Մառլեն Շյապպա ֆր.՝ Marlène Schiappa | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1982[1][2] (42 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Նոր Սորբոն համալսարան - Փարիզ III, Գրենոբլի համալսարան և emlyon?[4][5] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, կանանց իրավունքների պաշտպան և հրապարակախոս |
Ամուսին | Cédric Bruguière?[6][7] |
Ծնողներ | հայր՝ Jean-Marc Schiappa? |
Զբաղեցրած պաշտոններ | secretary of state for equality of women and men?, municipal councillor of Le Mans?, community councillor of Le Mans Métropole?, Minister Delegate for Citizenship? և Minister of State for the Social, Inclusive and Responsible Economy? |
Կուսակցություն | Renaissance |
Անդամություն | emlyon alumni? |
![]() |
Մառլեն Շյապպա (ֆր.՝ Marlène Schiappa, իտալական տառադարձությամբ՝ Մառլեն Սկյապա, նոյեմբերի 18, 1982[1][2], Փարիզ, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի գրող, լրագրող, բլոգեր և քաղաքական գործիչ, Կանանց և տղամարդկանց միջև հավասարության հարցերով պետքարտուղար (2017 թվականից)։
Մառլեն Շյապպան պատմաբան Ժան-Մարկ Շյապպայի դուստրն է։ Փարիզի համալսարանում սովորել է աշխարհագրություն, բայց ստացել է հանրային կապերի և մասսայական ինֆորմացիայի նոր միջոցների մասնագետի դիպլոմ։ Կարիերան սկսել է Havas Worldwide գովազդային գործակալությունում։ 2006 թվականին՝ երեխայի ծնվելուց հետո, նա թողեց իր աշխատանքը և սկսեց վարել երիտասարդ մայրերի խնդիրների վերաբերյալ բլոգը։ 2008 թվականին Մառլենը ստեղծեց Maman travaille (Աշխատող մայրիկ) բլոգը, որը դարձավ ակտիվ կանանց անձնական կյանքի ու նրանց մասնագիտական կարիերայի համատեղման խնդիրներին նվիրված առաջին սոցիալական ցանցը։ Նա դարձավ պրոֆեսիոնալ լրագրող՝ գրելով Elle-ի, Huffington Post-ի, Le Courrier de l'Atlas-ի և այլ հրատարակչությունների համար։ Մի քանի գրքերի հեղինակ է[8]։
2001 թվականին նա Փարիզի քաղաքային խորհրդում ընտրվելու անհաջող փորձ կատարեց, 2014 թվականին ընտրվեց քաղաքապետ Լե Մանս Ժան-Կլոդ Բուլարի տեղակալ՝ հավասարության, խտրականության դեմ պայքարի և ԼԳԲՏ համայնքի հարցերով։ Բացի այդ, ընտրվել է Լե Մանանի քաղաքային կոմունալ խորհրդի կազմում[fr]։ 2017 թվականին նա միացավ «Առաջ, Հանրապետություն» կուսակցության, Սարտայի դեպարտամենտի մասնաճյուղին, նախագահական քարոզարշավի ընթացքում ստանձնելով Էմանուել Մակրոնի թիմի համար` տղամարդկանց և կանանց միջև հավասարության հարցերը լուսաբանելու պատասխանատվությունը[9]։
2017 թվականի մայիսի 17-ին Էդուար Ֆիլիպպի Կառավարությունում նա նշանակվեց կանանց և տղամարդկանց հավասարության հարցերով պետքարտուղար[10]։
2017 թվականի հունիսի 21-ին նա պահպանեց այդ պաշտոնը Ֆիլիպպի երկրորդ կառավարության կազմավորման ժամանակ։
2017 թվականի սեպտեմբերի 12-ին BFM հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարեց բոլոր կանանց համար անկախ նրանց կարգավիճակից օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները հասանելի դարձնելու, լեսբիների և միայնակ կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու նախագահ Մակրոնի մտադրության մասին[11].։
2017 թվականի նոյեմբերի 12-ին, BFM հեռուստաընկերության պահանջով, մեկնաբանելով 11-ամյա աղջկան բռնաբարած տղամարդուն դատարանում արդարացնելու դեպքը, հայտարարել էր Ֆրանսիայում 13-15 տարեկանների համար անհերքելի համաձայնության կանխավարկածի նախաշեմ սահմանելու անհրաժեշտության մասին[12]։
2019 թվականի փետրվարի 21-ին Valeurs actuelles-ին տված հարցազրույցում Մառլենն ասել է, որ գոյություն ունի «գաղափարական մերձեցում» Ցույցեր բոլորի համար շարժման և իսլամիստ ահաբեկիչների միջև[13] (La Manif pour tous, ավանդական ընտանիքը պահպանելու համար Ֆրանսիայում ձևավորված շարժումը գործում էր «ամուսնություն բոլորի համար» կարգախոսի ներքո, որի շրջանակներում իրականացվել էր նույնասեռ ամուսնությունների օրինականացումը)։ 2019 թվականի օգոստոսի 12-ին Շյապպան և Երեխաների պաշտպանության գծով պետական քարտուղար Ադրիան Տակեն ամերիկյան բանտում Ջեֆրի Էպշտեյնի մահվան հետ կապված հայտարարեցին Ֆրանսիայում նրա հնարավոր սեռական հանցագործությունների հետաքննության սկիզբը, որտեղ միլիարդատերը պարբերաբար բնակվում էր և ուներ իրեն պատկանող անշարժ գույք[14]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառլեն Շյապպա» հոդվածին։ |
|