![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 11, 1991[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մատիաս Ալեխանդրո Լաբա (իսպ.՝ Matías Alejandro Laba,դեկտեմբերի 11, 1991[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Ունիոն Լա Կալերա» ակումբի կիսապաշտպան։
Լաբան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Արգենտինիոս Խունիորս» ակումբում։ 2010 թվականին ընդգրկվել է հիմնական թիմի հայտացուցակում։ 2011 թվականի փետրվարի 27-ին «Վելես Սարսֆիլդ» ակումբի դեմ մրցախաղում Մատիասը նորամուտ է ունեցել Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Գուստավո Օբերմանին[3]։ Իր երկրորդ խաղաշրջանում տեղ է գրավել հիմնական կազմում։ 2013 թվականին Լաբան տեղափոխվել է Կանադայի «Տորոնտո» ակումբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 1,2 մլն եվրո[4]։ Մայիսի 5-ին «Կոլորադո Ռեպիդս» ակումբի դեմ մրցախաղում Մատիասը նորամուտ է ունեցել MLS-ում[5]։ Օգոստոսի 5-ին «Նյու Ինգլենդ Ռեվոլյուշն» ակումբի դեմ խաղում խփել է առաջին գոլը «Տորոնտո» ակումբի կազմում[6]։
Մրցաշրջանի վերջում թիմ են եկել Ջերմեն Դեֆոն, Մայքլ Բրեդլին և Ժիլբերտուն, որից հետո ակումբը պետք է տեղ ազատեր այդ խաղացողների համար և Լաբան տեղափոխվել է «Վանկուվեր Ուայտկեպս»[7]։ 2014 թվականի մարտի 9-ին «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[8]։ 2015 թվականին Մատիասը օգնել է ակումբին դառնալ Կանադայի չեմպիոն։ Հուլիսի 19-ին «Պորտլենդ Թիմբերս» ակումբի դեմ խաղում Լաբան խփել է իր առաջին գոլը «Վանկուվեր» ակումբի կազմում[9]։
2018 թվականի հունվարին Լաբան վերադարձել է Արգենտինա՝ ստորագրելով մեկամյա պայմանագիր «Էստուդիանտես» ակումբի հետ[10][11]։
2011 թվականին Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում Լաբան մասնակցել է Կոլումբիայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում նա խաղացել է Մեքսիկայի[12], Անգլիայի[13], ԿԺԴՀ-ի[14], Եգիպտոսի[15] և Պորտուգալիայի[16] հավաքականների դեմ խաղերում։
Նույն թվականին օլիմպիական հավաքականի կազմում Մատիասը մեկնել է Մեքսիկա, որտեղ Պանամերիկյան խաղերում նվաճել է արծաթը։ Մրցախաղում նա խաղացել է Բրազիլիայի[17], Կոստա Ռիկայի[18], Կուբայի[19], Ուրուգվայի[20] և Մեքսիկայի[21] թիմերի դեմ մրցախաղում։ Կուբացիների դեմ խաղում Լաբան դարձել է գոլի հեղինակ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիաս Լաբա» հոդվածին։ |
|