Մատիցա ցրնոգորսկա | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված | 1993 |
Գլխադասային գրասենյակ | Պոդգորիցա, Չեռնոգորիա |
Կայք | maticacrnogorska.me |
Մատիցա ցրնոգորսկա (չեռնոգորերեն Матица црногорска, mâtit͡sa t͡srnǒɡorska), մշակութային հաստատություն Չեռնոգորիայում։ Հիմնադրվել է 1993 թվականին որպես ոչ կառավարական կազմակերպություն, որն ըստ ամենայնի աջակցում է չեռնոգորիական ազգային ու մշակութային ինքնությանը և լեզվի տարածմանը, ուսումնասիրությանն ու զարգացմանը։ Այդ նպատակով կազմակերպում է սեմինարներ, ֆորումներ, դասախոսություններ, հրատարակում է ուսումնասիրություններ, սերտ կապեր հաստատում չեռնոգորիական սփյուռքի հետ։ Կազմակերպության բաժանմունքները գործում են երկրի գրեթե ողջ տարածքում։ 2008 թվականին Չեռնոգորիայի խորհրդարանը հավանություն է տվել Մատիցա ցրնոգորսկայի մասին օրենքին, որով նրան շնորհվել է մշակութային անկախ հաստատության կարգավիճակ[1]։
2000 թվականին Մատիցա ցրնոգորսկան սկսել է հրատարակել Matica ամսագիրը[2]։
Մատիցա ցրնոգորսկան կազմավորվել է 1993 թվականի մայիսի 22-ին Ցետինյեում։ Կազմակերպությունը հաստատուն կերպով հանդես է եկել երկրի անկախությանն աջակցելու, այդ անկախությունը աներեր կերպով պաշտպանելու, ժողովրդավարություն հաստատելու և զարգացնելու, ազգային ու կրոնական հանդուրժողականություն դրսևորելու, եվրոպական և միջերկրածովյան տարածաշրջաներին Չեռնոգորիայի սերտ ինտեգրումն ապահովելու դիրքերից[3]։ 2008 թվականի մարտի 18-ին Չեռնոգորիայի խորհրդարանն օրենք է ընդունել Մատիցա ցրնոգորսկայի մասին և նրան շնորհել մշակույթի բնագավառում անկախ կազմակերպության կարգավիճակ[1]։
Մատիցա ցրնոգորսկայի նախագահները.