Մաուդ Վագներ

Մաուդ Վագներ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1877(1877-02-12)[1]
ԾննդավայրԼիոն շրջան, Կանզաս, ԱՄՆ[1]
Մահացել էհունվարի 30, 1961(1961-01-30)[1] (83 տարեկան)
Մահվան վայրLawton, Օկլահոմա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտատու արտիստ, acrobat և contortionist
ԱմուսինGus Wagner?
Ծնողներհայր՝ David Van Buran Stevens?
 Maud Wagner Վիքիպահեստում

Մաուդ Սթիվենս Վագներ (անգլ.՝ Maud Stevens Wagner, փետրվարի 12, 1877(1877-02-12)[1], Լիոն շրջան, Կանզաս, ԱՄՆ[1] - հունվարի 30, 1961(1961-01-30)[1], Lawton, Օկլահոմա, ԱՄՆ[1]), կրկեսի դերասան, Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին հայտնի կին տատու արտիստը։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վագները ծնվել է 1877 թվականին Լայոնի շրջանում, Դեյվիդ վան Բուրան Սթիվենսի և Սարա Ջեյն Մաքգիի ընտանիքում[2]։

Վագները կատարում էր օդային համարներ, աշխատում էր ճանապարհորդային բազմաթիվ կրկեսներում։ Որոշ ժամանակ անց Մաուդը հանդիպել է Գաս Վագներին, որը տատու արտիստ էր և իրեն համարում էր «ամենաարտիստիկ և նշանակալի մարդն Ամերիկայում», երբ 1904 թվականին կրկեսը գտնվում էր Լուիզիանայի համաշխարհային ցուցահանդեսում։ Մաուդը և Գասը սկսել են հանդիպել տատուաժի դասեր անցկացնելու համար, և մի քանի տարի անց ամուսնացել։ Նրանք միասին ունեցել են աղջիկ՝ Լոթևան, ով սկսել է տատուով զբաղվել 9 տարեկանում և ինքնուս դարձել տատու արտիստ[3][4]։

Որպես իր ամուսնու աշակերտ՝ Վագները սովորում էր՝ ինչպես «ձեռքի վրա» անել ավանդական դաջվածք՝ չնայած դաջվածք անող մեքենանաների հայտնագործությանը[5]։ Վագներները վերջին դաջվածք անողներն էին, որոնք ձեռքով էին աշխատում՝ առանց ժամանակակակից դաջվածք անող մեքենաների[6]։ Մաուդը Վագներն առաջին կինն էր, ով հայտնի դարձավ որպես տատու արտիստ[4]։

Կրկեսը թողնելուց հետո Մաուդը և Վագներն սկսել են ճանապարհորդել Միացյալ Նահանգներով, աշխատել են որպես տատու արտիստներ։ Նրանք մեծ նշանակություն են ունեցել երկրի ներքին շրջաններում դաջվածքների տարածման գործում, քանզի այդ շրջանները հեռու էին մեծ քաղաքներից[7]։

Մաուդ Վագները մահացել է 1961 թվականի հունվարի 30-ին, Օկլահոմայի Լաութաուն քաղաքում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://web.archive.org/web/20150630000009/http://oldschooltattooexpo.com/wagner.html
  2. 2,0 2,1 «Աուգուստ վագներ». Լիլ-ի Tattoo Art թանգարան. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  3. Farabee, Valerie (2013 թ․ մարտի 28). «Լեգենդար կին տատու արտիստներ». Tattoo Artist Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  4. 4,0 4,1 Lokke, Maria (2013 թ․ հունվարի 16). «Գաղտնի պատմություն կնոջ և տատուի մասին». The New Yorker. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  5. Hudson, Karen L. (2007). 40 պատմություն տատուի և կնոջ մասին, ովքեր ունեին տատու. Polka Dot Press. էջ 19. ISBN 9781440517075.(չաշխատող հղում)
  6. Sloan, Mark; Manley, Roger; Van Parys, Michelle (1990). Խոչընդոտներ, խարույկներ եւ ակնոցներ. Villard Books. ISBN 9780394585116.
  7. Wertkin, Gerard C. (2004). Ամերիկյան ժողովրդական արվեստի հանրագիտարան. Routledge. էջ 510. ISBN 9780203644485.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաուդ Վագներ» հոդվածին։