Զնդան», քանի որ «Պիտբուլ»-ն այն ժամանակ արդեն օգտագործել են հայտնի մարտիկներ Անդրեյ Օրլովսկին և Տիագո Ալվիսը[3]։
Նախնական փուլում նա հաջողությամբ հաղթահարել է Նոա Թոմասին՝ օգտագործելով հետադարձ արմունկի հանգույցը, ապա քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլերում համապատասխանաբար միավորներով հաղթեց Մեթ Վիմանին և Ջո Լոզոնին։ Այս բոլոր մենամարտերում Գամբուրյանն իր փոքր հասակի պատճառով համարվում է անդերդոգ, իսկ Լոզոնի հետ մենամարտից հետո UFC-ի նախագահ Դեյնա Ուայթն անձամբ ներողություն է խնդրել նրանից՝ իրեն թերագնահատելու համար։
Եզրափակիչ վճռորոշ մենամարտում, որն անցկացվել է 2007 թվականի հունիսին Լաս Վեգասում, նա հանդիպել է մեկ այլ եզրափակիչի՝ Նեյթ Դիասի հետ։ Գամբուրյանը վերահսկել է ամբողջ մենամարտի ընթացքը, սակայն երկրորդ ռաունդում նա ուսի հոդախախտ է ունեցել և ստիպված եղել հանձնվել։ Բացի այդ միջադեպից, նա այլևս երբեք որևէ մեկին չի հանձնվել MMA-ում իր հետագա կարիերայի ընթացքում[4]։
Չնայած TUF-ի եզրափակիչում պարտությանը, Գամբուրյանը, այնուամենայնիվ, հնարավորություն է ստացել պայմանագիր կնքել աշխարհի խոշորագույն մարզական կազմակերպության՝ Ultimate Fighting Championship-ի հետ։ Հետագա տարիներին նա այստեղ հաղթել է Նեյթ Մոհրին և Ջեֆ Քոքսին, բայց պարտվել է Ռոբ Էմերսոնին և Տիագու Տավարիսին։
Երկու անընդմեջ պարտություն կրելուց հետո Գամբուրյանը որոշել է իջնել կիսաթեթև քաշային կարգ և սկսեց ելույթներ ունենալ UFC-ի World Extreme Cagefighting կազմակերպությունում։ Նա այստեղ աչքի է ընկել այնպիսի մարտիկների նկատմամբ հաղթանակներով, ինչպիսիք են Ջոն Ֆրանկին, Լեոնարդ Գարսիան և Մայք Բրաունը, վերջին դեպքում նա վաստակել է բոնուս երեկոյի լավագույն նոկաուտի համար[5][6][7]։
Մի շարք հաջող ելույթների շնորհիվ նա իրավունք է ստացել մասնակցելու կիաթեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի մրդաշարին, որն այդ ժամանակ պատկանել է բրազիլացի Ժոզե Ալդուին։ Չեմպիոնական պայքարի երկրորդ ռաունդում Ալդուն նոկաուտի է ենթարկել Գամբուրյանին՝ դրանով իսկ պահպանելով չեմպիոնական գոտին[8]։
2010 թվականի հոկտեմբերին, երբ WEC կազմակերպությունը վերջապես միացվել է UFC-ին, այնտեղից բոլոր ուժեղագույն մարզիկները ավտոմատ կերպով պայմանագիր են կնքել նոր սեփականատիրոջ հետ, այդ թվում՝ Գամբուրյանը[9]։
Հաջորդ վեց տարիների ընթացքում՝ 2011-2016 թվականներին, Մանվել Գամբուրյանն մշտապես ելույթներ է ունեցել UFC-ի ութանկյուն ռինգում։ Նրան հաջողվել է այստեղ հաղթել այնպիսի ուժեղ մրցակիցների, ինչպիսիք են Միխիհիրո Օմիգավան, Քոուլ Միլլերը, Քոդի Գիբսոնը և Սքոթ Յորգենսենը։ Սակայն նա պարտվել է հինգ մենամարտում, իսկ մենամարտերից մեկն անվավեր է ճանաչվել, քանի որ նրա մրցակից Դենիս Զիֆերը դոպինգ թեստ չի հանձնել։
2016 թվականի նոյեմբերին բրազիլացի Ջոնի Էդուարդին տեխնիկական նոկաուտով պարտվելուց հետո Գամբուրյանն անմիջապես հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին[10]։
Արդյունքը | Ռեկորդը | Հակառակորդը | Տեսակը | Իրադարձությունը | Ամսաթիվը | Ռաունդը | Տևողությունը | Վայրը | Նշումներ |
Հաղթ. | 12-7 | Միչիհիրո Օմիգավա | UFC on Fox։ Shogun vs. Vera | Օգոստոսի 4, 2012 | 3 | 5։ 00 | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ | ||
Պարտ. | 11-7 | Դիեգո Նունյեզ | UFC 141 | Դեկտեմբերի 30, 2011 | 3 | 5։ 00 | Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ | ||
Պարտ. | 11-6 | Թայսոն Գրիֆին | Որոշմամբ | UFC Live։ Kongo vs. Barry | Հունիսի 11, 2011 | 3 | 5։ 00 | Պիցբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ | |
Պարտ. | 11-5 | Խոսե Ալդո | Նոկաուտ | WEC 51 | Սեպտեմբերի 30, 2011 | 2 | 1։ 32 | Բրումֆիլդ, Կոլորադո, ԱՄՆ | WEC տիտղոսի համար |
Հաղթ. | 11-4 | Մայք Բրաուն | Նոկաուտ (բռունցքներով) | WEC 48 | Մարտի 24, 2010 | 1 | 2։ 22 | Սաքրամենտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ | |
Հաղթ. | 10-4 | Լեոնարդ Գարսիա | Որոշմամբ | WEC 44 | Նոյեմբեր 18, 2009 | 3 | 5։ 00 | Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ | |
Հաղթ. | 9-4 | Ջոն Ֆրենչի | Որոշմամբ | WEC 41 | Հունիսի 7, 2009 | 3 | 5։ 00 | Սաքրամենտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ | |
Պարտ. | 8-4 | Տյագո Տավարես | Որոշմամբ | UFC 94 | Հունվարի 31, 2009 | 3 | 5։ 00 | Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ | |
Պարտ. | 8-3 | Ռոբ Էմերսոն | նոկաուտ (բռունցքային) | UFC 87 | Օգոստոսի 9, 2008 | 1 | 0։ 12 | Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ | |
Հաղթ. | 8-2 | Ջեֆ Կոքս | Հանձնվեցնելով | UFC Fight Night։ Florian vs. Lauzon | Մարտի 2, 2008 | 1 | 1։ 41 | Բրումֆիլդ, Կոլորադո, ԱՄՆ | |
Հաղթ. | 7-2 | Նեյթ Մոուեր | Հանձնվեցնելով | UFC 79 | Դեկտեմբերի 29, 2007 | 1 | 1։ 31 | Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ | |
Պարտ. | 6-2 | Նեյթ Դիազ | Հանձնվեցնելով (վնասվածք պատճառելով) | The Ultimate Fighter 5 Finale | Հունիսի 23, 2007 | 2 | 0։ 20 | Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ | Lost The Ultimate Fighter 5 |
Հաղթ. | 6-1 | Սեմ Մորգան | Որոշմամբ | RSF – Shooto Challenge 2 | Հունվարի 2, 2004 | 3 | 5։ 00 | Բելվիլ, Իլլինոյս, ԱՄՆ | |
Հաղթ. | 5-1 | Խորխե Սանտիագո | Նոկաուտ (բռունցքներով) | KOTC 27 – Aftermath | Օգոստոսի 10, 2003 | 1 | 0։ 21 | Սան Ժասինտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ | |
Պարտ. | 4-1 | Շոն Շերք | Որոշմամբ | Reality Submission Fighting 3 | Մարտի 30, 2011 | 1 | 18։ 00 | Բելվիլ, Իլինոյս, ԱՄՆ | |
Հաղթ. | 4-0 | Պետ Բենսոն | Հանձնվեցնելով | Reality Submission Fighting 2 | Հունվարի 2, 2001 | 1 | 2։ 01 | Բելվիլ, Իլինոյս, ԱՄՆ | |
Հաղթ. | 3-0 | Դարեն Բրայանթ | Հանձնվեցնելով | Kage Kombat 14 | Մարտի 15, 1999 | 1 | 0։ 35 | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ | |
Հաղթ. | 2-0 | Թիմոթի Մորիս | Տեխնիկական հանձնվում | Kage Kombat 12 | Փետրվարի 1, 1999 | 1 | 0։ 16 | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ | |
Հաղթ. | 1-0 | Դենի Հենդերսոն | Հանձնվեցնելով (արմունկով) | Kage Kombat 12 | Փետրվարի 1, 1999 | 1 | 0։ 17 | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |