ՄաստերՇեֆ | |
---|---|
Տեսակ | հեռուստասերիալ |
Ժանր | ռեալիթի շոու և cooking show? |
Ստեղծող | Franc Roddam? և Endemol Shine North America? |
Արտադրող երկիր | ![]() |
Լեզու(ներ) | անգլերեն |
Հեռարձակում | |
Ալիք | Fox Broadcasting Company |
Սկզբնական եթեր | հուլիսի 27, 2010[1] |
IMDb | ID 1694423 |
ՄաստերՇեֆ (անգլ.՝ MasterChef), ամերիկյան խոհարարական մրցույթ, առաջին անգամ թողարկվել է Fox հեռարձակող ընկերության կողմից 2010 թվականի հուլիսի 27-ին[2]: Հիմնված է համանուն բրիտանական հաղորդման վրա և ֆինանսավորված է Endemol Shine North America և One Potato Two Potato կազմակերպությունների կողմից: Հաղորդաշարը հնարավորություն է տալիս ոչ պրոֆեսիոնալ և տնային խոհարարներին մրցելու՝ «ՄաստերՇեֆ»[3] տիտղոսին արժանանալու նպատակով: Ժյուրիի ներկա կազմի մեջ ներառված են Գորդոն Ռամզին, Ժոզեֆ Բաստիանիչը և Առոն Սանչեսը:
14-րդ եթերաշրջանը՝ Սերունդներ (անգլ.՝ Generations) ենթավերնագրով, թողարկվել է 2024 թվականի մայիսի 29-ին[4]:
«ՄաստերՇեֆ»-ը հիմնված է Բրիտանական BBC-ի համանուն MasterChef հաղորդաշարի վրա: Մրցույթն անցկացվում է Լոս Անջելեսում՝ «ՄաստերՇեֆ» -ի հատուկ սրահում, որը ներառում է մեծ խոհանոց՝ դեպի պատշգամբ տեսարանով, հարուստ պաշարով մթերանոց, տարածք սառնարանի համար և հատուկ ճաշարան, որն օգտագործվում է որոշակի նպատակներով:
Թեև հաղորդաշարի ձևաչափը տարիների ընթացքում փոփոխվել է, փուլերը մնացել են նույնը:
Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 2 կամ 3 մասնակիցները մրցում են միմյանց դեմ՝ ներկայացնելով ամբողջական մենյու՝ կազմված 3 ճաշատեսակներից: Բոլոր ուտեստները գնահատվում են, և ընտրվում է մրցույթի հաղթող մասնակիցը: Վերջինս ստանում է $250,000, «ՄաստերՇեֆ» հաղթանշան և «ՄաստերՇեֆ» տիտղոս: Որոշ եթերաշրջաններում հաղթողը արժանացել է նաև այլ մրցանակների. օրինակ՝ խոհարարական գրքի:
Եթերաշրջան | Մրցավար 1 | Մրցավար 2 | Մրցավար 3 |
---|---|---|---|
1 | Գորդոն Ռամզի | Գրեմ Էլիոթ | Ժոզեֆ Բաստիանիչ |
2 | |||
3 | |||
4 | |||
5 | |||
6 | Քրիստինա Թոսի | ||
7 | Հյուրեր[Ն 1] | ||
8 | Առոն Սանչես | ||
9 | Ժոզեֆ Բաստիանիչ | ||
10 | |||
11 | |||
12 | |||
13 | |||
14 |
Սեզոն | Մրցակիցներ | Էպիզոդներ | Թողարկումներ | |||
---|---|---|---|---|---|---|
Առաջին թողարկում | Վերջին թողարկում | |||||
1 | 14 | 13 | Հուլիսի 27, 2010 | Սեպտեմբերի 15, 2010 | ||
2 | 18 | 20 | Հունիսի 6, 2011 | Օգոստոսի 16, 2011 | ||
3 | 18 | 20 | Հունիսի 4, 2012 | Սեպտեմբերի 10, 2012 | ||
4 | 19 | 25 | Մայիսի 22, 2013 | Սեպտեմբերի 11, 2013 | ||
5 | 22 | 19 | Մայիսի 26, 2014 | Սեպտեմբերի 15, 2014 | ||
6 | 22 | 20 | Մայիսի 20, 2015 | Սեպտեմբերի 16, 2015 | ||
7 | 20 | 19 | Հունիսի 1, 2016 | Սեպտեմբերի 14, 2016 | ||
8 | 20 | 21 | Մայիսի 31, 2017 | Սեպտեմբերի 20, 2017 | ||
9 | 24 | 23 | Մայիսի 30, 2018 | Սեպտեմբերի 19, 2018 | ||
10 | 20 | 25 | Մայիսի 29, 2019 | Սեպտեմբերի 18, 2019 | ||
11 | 15 | 18 | Հունիսի 2, 2021 | Սեպտեմբերի 15, 2021 | ||
12 | 20 | 20 | Մայիսի 25, 2022 | Սեպտեմբերի 14, 2022 | ||
13 | 20 | 20 | Մայիսի 24, 2023 | Սեպտեմբերի 20, 2023 | ||
14 | 20 | TBA | Մայիսի 29, 2024 | TBA |
2011 թվականից սկսած՝ հաղորդաշարն ունի հեղինակային խոհանոցային պարագաներ, որոնք նաև մրցույթի ընթացքում տրվել են մասնակիցներին[5]: Հաղորդաշարը փոխում է իր բրենդը 2013 թվականին, որպեսզի արտացոլի իր ուշադրությունը սպառողական ապրանքների վրա: 2018 թվականին թողարկվում են այլ պարագաներ. խորոված պատրաստելու պարագաներ, երեխաների համար նախատեսված հավաքածուներ: