Մատե Դոլենց | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Մասնագիտություն | թարգմանիչ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լյուբլյանայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Եռահարկ շենքի հինգերորդ հարկը |
Պարգևներ |
Մատե Դոլենց (սլովեն.՝ Matjaž »Mate« Dolenc, հոկտեմբերի 5, 1945, Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սլովենացի գրող և թարգմանիչ։ Նա գրում է վեպեր, պատմվածքների ժողովածուներ, մանկական գրքեր, ճամփորդական նոթեր և հոդվածներ[1]։
Դոլենցը ծնվել է Լյուբլյանայում` 1945 թվականին։ Նա սկսել է պատմահամեմատական գրականություն ուսումնասիրել Լյուբլյանայի համալսարանում, բայց երբեք չի ավարտել իր ուսումը։ Նա մի քանի տարի աշխատել է Մլադինայում («Երիտասարդություն», շաբաթաթերթ)՝ 1970-ականների սկզբին։ 1973 թվականից աշխատում է որպես ազատ գրող։ Նա գրել է ավելի քան երեսուն գիրք, մի քանի կինոսցենարներ և բազմաթիվ հոդվածներ։ Նա հայտնի է նաև իր դեռահասային գրականությամբ։ Սկուբա դայվինգի հանդեպ նրա կիրքը հաճախ է արտացոլվում այն թեմայում, որը նա ընտրում է իր աշխատանքների համար[2]։ Ադրիատիկը և նրա կղզիները դարձել են նրա բազմաթիվ գրքերի թեման, որոնք նախատեսված են ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտասարդ ընթերցողների համար։ 2008 թվականին գեղարվեստական ֆիլմեր են նկարահանվել նրա երկու ամենահաջողակ վեպերի՝ «Վամպիր Գորյանչի» և «Ծովը խավարման ժամանակ» վեպերի հիման վրա[3]։
1986 թվականին նա արժանացել է Լևստիկ մրցանակի (սլովեն.՝ Levstikova nagrada)՝ երիտասարդ ընթերցողների համար իր «Ծովային երկիր երկաթուղային կայարանում» (սլովեն.՝ Morska dežela na železniški postaji) վեպի համար[4]։ 1995 թվականին նա ստացել է Պրեշերնի հիմնադրամի մրցանակն (սլովեն.՝ Prešernova nagrada) իր «Շունն Ատլանտիսից» (սլովեն.՝ Pes z Atlantide) վեպի և «Ռոմ և շախմատ» (սլովեն.՝ Rum in šah)պատմվածքների ժողովածուի համար։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)